ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բացահայտվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 98-ամյա վարձակալության մանրամասները

02 Օգոստոս 2023

Վերջին ամիսներին ինձ դիմել են բազմաթիվ ընթերցողներ և խնդրել գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից Հայկական թաղամասի շուրջ 25 տոկոսը հրեա ներդրողին 98 տարով վարձակալության տալու վերաբերյալ վեճի մասին: Սակայն քանի որ վարձակալության պայմանագրի մանրամասները չէին հրապարակվել, ես չէի կարող գրել այդ մասին:

Փորձելով տեղեկանալ փաստերին՝ երկու անգամ զանգահարեցի Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանին՝ խնդրելով պայմանագրի պատճենը։ Նա չարձագանքեց։ Ես խոսեցի այժմ կարգալույծ արված, պայմանագիրը ստորագրողներից մեկի՝ հայր Պարետ Երեցյանի հետ, որն ասաց, որ պայմանագրի պատճենը չունի։ Մի քանի անհաջող փորձ արեցի կապ հաստատել որոշ փաստաբանների հետ, որոնք փաստահավաք առաքելությամբ գնացել էին Երուսաղեմ և պատրաստել 184 էջանոց զեկույց։ Ինձ ասացին, որ զեկույցը չի հրապարակվում, քանի որ այն պարունակում է որոշակի զգայուն տեղեկատվություն: Ես կապ հաստատեցի նաև Երուսաղեմում գտնվող հայ գործչի և փաստահավաք առաքելության հովանավորներից մեկի հետ։

Թեև ես դեռ չեմ տեսել ոչ զեկույցի, ոչ էլ պայմանագրի պատճենները, բայց նոր կարդացի մի բացահայտող հոդված «Գեղարդ» կայքում, որը զետեղել էր հարցազրույց Երուսաղեմի հայ գործչի հետ, որն ուներ 184 էջանոց զեկույցի պատճենը, ներառյալ պայմանագիրը, նվազ էջերից մեկը, սակայն որոշեցի գրել այն մասին, ինչ իմացել եմ մինչ այժմ, չնայած նախընտրում եմ անձամբ ուսումնասիրել պայմանագրի և զեկույցի պատճենները:

Նրանց համար, որոնք հետևել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ կապված տարբեր սկանդալներին, զարմանալի ոչինչ չկա՝ տխուր է, բայց ոչ զարմանալի: Պատրիարքարանին պատկանող հողատարածքների քողարկված վարձակալությունները և թանկարժեք գույքերի վաճառքները շարունակվում են տասնամյակներ ի վեր։

Ներկայիս այս սկանդալը պարզ կասկածելի բիզնես գործարք չէ։ Այն ունի քաղաքական հետևանքներ՝ հաշվի առնելով Երուսաղեմի շուրջ պաղեստինցիների և Իսրայելի պետության միջև վեճերը: Այն նաև հետևանքներ ունի Երուսաղեմի նվազող հայ համայնքի գոյատևման համար:

Վարձակալության պայմանագիրը ստորագրել են երեք հոգևորականներ՝ Նուրհան պատրիարք Մանուկյանը, այժմ կարգալույծ արված հայր Պարետ Երեցյանը և Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը։ Քանի որ պատրիարքարանի անշարժ գույքի գրասենյակի նախկին տնօրեն հայր Պարետը ենթարկվել է բուռն քննադատության, շատերը կարծում են, որ պատրիարքը փորձել է մեղքը բարդել հայր Պարետի վրա՝ նրան դարձնելով քավության նոխազ։ Այնուամենայնիվ, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, որը պատմականորեն Երուսաղեմի սրբավայրերի պահապանն է, և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը համատեղ հայտարարությամբ մեղադրել են պատրիարքին և կասեցրել արքեպիսկոպոս Մանուկյանի որպես Հայոց պատրիարք իրենց ճանաչումը՝ Երուսաղեմի հայկական եկեղեցում, Սուրբ Երկրում և Հորդանանում։

