ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դավիթ Իշխանյանի ընտրվելը Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբման մասին չէ

08 Օգոստոս 2023

Արցախում տիրող ծայրահեղ ծանր կացության պայմաններում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, ընդդիմադիր երկու խմբակցությունները, Արցախի նախկին և ներկա նախագահները դաշնակցական Դավիթ Իշխանյանին առաջարկել են ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն, ՀՅԴ Բյուրոն՝ քննարկելով այս առաջարկը, ներկայացնելով մեր մոտեցումները, պայմանները՝ ընդունել են առաջարկը. MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Դավիթ Իշխանյանի՝ ԱՀ ԱԺ նախագահ նշանակվելու մասին։

«Նախ, կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար պարզ պետք է լինի, որ այս ամենը չի կարող դիտարկվել որպես իշխանության ձգտում, քանի որ այստեղ կա ավելի շատ պատասխանատվություն, քան իշխանություն։ Մեր համաձայնության պատճառը և նպատակն այն է, որ այս իրավիճակում սա համարում ենք հնարավորություն՝ Արցախում իրական ազգային օրակարգի շուրջ նոր համախմբում ձևավորելու համար, խնդրում եմ, հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ խոսքն ինչ-որ ուժի, անհատի, կամ գործող իշխանության շուրջ համախմբման մասին չէ, այլ Արցախին սպառնացող վտանգները դիմակայելու օրակարգի շուրջ»,- ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ իրենց որոշումը պայմանավորված է միայն այդ օրակարգով, իսկ մնացյալ շահարկումները կանխելու համար շեշտեց․

«Շատ հստակ ասում եմ՝ որևէ կերպ կաշկանդված չենք մեր գնահատականների մեջ, և մեր նախկին գնահատումներում որևէ փոփոխություն չկա։ Մենք քաջ գիտակցում և խորությամբ հասկանում ենք ստեղծված ճգնաժամի և ծայրահեղ ծանր կացության ծավալները, բայց ես կրկնում եմ՝ սա մեզ համար հնարավորություն է տիրող իրավիճակում ինչ-որ բան փոխելու»,-ընդգծեց Սաղաթելյանը։

Պատգամավորի դիտարկամամբ՝ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահ նշանակվելը օգնելու է նաև միջազգային հարթակներում Արցախի Հանրապետության անունից նոր խոսք ասելու, արցախահայության առաջ ծառացած խնդիրների բարձրաձայնման համար։ Նրա խոսքով՝ բոլոր հնարավորությունները օգտագործվելու են՝ ի նպաստ իրենց առաջ դրված օրակարգի։

Հարցին, թե նույն ժամանակ ի՞նչ պետք է սպասել Հայաստանից և արդյո՞ք ընդդիմությունն իշխանության հետ քննարկումներ ունենում է, վերջինս պատասխանեց․

«ՀՀ Իշխանության հետ որևէ քննարկում չկա, մեր կողմից ներկայացվող բոլոր առաջարկներն անցնող երկու տարում հետևողականորեն մերժվել են գործող իշխանության կողմից։ Հիշու՞մ եք, թե քանի արտահերթ նիստ, քանի համատեղ հայտարարությունների նախագիծ ենք դրել, որոնք քաղաքական մեծամասնությունը ձախողել ու տապալել է։ Այս իշխանությունը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից, և այս չարիք իշխանությունը սպասարկում է Ալիևի և Էրդողանի քաղաքական շահերը ու որևէ առնչություն չունի հայկական օրակարգի և հայկական շահերի հետ»:

Ճշտող հարցին՝ ընդդիմության գործուն քայլերը որո՞նք են լինելու և արդյո՞ք փողոցային պայքար է սպասվում, Սաղաթելյանն արձագանքեց, որ ընդդիմությունը գլխավոր խնդիրներից մեկն է ՝ ոտքի հանել ժողովրդին, տանել համաժողովրդական ընդվզման։

«Ակնհայտ է, որ այս իշխանության օրոք մեզ որևէ լավ բան չի սպասում և եթե որևէ մեկը սրանցից ակնկալիք ունի, պետք է հիասթափեցնեմ: Սրանք արդեն մեզ մոտեցնում են մի անդառնալի կետի, որի մասին խոսում էինք երեք տարի շարունակ, սակայն մեզ չէին լսում»,-շեշտեց պատգամավորը։

Դիտարկմանը՝ եթե առաջիկայում քաղաքապետի ընտրություններն են և թեժ պայքար է սպասվելու և հարցին՝ ե՞րբ սպասել այդ համահայաստանյան ընդվզմանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց․

«Կարծում եմ՝ շատ երկար չեք սպասի։ Մնացածի մասին շատ հանգամանալից կխոսենք առաջիկայում»։

Լիաննա Թորոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company