Ցավոք, վերջին ընտրություններում դերակատար եղավ նաեւ հակաարցախյան զանգվածը
28 Հուլիս 2023
Հուլիսի 27-ին Հրապապարակ TV-ի «Հինգշաբթի հաղորդման հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: Անդրադարձ է կատարվել Արցախին հումանիտար օգնություն փոխանցելու հայկական կողմի նախաձեռնությանը, վերջին շրջանում Արցախ-Հայաստան քաղաքական անհամաձայնություններին, հայկական Արցախի նշանակությանը՝ որպես Հայաստանի հետագա գոյության կարևորագույն պայման և տարածաշրջանային խաղաղության լուրջ ֆակտոր: Նա խոսել է նաև Արցախում քաղաքական հնարավոր վերադասավորումների և դրանց արդյունքում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ սպասվող փոփոխությունների մասին:
Ըստ Խաչատուր Ստեփանյանի՝ իրենց վարած արտաքին քաղաքականության մեջ ստիպված կլինեն որոշակի սրբագրումներ անել նաև արտաքին հիմնական խաղացողները, որոնք իրենց շահերին հակասող լուրջ վտանգներ են տեսնում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողություններում:
Խոսելով Հայաստանում սպասվող քաղաքական գործընթացների մասին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը կարևորել է Երևանի ավագանու ընտրությունները ընդդիմության կողմից հնարավորինս քաղաքականացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ եթե դա չանի ընդդիմությունը, ապա, հաղթանակի դեպքում դա անելու է Նիկոլ Փաշինյանը՝ այդ հաղթանակը վերագրելով իր քաղաքական թիմին և իր վարած քաղաքական կուրսին: Խաչատուր Ստեփանյանի համոզմամբ՝ ինչպես միշտ, առաջիկա ընտրությունների ելքի վրա ևս էական ազդեցություն են ունենալու Արցախյան հիմնախնդրի արծարծումները:
Մանրամասները՝ տեսանյութում