ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայերը չպետք է վանեն օտարներին և միաժամանակ բողոքեն, որ «ոչ ոք չի մտահոգվում մեր մասին»

25 Հուլիս 2023

Որպես թերթի հրատարակիչ, ես հաճախ եմ ստանում ենթադրյալ փաստացի «լուրեր», սակայն որոշակի ստուգումներից հետո պարզում եմ, որ դրանց մեծ մասը բամբասանք է:

Բամբասանքի տարածման վառ օրինակ եղավ անցյալ շաբաթ, երբ իսրայելցի ճանապարհորդ բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը եկավ Լոս Անջելես: Նրա այցը որոշ հայերի կողմից բամբասանքների և ատելության խոսքի տեղիք տվեց։

Նրանց համար, որոնք ծանոթ չեն Լապշինին. նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, իսկ 2011 և 2012 թվականներին մեկնել է Արցախ։ Ադրբեջանը նրան ներառել է «սև ցուցակում»՝ նրա այցն Արցախ համարելով անօրինական: Այնուհետև, 2016 թվականին նախագահ Ալիևը խնդրել էր Բելառուսին՝ ձերբակալել և արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Երկու ամիս Բելառուսի բանտում մնալուց հետո, 2017 թվականի փետրվարի 7-ին նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով Լապշինին տեղփոխել են Բաքու, որտեղ նա ենթարկվել է կեղծ դատավարության և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։

2017 թվականի սեպտեմբերի 11-ին Լապշինը բանտախցում հարձակման է ենթարկվել չորս դիմակավորված ադրբեջանցի գործակալների կողմից, որոնք կոտրել են նրա ծնոտը, կողոսկրերը և ձեռքը՝ մասամբ անդամալույծ դարձնելով նրան։ Նա երեք օր անցկացրել է Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որից հետո Ալիևը նրան ներում է շնորհել և վտարել Իսրայել, որտեղ նա ևս երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կեղծորեն պնդել են, որ Լապշինը փորձել է ինքնասպան լինել, ինչը նա կտրականապես հերքել է։ Մի քանի անկախ բժիշկ-փորձագետներ հաստատել են, որ Բաքվում Լապշինի դեմ մահափորձ է կատարվել։

Բանտից ազատ արձակվելուց ի վեր Լապշինը շրջել է տասնյակ երկրներում՝ բացահայտելով Ադրբեջանի բռնապետական վարչակարգը և մարդու իրավունքների խախտումները սեփական քաղաքացիների և հայերի նկատմամբ Արցախում։

Հակառակ անհիմն լուրերի, որ Լապշինը Իսրայելի գործակալ է, նա մեծ բախում է ունեցել Իսրայելի իշխանությունների հետ, որոնք բազմիցս նախազգուշացրել են նրան, որ եթե հասկանում է, թե ինչն է լավ իր ու իր ընտանիքի համար, պետք է դադարեցնի քննադատել Ադրբեջանին։ Իսրայելի պաշտոնյաները Ադրբեջանին բնութագրել են որպես «Իսրայելի դաշնակից» և ասել նրան, որ նրա գործողությունները հակասում են Իսրայելի շահերին: Նույն բացասական ուղերձը տրվել է Լապշինին, երբ նա հանդիպել է ամերիկյան հրեական կազմակերպությունների հետ։ Իսրայելը նաև նախազգուշացրել է Լապշինին, որ Իսրայելի քաղաքացիություն չի տրվի իր մոլդովացի կնոջը, քանի դեռ նա չի դադարեցրել վատաբանել Ադրբեջանին։

Լապշինը ներկայումս շրջագայում է Կանադայում, Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում, որտեղ հանդիպումներ է ունենում իրավապաշտպան կազմակերպությունների և պետական պաշտոնյաների հետ՝ բացահայտելու Ադրբեջանի մարդու իրավունքների կոպիտ խախտումները և պաշտպանելու արցախահայության շահերը։

Այս տեղեկատվության իմ աղբյուրը ոչ Լապշինն է, ոչ էլ նրա քննադատները։ Գոյություն ունի երկու պաշտոնական փաստաթուղթ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի, որոնք անկախ կերպով քննարկել են ինչպես Լապշինի, այնպես էլ Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված տեղեկատվությունը։

2018 թվականին Լապշինն Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը 2021 թվականին 32 էջանոց որոշմամբ հավաստի է համարել, որ Ադրբեջանը փորձել է սպանել նրան և պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում, ինչը Ադրբեջանը հրաժարվել է անել:

2022 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 10 էջանոց զեկույցում ընդունել է, որ Բելառուսը խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի մի քանի հոդվածներ՝ ձերբակալելով և արտահանձնելով Լապշինին Ադրբեջանին՝ այդպիսով վտանգի ենթարկելով նրա կյանքը։

Ահա մի քանի հետաքրքիր փաստ «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից․

Ադրբեջանի կառավարությունը Եվրադատարանին կեղծորեն ասել է, որ Լապշինը երկու նամակ է գրել Բաքվի հիվանդանոցից՝ իբր շնորհակալություն հայտնելով նախագահ Ալիևին՝ ներում շնորհելու համար և հայտարարել, որ բանտապահները փրկել են իր կյանքը։ Լապշինը հերքել է, որ ինքն է գրել այս նամակները։ Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանի պնդումներին «հատկապես դժվար է հավատալ՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք դիմողը [Լապշինը] ուներ իր թևի հետ կապված»։ Այնուամենայնիվ, կան որոշ հայեր, որոնք ավելի շուտ հավատում են Ադրբեջանի ստերին և կեղծ նամակներին, քան Եվրոպական դատարանի վճռին, որ պատճառ չկա կասկածելու Լապշինի խոսքին: Դատարանը նաև «հավանական» է համարել Լապշինի այն պնդումը, որ Բաքվի բանտախցում նրան սպանելու փորձ է եղել։

Ադրբեջանցի դատավոր Լատիֆ Հուսեյնովը, որը «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով նշանակված յոթ դատավորների թվում էր, հրաժարվել է մասնակցել։ Նրան փոխարինել է մեկ այլ ադրբեջանցի դատավոր՝ Ջեյհուն Կարաչաևը, որը մնացած դատավորների հետ միաձայն կողմ է քվեարկել «2-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու օգտին», որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «Կյանքի իրավունքն է»:

Եզրափակելով, նրանք, ովքեր առանց որևէ ապացույցի մեղադրում են Լապշինին լրտեսության մեջ, վանում են իրենց աջակցած ազգությամբ ոչ հային, որը վտանգել է իր կյանքը՝ պաշտպանելով արցախահայության իրավունքները։ Սա հակասում է հայերի մշտական բողոքներին, թե աշխարհում ոչ ոք մտահոգված չէ Հայաստանի ու Արցախի ծանր իրավիճակով:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company