ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ

Սփիւռքում եւ Հայրենիքում զօրաշարժը հնարաւոր կը լինի Հայ Առաքելական Եղեկեցու եւ Դաշնակցութեան համատեղ ջանքերով

30 Հուլիս 2023

Արցախի եւ արցախցիների ճակատագրի հարցը դարձել է հայութեան առաջնային օրակարգը: Բոլորը պահանջում են, բոլորը հիմնաւորում են, կարծես թէ ոչ ոք չունի յստակ սահմանւած ծրագիր, տեսլական Արցախի համար:

Ի՞նչպիսին պէտք է լինի Արցախի համընդհանուր ծրագիրը հարցին, «Ալիք» օրաթերթ հետ զրոյցում պատասխանեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ, «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանը, նշելով, որ Արցախեան հարցը, Արցախի պետականութեան գոյութեան հարցն այսօր առաջնային է, եւ Արցախն իրացրել է իր ինքնորոշման իրաւունքը, կերտել է հայկական երկրորդ պետականութիւնը, այն եղել է արցախեան ազատագրական պայքարի արդիւնքում՝ իր հայրենիքում ապրելու իրաւունքի համար: Արցախը այդ առումով իրացրել է իր բաժինը: Այսօր հայկական երկրորդ պետութեան լինելիութեան հարցն է դրւած:

«Փորձ է կատարւում Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ հայ ժողովրդի համախմբման, եռամիասնութեան առանցքը դարձնել Արցախի հիմնահարցը: Սակայն, դժբախտաբար, 2018 թւականից յետոյ այդ առանցքը երկրորդական դարձնելու, շեղելու ձգտումներ են լինում, դա արտացոլւում է ե՛ւ Սփիւռքում, ե՛ւ Հայաստանում»,- նշեց Պուլուզեանը չհամաձայնելով մտքին, որ այսօր բոլորի մտահոգութիւնը Արցախն է:

Նրա համոզմամբ՝ ժամանակին, եթէ Արցախին առնչւող ցոյցերին միլիոնի հասնող համախմբում էր տեղի ունենում, ապա այսօր այդ թիւը հակառակ բոլոր ջանքերին չի գերազանցում 30-40 հազարը: Որովհետեւ իրօք զարթօնքի, ահազանգի եւ մտահոգութեան աստիճանն այն չէ, որ պէտք է լինէր եւ եթէ ստեղծենք այդ համախըմբումը կարող ենք լուրջ նւաճումներ ունենալ:

Արա Պուլուզեանի խօսքով՝ մեր դէմ գործում են բացի արտաքին թշնամուց ներքին անհանդուրժողականութիւնը, ինչպէս նաեւ՝ ապազգային մտածողութեան տարրերը: Կենցաղային, քաղքենի մտածողութիւնով ապրելու ցանկութիւնը, աւելի լաւ ապրուստ ունենալու համար միայն մտածողների թիւը բաւականին շատ են, պայքարի, իրաւունքները չզիջելու մտայնութեան համեմատութեամբ:

Հարցին՝ թէ ինչպէ՞ս կարող ենք աշխարհին ազդարարել, որ Արցախի հարցում անհրաժեշտ է չհատւեն մեր կարմիր գծերը, յատկապէս որ ազդակներ ստանում ենք, օրինակ Ֆրանսիայից Արցախի կարգավիճակի հարցի առաջնահերթութեան մասին եւ Իրանից, Հայաստանի Հանրապետութեան սահմանների անձեռնխելիութեան վերաբերեալ, նա պատասխանեց, որ մեր հիմնական խնդիրը պէտք է լինի հայ ժողովրդի համախմբումը մէկ թիրախի ուղղութեամբ: Հայաստանը դիւանագիտական պաշտօնական ճանաչւած միայն մէկ գործիքակազմ ունի: Այսօր Արտաքին գործերի նախարարութիւնը եւ պաշտօնական արտաքին քաղաքականութիւնը պարտւողի, զիջողի, թոյլի, թուլակամի քաղաքականութիւն է դրսեւորում:

Թոյլի քաղաքականութիւնը ամէն պարագային չի կարող ունենալ իր կողքին դաշնակից, շեշտում է Արա Պուլուզեանը՝ նշելով, որ հնարաւոր է միայն այն պայմաններում դաշնակից ունենալ, երբ դու քո իրաւունքները չզիջես:

«Կարող են քեզ ճնշել, ծեծել, պարդարել, սպանել, բայց երբ դո՛ւ քո իրաւունքը չես զիջում՝ հակառակորդն է մեղադրւում, որովհետեւ քո իրաւունքը ոտնահարել է: Եթէ դու իրաւացի ես, ուրեմն պէտք է մինչեւ վերջ կանգնես: Իրանը, Ֆրանսիան կամ որեւէ այլ երկիր նախ եւ առաջ իր շահերից ելնելով, իր միջազգային հարթակում ունեցած դիրքի, կարգավիճակի ամրապընդման, ազգային շահերից ելնելով է քաղականութիւն մշակում: Մենք երբեւէ չպէտք է պատրանք ունենաք, որ այս կամ այն երկիրը մեր կողքին է, մեր կողմն է, այն պարագային երբ մենք նոյնիսկ չենք ձեւակերպել մեր շահերը:

Բայց, քանի որ մեր շահերը չենք ձեւակերպում չենք կարողանում հասկանալ, որ երկրներն են մեր դաշնակիցները, հետեւաբար չենք ընկալում համընկնում են մեր շահերը, այլ երկրների շահերին:

