ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Լիզպոնն Ու Անկախութեան Հռչակագիրը (Լիզպոնի Գործողութեան 40-Ամեակին Առիթով)

27 Հուլիս 2023

Լիզպոնի գործողութեամբ փոխանցուած ուղերձները միայն Ցեղասպանութեան ճանաչման հրամայականին չէին վերաբերեր: Հերոսները կ՛արծարծէին տարածքային պահանջատիրութիւն, հայրենազուրկ գոյավիճակը մերժելու եւ ազատագրութեան դատին նուիրուելու փաստացի եւ գերագոյն զոհաբերութեան օրինակով:

Լիզպոնի գործողութենէն հինգ տարի ետք ծայր կ՛առնէր տարածքներու ազատագրութեան առաջին փուլը` արցախեան շարժումը, որ ազատագրական պայքար էր, ըստ էութեան, ազրպէյճանական բռնատիրութեան դէմ եւ Հայաստանի հետ միաւորման նպատակը կը հետապնդէր:

Հայրենիքի ազատագրութեան եւ տարածքային ամբողջականութեան գաղափարախօսութիւնը աւելի ուշ ձեւակերպումներ գտաւ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրին մէջ: Այնուհետեւ անոր հիման վրայ սկսան օգտագործուիլ բառակապակցութիւններ պաշտօնական յայտարարութիւններու մէջ` հայրենազրկում, հայութեան պատմական իրաւունքներու վերականգնում, Հայոց ցեղասպանութեան հետեւանքներու յաղթահարում, Սեւրի պայմանագիրի եւ Իրաւարար վճիռի այժմէական եւ իրաւական նշանակութիւն, համայն հայութեան իղձերու կենսագործում: Այս բոլորը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով որդեգրուած Համահայկական հռչակագիրին մէջ բանաձեւուեցան` ուղենշելու մեր համազգային երթին կարեւորագոյն հիմնադրոյթները: Պետական մակարդակով գոյացաւ որոշում` հատուցման թղթածրարի պատրաստութեան:

Լիզպոնի անձնազոհութեան փոխանցած ուղերձները սկսած էին վերածուիլ պետական քաղաքականութեան:

Հիմա կտրուկ շրջադարձ կը կատարուի այդ անցած ուղիէն: Համահայկական հռչակագիրին յղում երբեք չի կատարուիր, համայն հայութեան իղձերու կենսագործումը կը նկատուի ռոմանթիք առաւելապաշտութիւն, Ցեղասպանութեան մասին նշում կ՛ըլլայ ապրիլքսանչորսեան ուղերձներուն մէջ միայն, Սեւրն ու Իրաւարար վճիռը կը համարուին հայդատականութիւն, իսկ հատուցման թղթածրարին մասին ակնարկութիւն ընելը` պատերազմ հրահրելու համազօր քայլ:

Աւելի՛ն. Արցախը պաշտօնապէս կ՛ընդունուի Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մաս, հանրապետութեան զինանշանը կը համարուի այսօրուան հանրապետութեան հետ աղերս չունեցող խորհրդանիշ, Արագածը կը հակադրուի Արարատին, պատմական Հայաստանը` իրական Հայաստանին, ազգային շահերը` պետական շահերուն:

Այս բոլորը գաղափարախօսական շրջադարձ կատարելու միտք ու ենթահող պատրաստող քայլեր են եւ, ըստ էութեան, ամբողջովին հակոտնեայ` լիզպոնեան խորհուրդին եւ անոր փոխանցած ուղերձներուն:

Լիզպոնի ուղերձները սակայն` թէ՛ Արցախի միաւորման, թէ՛ համայն հայութեան իղձերու կենսագործման, թէ՛ Ցեղասպանութեան ճանաչման սատար կանգնելու եւ թէ՛ հայոց պատմական իրաւունքներու վերականգնման ընդառաջ շարժելու առումներով, ամրագրուած են Անկախութեան հռչակագիրին մէջ, եւ որեւէ իշխանութիւն կամ վարչակարգ չի կրնար այդ իրաւադրոյթներուն հակառակ յայտարարութիւն կատարել կամ գործնական քայլի դիմել:

Լիզպոնի հերոսներուն ճամբով հնչած թէ՛ ազատ ու անկախ ապրելու եւ թէ՛ հայաստանապատկան բոլոր տարածքներուն վերատիրանալու գաղափարախօսական առանցքները բանաձեւուած են Անկախութեան հռչակագիրին եւ այնուհետեւ Համահայկական հռչակագիրին մէջ: Անոնցմէ շեղումը, կտրուկ շրջադարձեր կատարելը համապատասխան է հակասահմանադրականութեան:

Լիզպոնը կարեւորագոյն քանդում կատարեց միջազգային լռութեան պատին: Առաւե՛լ. Լիզպոնի առաջադրանքները ամրագրուեցան Անկախութեան հռչակագիրին մէջ: Ետդարձը այդ բոլորէն` պարզապէս պէտք է բացառել:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company