ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ելույթներ

Լիզպոնի Վերանորոգ Պատգամը` «Միայն Զէնքով Կայ Հայոց Փրկութիւն»

27 Հուլիս 2023

40 տարի առաջ այս օրը հայութեան նկատմամբ կատարուած թրքական ոճիրը անտեսող «քաղաքակրթուած» աշխարհը ցնցուեցաւ Լիզպոնի մէջ անձնազոհութեան բացառիկ գործողութեամբ, երբ հինգ հայ հերոսներ գիտակից մահով ընտրեցին նահատակութեան ուղին` որակական նոր մղում տալով Հայ դատի հետզհետէ ծաւալող ուժական պայքարին:

Ցնցուեցաւ նաեւ ամբողջ հայաշխարհը հանգիստի իր թմբիրին մէջ, Լիզպոնի անձնազոհերը եկան վերյիշեցնելու, որ յուշագիրներն ու խաղաղ դիւանագիտութիւնը իմաստազուրկ են, երբ անոնց ետին չկան` պողպատեայ բազուկ, անկոտրում կամք, ամէնէն թանկագինը ազգին ու Դատին նուիրաբերելու վճռակամութիւն եւ հաւատք:

Ցնցուեցաւ թշնամի Թուրքիան, որ տասնամեակներ ամբողջ խաղաղասէր ու հաշտուող հայու տիպարէն անդին` ականատես եղաւ երիտասարդութեամբ վերընձիւղուած պայքարի նոր ոճի մը ու գիտցաւ, որ իր առջեւ կը բացուի հայութեան ու աշխարհի հետ Հայոց ցեղասպանութեան առերեսուելու նոր ու կնճռոտ փուլ:

Լիզպոնի գործողութիւնը քաղաքական կամ զինեալ պայքարի ընդունուած բառամթերքով պարզ անձնասպանական գործողութիւն չէր:

Բացարձակ ու բացառիկ խորքային իմաստով Լիզպոնը անձնազոհութեան գիտակցական անվիճելի աքթ էր:

Լիզպոնի հերոսները պարզ, բայց տեսլական ունեցող երիտասարդներ էին:

Աշխատանք եւ քրտինք ունէին:

Ծնողք եւ ընտանիք ունէին:

Սէր ունէին եւ ապագայ:

Ժառանգորդներն էին հայ ժողովուրդի ազատագրական պայքարի հերոսաշունչ աւանդին, պատմական նախանձախնդիր հայ մարդու արարատադրոշմ տիպարին:

Անձնական կեանքը անոնց` ստորադաս էր հաւաքականին:

Սեփական երազները ոչինչ` իրենց հոգիները այրող հաւաքական երազներուն, Հայաստանի ու հայութեան փայլուն ապագային, հայ ժողովուրդի արդար իրաւունքներու վերատիրացման հետ բաղդատած:

Արա, Սիմոն, Վաչէ, Սագօ եւ Սեդօ Հայաստանը չէին տեսած, բայց ամէն օր կ՛այրէին Հայաստանով:

1983-ին ոչ ոք կը յիշէր Արցախը:

Խորհրդային Հայաստան կ՛ապրէր համայնավար բռնատիրութեան լուծին տակ:

Քաղքենիացած սփիւռքը կը շարունակէր իր սովորական կեանքը:

27 յուլիս 1983-ին Լիզպոնի թրքական դեսպանատունէն անձնազոհները, պայթեցնելով իրենք զիրենք, պայթեցուցին Հայ դատի հետապնդման նոր փուլ` հայրենիքի, ամբո՛ղջ հայրենիքի ազատագրման նոր ճանապարհ:

Շարունակելով նախնիներու երթը` անոնք ցոյց տուին համայն աշխարհին ու հայութեան, որ ամուր է կամքը, յարատեւ է պայքարը, կարելի է անկարելին կարելի դարձնել, երբ կան հաւատք, մարտունակութիւն, ուժ եւ անձնազոհութեան խիզախութիւն:

Հինգ տարի ետք Արցախը պոռթկաց: Հայաստանը անկախացաւ:

Լիզպոնը վստահաբար հիմնական մղիչ ուժ դարձաւ հայ ժողովուրդի ինքնազարթօնքին, հպարտութեան վերադարձին, իրաւունքներու ձեռքբերման համար ամէն ինչ զոհելու անվիճելի ճշմարտութեան եւ անհրաժեշտութեան վերահաստատումին:

40 տարի ետք վիրաւոր են Հայաստան, Արցախ եւ հայութիւն:

Յանձնուած է Արցախը թշնամիին,
Վտանգուած է Հայաստանը,
Հիասթափ է հայութիւնը:

Մոռացումի կը տրուին հայրենիքի պաշտպանութեան համար ինկած հերոսները:

Նիւթականը, անձնականը, զեխութիւնը, սուտը, կեղծիքը, ձեւականը, արարողականը, սնամէջ դիւանագիտական նկրտումները, արհեստական` սակայն դիտումնաւոր պառակտումները, քաղաքականի փոխարէն տնտեսական հայ մարդ ստեղծելու փորձերը, հանգիստ ու բարօր կեանք` փոխանակ ազատ միտք, իրաւունքներու տէր եւ հզօր հայ ունենալու վճռակամութիւնը, արմատ կը նետեն ամէն օր, ամէն տեղ:

Եւ Լիզպոնի «խենթերը» կը դիտեն մեզ իրենց փառաւոր անդենականէն:

Թերեւս կը նզովեն նաեւ: Վստահաբար հանգիստ չեն անոնց ոսկորները, հոս` Պուրճ Համուտի մէջ:

Անոնք կը հանդիպին Արցախի ազատագրութեան պայքարին ինկած հերոսներուն: Կը հանդիպին Եռաբլուրի մէջ հանգչող «անհանգիստ» զինուորներուն եւ ազատամարտիկներուն:

Ու իրենց կը հասնի, կանչը:

Դարձեա՛լ ոտքի, մի՛շտ ոտքի:

Անձնազոհութեամբ միայն հայրենիք կը պահուի:

Անոնք կ՛ըսեն անպայման. «Միա՛յն զէնքով կայ հայոց փրկութիւն»:

Չենք կրնար, իրաւունքը չունի՛նք խուլ ձեւանալու Լիզպոնի կանչին:

Եւ չենք կրնար ուշանալ:

Այսօր ուշ է արդէն:

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company