ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Աթաթուրքի մասին «Դիսնեյի» վիճահարույց ֆիլմը սաստիկ զայրացրել է թե՛ հայերին, թե՛ թուրքերին

08 Օգոստոս 2023

Ի՜նչ բացառիկ ապաշնորհ պետք է լիներ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ղեկավարը՝ հանդես գալու մի այնպիսի կինոնախագծով, որը սաստիկ զայրացրներ թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Այդ աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից՝ ընկերության գանձարանին, ինչպես նաև հեղինակությանը վնաս պատճառելու համար։

«Դիսնեյ պլյուս» հոսքային ծառայությունը նախատեսել էր պատրաստել վեց մասից բաղկացած սերիալ, որը պատմում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր հայր Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին, որին երկրպագում են գրեթե բոլոր թուրքերը։ Աթաթուրքին անարգելը պատժվում է մինչև երեք տարվա ազատազրկմամբ։ Հունիսին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) արշավ սկսեց՝ ի նշան բողոքի «Դիսնեյի» կինոնախագծի դեմ։

ANCA-ն «Դիսնեյ պլյուսին» կոչ արեց «չեղարկել սերիալը, որը փառաբանում է թուրք բռնապետ և ցեղասպան մարդասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, որի ձեռքերը թաթախված են միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյա նահատակների արյան մեջ»։

Զարմանալիորեն, չնայած հանցագործությունների և հակահայկական գործողությունների իր բաժնին, Աթաթուրքը բավական անկեղծ է գտնվել և խոստովանել 1926 թվականի օգոստոսի 1-ին «Լոս Անջելես Էքզամիներ» թերթին տված հարցազրույցի ժամանակ. «Նախկին երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները, որոնք պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց անխղճորեն զանգվածաբար վտարել են իրենց տներից և կոտորել, անհանգիստ են եղել հանրապետական իշխանության ներքո: Նրանք մինչ այժմ ապրել են թալանով, կողոպուտով և կաշառակերությամբ և թշնամացել են օգտակար աշխատանքի մեջ ներգրավվելու ու իրենց ճակատի ազնիվ քրտինքով իրենց ապրուստը վաստակելու ցանկացած գաղափարի կամ առաջարկի նկատմամբ»։ Ցավոք, մի քանի այլ առիթներով Աթաթուրքն ինքն իրեն հակասել է՝ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը:

«Դիսնեյի» ֆիլմի դեմ հայկական առարկության մասին լուրը, ընկերության ծրագրերի հետագա փոփոխությունը և թուրքական զայրացած արձագանքը դարձան անթիվ հոդվածների թեմա ամբողջ աշխարհում՝ հանրայնացնելով Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքական լրատվամիջոցները մեղադրել են ANCA-ին՝ ԱՄՆ-ի «հայկական հզոր լոբբիին», «Դիսնեյ» ընկերության վրա հաջողությամբ ճնշում գործադրելու համար։

Ի սկզբանե «Դիսնեյը» հայտարարել էր, որ Աթաթուրքին փառաբանող սերիալը կցուցադրվի «Դիսնեյ պլյուս» ցանցում 2023 թվականի հոկտեմբերի 29-ից՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Փոփոխելով իր ծրագրերը՝ «Դիսնեյ պլյուսն» այժմ նախատեսում է ֆիլմը թողարկել երկու մասով. առաջին մասը կհեռարձակվի «Դիսնեյին» պատկանող Fox TV հեռուստաալիքով Թուրքիայում հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը՝ թուրքական կինոթատրոններում՝ դեկտեմբերի 22-ին: Երկու ֆիլմերը կրկին կցուցադրվեն հաջորդ ամռանը։ «Աթաթուրք» ֆիլմի արտադրությունը «Դիսնեյին» արժեցել է 8 միլիոն դոլար։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինը հայտարարել է, որ պաշտոնական հետաքննություն է սկսելու «Դիսնեյի» որոշման վերաբերյալ։ Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ Հուսեյն Յայմանը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել «Դիսնեյի» դեմ։

Թուրք հայտնի գործիչները, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, արվեստագետներ և լրագրողներ, զայրացած դատապարտել են «Դիսնեյին» և չեղարկեցին իրենց բաժանորդագրությունները «Դիսնեյ պլյուսին», որն ունի 50 հազար բաժանորդ Թուրքիայում։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է անվանել «Դիսնեյի» ծրագրերի փոփոխությունը և պնդել, որ ընկերությունը զիջել է «հայկական լոբբիին»: Նա նաև հայտարարել է, որ ANCA-ի նպատակն է կանխել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը: Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, որը պատասխանատու է Հայաստանի հետ իր երկրի կարգավորման գործընթացի համար, նույնպես չեղյալ է հայտարարել «Դիսնեյ պլյուսի» իր բաժանորդագրությունը։ Թուրքիայի կառավարության լրատվական «Անադոլու» գործակալությունը, հրապարակել է Յորքի համալսարանի Բուրաք Չալըսկանի մեկնաբանությունը՝ «Հայկական լոբբին գրավե՞լ է «Դիսնեյ պլյուսը»» վերնագրով:

Թուրքիան նույնիսկ ճնշում է գործադրել իր հայ համայնքի վրա՝ ընդդիմանալու «Դիսնեյի» որոշմանը: Թուրքական վարչակարգի պատանդ, Թուրքիայի հայկական հիմնադրամների ասոցիացիայի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն հանդես է եկել ամոթալի հայտարարությամբ՝ քարոզելով Թուրքիայում գոյություն չունեցող խոսքի ազատությունը և կոչ անելով «ամերիկահայ կազմակերպություններին ավելի պատասխանատու գործել»։ Նաև, խորհրդարանի անդամ Սևան Սիվաջըօղլուն, որ ներկայացնում է Էրդողանի կուսակցությունը, մտահոգություն է հայտնել, որ «Դիսնեյի» որոշումը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը և խաթարում է երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման ներուժը։

Ըստ Middle East Eye-ի՝ «Հունիսին «Դիսնեյը» հեռացրեց բազմաթիվ շոուներ և ֆիլմեր «Դիսնեյ պլյուսից»՝ ընթացիկ մնացորդները և իր հարկային հաշիվը նվազեցնելու համար: Այս ռազմավարությունը նաև հանգեցրել է ութ թուրքական հեռուստաշոուների և ֆիլմերի հեռացմանը, որոնք արտադրվել են բացառապես «Դիսնեյի» թուրքական հոսքային հարթակի համար՝ կասեցնելով նոր թուրքական բովանդակության թողարկումը»: «Դիսնեյ պլյուսը» (Թուրքիա) հաստատել է, որ այն նման որոշում է կայացրել։

Այս բոլոր վիճաբանություններից կարելի էր խուսափել, եթե «Դիսնեյը» մի փոքր ուսումնասիրություն կատարեր՝ նախքան նման անհիմն արկածախնդրության գնալը: «Դիսնեյը» իրավունք չունի Աթաթուրքի կամ այլ քաղաքական գործչի մասին վավերագրական ֆիլմ պատրաստել։ «Դիսնեյը» կուրորեն ստանձնել է այս նախագիծը՝ զայրացնելով բազմաթիվ հայերի ամբողջ աշխարհում: Եվ հետո, հասկանալով իր սխալը, «Դիսնեյը» լվաց իր ձեռքերը դրանից և վավերագրական ֆիլմը խորամանկորեն նետեց Թուրքիայի Fox TV-ի եթեր:

Այնուամենայնիվ, ճակատամարտը մասամբ շահված է։ Թեև վիթխարի «Դիսնեյ» ընկերությունը փոխել է իր ծրագրերը, աշխարհասփյուռ հայությունն այժմ պետք է հետամուտ լինի այս խնդրին «Դիսնեյի» բարձրագույն ղեկավարների հետ երեք պատճառով.

1․ Ամբողջությամբ չեղարկել Աթաթուրքի վավերագրական ֆիլմը և այն չհանձնել Թուրքիայի Fox-TV-ին.

2․ Համոզվել, որ «Դիսնեյ» ընկերությունն այլևս երբեք չմտածի թուրքական քարոզչական ֆիլմ ստեղծելու մասին.

3․ «Դիսնեյին» կոչ անել վավերագրական ֆիլմ նկարահանել հայկական թեմայով, օրինակ, Հայոց ցեղասպանության և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների մասին:

Ցավոք, ևս մեկ անգամ ամերիկահայ համայնքը մենակ մնաց թուրքական ամենազոր կառավարության դեմ պայքարում` առանց Հայաստանի ղեկավարների օգնության, որոնք իրենց այնպես են պահում, կարծես հայկական հարցերն իրենց չեն հետաքրքրում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ.. Երբ սկսում են փոխել պատմութեա

Պատմութիւնը սովորաբար չի կեղծւում մէկ օրում։ Այն նախ վերանւանւում է, յետոյ՝ վե

19 Օգոստոս 2026
Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփ

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ

19 Օգոստոս 2026
Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վա

«Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչ

19 Օգոստոս 2026
Քաղաքական ներկայութիւնը որպէս ազգային

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Հայաստանում քաղաքական մասնակցութիւնը սոսկ

19 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Եունեսքօ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Մշակոյթ եւ շտապ հարցեր բաժինի տն

19 Օգոստոս 2026
Միացնող, Ոչ Բաժանող

Հայաստանի Ազգային ժողովի կազմակերպման կառոյցի ստեղծման աշխատանքը կը շարունակու

19 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Պաղե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

18 Օգոստոս 2026
Երբ քաղաքական իշխանությունն է որոշում՝

ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 18-ին շարունակվում է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանո

18 Օգոստոս 2026
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոս

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company