Երուսաղեմի հայ գործիչ Հակոբ Ջերնազյանը «Գեղարդ»-ին ասաց, որ ավստրալիացի հրեա ներդրող Ռուբինշտեյն/Ռոթմանը ծրագրում է յոթ աստղանի հյուրանոց կառուցել «Կովերի պարտեզում»՝ Հայոց պատրիարքարանից վարձակալած հողատարածքում։ Վարձակալությամբ տրված կալվածքի չափը կազմում է 11500 քմ է։ Պատրիարքարանին տրվող տարեկան վճարը 300 հազար դոլար է։ Սակայն հայր Պարետն ինձ ասաց, որ եկամուտը կկազմի հյուրանոցի շահույթի 5 տոկոսը, որը կարող է տարեցտարի փոփոխվել: Ջերնազյանը տեղեկացրեց, որ վարձակալված հողատարածքը ներկայումս ներառում է հինգ հայկական տուն, պատրիարքի այգին, պատրիարքի մասնավոր ավտոկայանատեղին, ինչպես նաև ճեմարանի դահլիճը։ Առաջին 49 տարվա վերջում գնորդը հնարավորություն ունի երկարաձգել վարձակալությունը ևս 49 տարով:

Ջերնազյանը նաև բացատրեց, որ իրավաբանները պայմանագրի պատճենը ձեռք են բերել անհայտ երրորդ անձից՝ ոչ պատրիարքարանից և ոչ Երուսաղեմի քաղաքապետարանից, սակայն նա պնդում է, որ պայմանագիրը իրական է, քանի որ «մենք կարողացանք այն հաստատել պատրիարքարանի հետ»:

Պատրիարք Մանուկյանը, աշխարհասփյուռ հայության ճնշման տակ, խոստացել է չեղարկել պայմանագիրը, սակայն միակողմանի չեղարկումը կարող է հանգեցնել իրավական մարտահրավերների և ֆինանսական տույժերի: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստ է վճարել չեղարկման համար տուգանքը։ Այնուամենայնիվ, Ջերնազյանը կարծես թե տեղյակ չէ այդ խոստումից, քանի որ նա ասել է «Գեղարդ»-ին՝ «Եթե փողի կարիք լինի, վստահ եմ, որ պատրիարքարանը, համայնքը և հայ ժողովուրդը միասին կաշխատեն հավաքել պահանջվող գումարը՝ չեղյալ համարելու տույժը վճարելու համար»:

Ըստ Ջերնազյանի՝ մի քանի խնդիր կա պայմանագրի հետ կապված.

1) Այն խախտում է պատրիարքարանի կանոնադրությունը.
2) Պայմանագրի ամսաթիվը փոխվել է 2021 թվականի հուլիսի 7-ից հուլիսի 8-ի, որպեսզի արտացոլի ներդրողի՝ Xana Gardens Limited ընկերության Իսրայելում գրանցման ամսաթիվը: Հայր Պարետն այդ անհամապատասխանությունը բացատրեց որպես հասարակ տպագրական սխալ:

Պարզ չէ, թե որոնք են այս կնճռոտ հարցի լուծման հաջորդ քայլերը։ Ճանապարհներից մեկը կլիներ այն, որ Երուսաղեմի հայ համայնքը վարձեր իսրայելցի փաստաբաններ՝ պատրիարքին կամ հրեա ներդրողին դատի տալու համար, սակայն, պատրիարքից և հրեա ներդրողից բացի, ոչ ոք օրինական իրավունք չունի դատարանում:

Հաշվի առնելով աշխարհում Երուսաղեմի նշանավորությունը և Սուրբ քաղաքում հայկական ներկայության կարևորությունը չորրորդ դարից ի վեր՝ այս վարձակալությունը հետաքրքրում է աշխարհասփյուռ հայությանը, ինչպես նաև պաղեստինցիներին, Իսրայելի պետությանը և Հորդանանի թագավորին:

Այնուամենայնիվ, մի կողմը, որից ոչինչ չենք լսել, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որը կարող էր պաշտոնապես կապ հաստատել Իսրայելի հետ՝ իր ցանկությունները հայտնելու համար: Սակայն, Հայաստանի ղեկավարները խիստ զբաղված են՝ հաշվի առնելով Արցախում և Հայաստանում տիրող վտանգավոր իրավիճակը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company