Նրա խօսքով՝ Արցախի կացութիւնը բաւականին բարդ է, ենթարկւել է համակողմանի ամբողջական շրջափակման, դեղորայքի հարց գոյութիւն ունեն, դրանով հանդերձ, որ պաշարներ եղել են, բայց օրէցօր այդ պաշարների քանակները պակասում են: Հիւանդանոցների իրավիճակը եւս լուրջ է: Պարէնային ապահովման խնդիրներ կան, ամառային ամիսներին գիւղատընտեսական հարցերը կարող է հոգալ Արցախը, բայց ապրանքի փոխադրման հարցեր եւս գոյութիւն ունեն:

«Այս բոլոր դժւարութիւնների յաղթահարման գործընթացները նրա համար են, որ մենք չենք զիջում սեփական իրաւունքը, մեր ազատ ապրելու կամքը, կան նաեւ ծանր որոշումների կայացման անհրաժեշտութիւն, բայց յոյս ունեմ, որ միասնաբար պայքարի եւ դիմադրողականութեան շնորհիւ կը յաջողենք դիմանալ: Արցախում միասնականութիւնը եւ կամքի արտայայտութիւնը կարեւոր հանգամանք է, որը ինչ-որ տեղ նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի հայրենա կիցների աջակցութեամբ է տարւում, առնւազն հոգեկան իմաստով աջակցելու Արցախի ժողովըրդին»,- նշեց նա:

Կարող էք նշել Արցախի ներքաղաքական հասարակական դիսկուրսի անհամաձայնութեան տարրերը, կա՞ն, որո՞նք են դրանք հարցին ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց, որ Արցախի ներքաղաքական ասպարէզում հիմնական հար ցերի շուրջ կոնսեսուսը առկայ է, այն է՝ Արցախի ինքնորոշման իրաւունքը, որն այլընտրանք չունի: Մեր պետութիւնը չի կարող գոյութիւն չունենալ որպէս հայկական պետութիւն, եւ դա բոլոր ներքաղաքական ուժերի համոզմունքն է, որը ուղղակի հակադրւում է Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեանը: Այդ առումով տեղին է յիշել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի բազմիցս կատարած յայտարարութիւնները՝ թէ՛ իշխանութիւնների, թէ՛ ընդդիմադիր ուժերի կողմից, ինչպէս նաեւ Արցախի նախագահի հնչեցրած յայտարարութիւնները եւ մօտեցումը, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը այլընտրանք չունի, եւ մենք չենք կարող զիջենք այդ հանգամանքը: Դրա վառ ապացոյցը նաեւ այս օրերին Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող համահաւաքներն են:

Արա Պուլուզեանը, հարցին՝ ինչպէ՞ս է կարող աջակցել Սփիւռքը Արցախի հումանիտար իրավիճակի բարելաւմանը նշեց, որ Սփիւռքի գործնական քայլերը պէտք է լինեն ցուցական-պահանջատիրական ասպարէզում: Հայկական հա մայնքների ճնշումը, գերտէրութիւնների եւ շա հագրգիռ պետութիւնների աջակցութիւնը պա հանջելը եւ ընդդէմ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարւող քայլեր, այստեղ մեծ կարեւորութիւն ունի նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին, որի դերակատարութեանը պատմութեան տարբեր դրւագներում անգամներ ականատեսն ենք եղել, երբ հայկական պետութիւնը գոյութիւն չի ունեցել կամ վտանգւած է եղել, մասնաւորապէս Հայ Առաքելական Եղեղեցին ստանձնել է կարեւոր առաքելութիւն հայրենքի պահպանման եւ ժողովրդի կենսունակութեան ապահովման համար:

«Այսօր եւս մեր ժողովրդի մի հատւածը, ենթարկւում է ճնշումների թէ՛ հոգեբանական, թէ՛ ֆիզիկական, այդ առումով, որպէս ազգային կառոյցի, Դաշնակցութեան հետ համազօր եւ համահունչ քայլեր պէտք է իրականացնի: Հայ Առաքելական Եկեղեցին, եւս պէտք է զարթօնքի զանգ հնչեցնի, միաժամանակեայ հաւաքներ, եկեղեցիների զանգերը ղօղանջելով, համախըմբման գաղափարի շուրջ»,- նշեց նա՝ յաւելելով, որ կարեւոր են բողոքների դիմումներ, դեսպանատների շրջափակման՝ ե՛ւ հակառակորդ պետութիւնների դեսպանատների, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ դեսպանատների ուղղութեամբ: «Անհրաժեշտ է նաեւ ներկայացնել հարցի հումանիտար կողմը եւ աղէտը: Անհրաժեշտ է Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի տարբեր ներկայացուցիչների մօտ հնչեցնել աղէտի փաստը, այդ միջոցներով եւս միջազգային բեմահարթակում հարց բարձրացնել աղէտը կանխելու համար: Այս քայլերի համակարգման խնդիրը նաեւ առաջնային է: Առաջիկայ ժամանակներում պէտք է ձեւաւորւի այդ համակարգումը, եւ մենք անհըրաժեշտ է այդ համախմբումը ստեղծելով, կրկնակի կամ մի քանի պատիկ դարձնենք հայ ժողովրդի ներուժը, որն ունենք տարբեր երկրներում: Համոզւած եմ այդ զօրաշարժը հնարաւոր կը լինի Դաշնակցութեան եւ Հայ Առաքելական Եկեղեցու միասնական ջանքերով՝ թէ՛ Սփիւռում, թէ՛ Հայաստանում, ինչպէս նաեւ Արցախում»,- եզրափակեց Արա Պուլուզեանը:

Սիւնէ Ֆարմանեան

Ալիք օրաթերթ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company