ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Հայկական իշխանությունները վարում են կեղծ խաղաղության օրակարգ

30 Հուլիս 2023

Ի պատասխան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի՝ Արցախի համար Սփյուռքի պասիվության մասին հայտարարությանը՝ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հիասթափությամբ արձանագրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում մեծ խոչընդոտներ են առաջանում Հայ դատի գործունեության համար: «Այս խնդիրը մեզ համար իսկապես մտահոգիչ է: Այն մեզ երկվության մեջ է դնում, երբ Արցախի հարցը քննարկում ենք քաղաքական բարձր դեմքերի հետ», – ասում է նա:

Անետ Մոսկոֆյանը նկատում է. «Նախկինում՝ պատերազմի ժամանակ, այսպիսի խնդիրներ մենք չունեինք: Բոլորս գործում էինք որպես մեկ ազգ: Սակայն այսօր Հայաստանի կառավարությունն ունի առանձին օրակարգ, որը չի համապատասխանում հայ ժողովրդի, մանավանդ՝ Հայ դատի օրակարգին: Արարատին տենչալը եւ Արցախի ինքնորոշումը գոյություն չունեն այս կառավարության օրակարգում»։ Հանձնախմբից փոխանցեցին, որ տասնամյակներ շարունակ բարձրացրել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց այն արդեն հարցականի տակ է, քանի որ ՀՀ կառավարության վարած քաղաքականության մաս այլևս չի կազմում:

«Հավատացել ենք, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացմամբ է հնարավոր լուծել հիմնախնդիրը: Հավատացել ենք, որ մեր դատն իրավացի է, որ ազգերն իրավունք ունեն ինքնորոշվելու՝ անկախ տարածքային ամբողջականության հանգամանքից: Հիմա ամեն ինչ շատ դժվար է դարձել, որովհետև մենք առաջ ենք տանում հարցեր, որոնք Կառավարությունն անտեսում է: Սա մենք հակահայկական գործունեություն ենք համարում: Հենց լուծվի այս խնդիրը, մեր աշխատանքն ավելի դյուրին կդառնա: Այս պահին հարցականի տակ է դրվում մեր ազգային արժեքները, մեզ միավորող արժեքները: Բոլորս պետք է գիտակցենք, որ առանց Արցախ, Հայաստանն իսկապես չի կարող գոյություն ունենալ», – ահազանգում է հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆյանը:

Անդրադառնալով Արցախի պետական նախարար Ներսիսյանի պնդմանը, թե Սփյուռքն իր ամբողջ ներուժը չի գործադրում Լեռնային Ղարաբաղի համար՝ նա ընդգծում է. «Դեկտեմբերից այս հարցն արծարծում ենք Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամական խմբի պատգամավորների միջոցով»։ Ըստ Մոսկոֆյանի՝ բարեկամական խմբի որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նույնպես դավաճանություն են համարում։ Նա հիշեցրեց նաև, որ Համայնքների պալատի Վեսթմինսթերյան դահլիճում Պառլամենտը քննարկում անցկացրեց Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված։

Հանձնախմբի նախագահը տեղեկացրեց՝ նախորդ շաբաթ հանդիպել են Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին և հստակորեն փոխանցել են Արցախի շրջափակման մասին բոլոր մտահոգությունները՝ պահանջելով ՄԹ Կառավարությանը շոշափելի քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար: «Մենք ներկայացնում ենք Արցախի կարեւորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության եւ անվտանգության համար, որովհետև վարվող քաղաքականության պատճառով մեր ինքնիշխանությունը եւ պետականությունը վտանգված են: Ներդնում ենք բոլոր ջանքերը ամրապնդելու պետական ազգային շահերը»։

Եզրափակելով՝ հանձնախմբից հիշեցնում են Միացյալ Թագավորության օրենսդիր մարմնի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքը խաղաղության և պատերազմի մասին. «Վարչապետ Նևիլ Չեմբեռլենը (1937-1940) երկրին խաղաղություն էր խոստանում, բայց չբերեց այդ խաղաղությունը: Երբ նրանից հետո Ուինսթոն Չերչիլն (1940-1945) ընտրվեց վարչապետ, նա անկեղծորեն հայտարարեց, որ երկրին «արյուն, տանջանք, քրտինք և արցունքներ» են սպասվում: «Արյան, տանջանքի, քրտինքի և արցունքների» արդյունքում, սակայն, այսօր մենք վայելում ենք ազատության բերկրանքը», – մեջբերում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը, հավելում՝ հայկական իշխանությունները վարում են կեղծ խաղաղության օրակարգ:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company