Նման հարց օրակարգում չկա, բայց սպասենք
27 Հուլիս 2023
Արցախի Հանրապետությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է ներկայացրել։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն Aysor.am-ին ասաց, որ Թովմասյանը դեռ հրաժարական չի ներկայացրել։
«Առաջիկայում ԱԺ արտահերթ նիստ ունենք, սպասենք վաղվան։ Ճիշտ է, նման հարց օրակարգում չկա, բայց սպասենք», – ասաց Իշխանյանը։
Հարցին՝ ինքն առաջարկ ստացե՞լ է՝ լինել Արցախի ԱԺ նախագահ, Իշխանյանն արձագանքեց. «Պաշտոնական կլինի, կտեսնենք»։
26-ը հուլիսի 2023թ.
