ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նաւը Փրկելը Առաջնահերթութիւն է

07 Օգոստոս 2023

Հայորդիին համար իւրայատուկ իմաստ ունեցող՝ Կոստան Զարեանի ծանօթ վէպին մէջ նկարագրուած նաւուն մասին չէ խօսքը։ «Նաւը լերան վրայ»-ի խորիմաստ մտորումներ մի՛շտ ալ կան, բայց այս անգամ հայութեան նաւը լերան վրան չէ․․․։

Ընկղմելու վտանգին տակ է նաւը։ Ամենէն հմուտ եւ մասնագէտ նաւավարն անգամ դժուարութեան դիմաց կը գտնուի, երբ փրփրադէզ ալիքները շարունակ հարուածեն թէ՛ դուրսէն եւ թէ՛ ներսէն։

«Դանակը ոսկորին հասած է» խօսքն անգամ ձեւով մը լաւատեսական է։ Ոսկորը ահաւոր չափով վնասուած է եւ շտապ վիրահատութեան կարիք ունի։

Այս է դժբախտաբար ներկայ իրավիճակը՝ հայորդիին համար, կովկասեան բարձրաւանդակի տարածաշրջանէն ներս, ուր հետեւողական ձեւով աշխատանք կը տարուի մոռնալու Արցախը, լուսանցքի վրայ նետելու արցախցին, կործանելու հողին կառչած եւ պատմութիւն կերտած հայութիւն մը։

«Թաւշեայ յեղափոխութեան» յաջորդած նոյնքան թաւշեայ պարտութիւնը (թէեւ հոն իսկական թաւիշ չկայ) այնպիսի վիճակ մը ստեղծած է, որ ամէն օր նախորդէն աւելի՛ ահաւորն ու սահմռկեցուցիչը կը պատահի։ Հայրենի դիւանագիտութիւնն ալ, յանձին արտաքին գործոց նախարարութեան, կրած է եւ կը շարունակէ կրել թաւշեայ անդնդային պարտութիւններ։
Փրոթոքոլային ամենէն տարրական տրամաբանութենէ, գործուղումէ եւ գործելաձեւէ առհասարակ անտեղեակներու ձեռքով՝ նաւը կ’ընկղմի թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ծովերու մէջ:

Այս ահաւոր կացութիւնը երկա՜ր ատենէ ի վեր կը թակէ հայորդիին դուռը, այնքա՛ն ուժգին, որ դուռը խորտակուելու սեմին է, վաղը դուռ ալ պիտի չմնայ…: Արցախը կը մատնեն ընկճուելու եւ ընկրկելու վիճակի, սակայն ան կը մերժէ ենթարկուիլ եւ ընդվզած է։ Ազգային Ժողովի նախագահն ալ ներկայացուցած է հրաժարականը։

Ո՞վ պիտի կարենայ այս դաժան պայմաններուն մէջ, ստանձնել Արցախի Ազգային Ժողովի նախագահի պաշտօնը։

Առաքելութիւնը դժուար է եւ վտանգալից։ Ոճրային պաշարումի ենթարկուած Արցախի մէջ այլընտրանկային ուղիները գրեթէ չքացած են, անդին, զգայազրկող թմբիրի, մահաքունի վիճակի մէջ է «թաւշեայ յեղափոխութեամբ» եւ «ազգընտիր վարչապետ»-ով ինքզինք խաբող մասսա մը. այս պայմաններուն մէջ, պարտականութիւն՝ ծանր պարտականութիւն է այդ գործը ստանձնելը։ Պարտականութենէ աւելի՝ կայ վտանգալից պատասխանատութեան մը հարցը:

Ժամանակն է Երեւանէն հնչող անհիմն եւ անհեթեթ ձաբռտուքները մէկդի դրուին եւ գործի լծուի Արցախեան հիմնահարցի հանգրուանային եւ վերջնական լուծման վերաբերեալ հայորդին յուզող ամբողջական մօտեցումը։

Ի վերջոյ, Արցախի Ազգային Ժողովի նախագահն է, որ պիտի ան առնէ այս ծանր պատասխանատուութիւնը, բարձրագոյն մակարդակի պաշտօնի վրան ըլլալով՝ ան հնարաւորութիւն պիտի ունենայ արցախահայութեան կողմէ ընտրուած եւ անոր կամքը արտայայտող Ազգային ժողովին անունով, ներքին եւ արտաքին լսարաններուն պաշտօնապէս ներկայացնելու արցախահայության իրական դիրքորոշումները, արդար պահանջները, միաժամանակ առաւելագոյնը ընել՝ մերժելու անընդունելի եւ բռնի ուժով պարտադրուող լուծումները։

Հուսկ, ընկղմող նաւը կամ ծանրօրէն վնասուած ոսկորը փրկելու համար, անյապաղ ճիգ պիտի չխնայուի վերստեղծելու բոլոր հայրենապաշտպան ձեռքերու միացնող յենարանը, վերագտնելու ՅԱՂԹԱՆԱԿԻ ՏԱՆՈՂ ԴՐԱՆ ԲԱՆԱԼԻՆ՝ Արցախ – Հայաստան – Սփիւռք եռամիասնութիւնը։ Իսկ ատիկա պիտի ըլլայ միայն առաջին գործնական քայլը:

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company