ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հայկական Յաղթաթուղթը Կամ Անգարայի Ախտանիշը (Սեւրի Համաձայնագիրի 103-Ամեակին Առիթով)

10 Օգոստոս 2023

Սեւրի պայմանագիրը հայ իրաւաքաղաքական միտքը անքակտելիօրէն կը կապէ ամիսներ ետք կայացած Իրաւարար վճիռին: Սեւրը ատով նշանակութիւն կ՛ունենայ հայ ժողովուրդին համար, որովհետեւ պայմանագիրի շրջանակներուն մէջ կ՛իյնայ Միացեալ Նահանգներու նախագահին տրուած լիազօրութիւնը:

Սեւրով եւ Իրաւարար վճիռով հայկական դիւանագիտութիւնը բարձրակէտ ապահովեց: Անշուշտ ընկալելի է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը, Թուրքիոյ մասնատման ծրագիրը արագացուցին ընթացքը, բայց այդ պայմաններուն մէջ հայկական կողմը ձեռք բերաւ առաւելագոյնը: Աշխարհաքաղաքական միտումներու փոփոխութեան պատճառով Սեւրը չվաւերացուեցաւ, Լոզանը գրաւեց առաջնային դիրք եւ Իրաւարար վճիռը եւս մնաց թուղթի վրայ:

Քանի մը ընտրովի իրաւադրոյթ կարելի է լոյսին բերել այս առիթով, անոնց այժմէական հնչեղութիւնը նկատելով:

Սեւրով համաձայնութիւն գոյացաւ, որ Վրաստանը, Հայաստանը, Ազրպէյճանը եւ Պարսկաստանը Պաթումի նաւահանգիստով ազատ մուտք ունենան դէպի Սեւ ծով: Դաշնակիցները բարեացակամօրէն կը վերաբերէին Կարսէն Ճորոխ հովիտով դէպի Պաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահուն Վրաստանը անոր փոխարէն հայերուն առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եւ քանի որ տակաւին յայտնի չէր: Տրապիզոնի նաւահանգիստը Հայաստանի մէջ կը ներառուի՞, թէ՞ ոչ, ապա յատուկ յօդուածով Հայաստանին կ՛ապահովէին տարանցիկ արտօնութիւններ ու այդ նաւահանգիստի մէկ մասի առյաւէտ վարձակալութիւն:

Դէպի ծով ելքը, տարանցիկութիւնը, Պարսկաստանի ներգրաւուածութիւնը, Վրաստանի փակ-բաց խաղը կը յիշեցնեն այսօր հետզհետէ ախուժօրէն արծարծուող Պարսից ծոց-Սեւ ծով հայաստանեան տարանցիկութեամբ Իրանին համար կենսաճանապարհ նկատուող նոր հաղորդուղիի ծրագիրը: Իսկ Վրաստանի, Հայաստանի, Ազրպէյճանի եւ Իրանի գիծին տնտեսական նոր տարողութիւն հաղորդելու վերաբերող սեւրեան համաձայնութիւնը այդ օրերու 3+3-ի տարբերակն է, առանց Թուրքիոյ մասին նշում կատարելու:

Երկրորդ լուսարձակ խլող կէտը նախկին Սէուտական Արաբիոյ առկայութիւնն է Սեւրի համաձայնական կէտերուն մէջ:

Սեւրը ի վերջոյ Համաշխարհային Ա. պատերազմին յաղթած դաշնակից պետութիւններու (Մեծն Բրիտանիա, Ֆրանսա, Իտալիա, Ճափոն,Պելճիքա, Յունաստան, Լեհաստան, Փորթուգալ, Ռումանիա, Հայաստան, Չեխոսլովաքիա, Սերպերու, խրուաթներու եւ սլովաքներու թագաւորութիւն (Հարաւսլավիա) եւ Հեճազի (ներկայի Սէուտական Արաբիան) միջեւ:

Կարճ. Սէուտական Արաբիան Հեճազի իրաւաժառանգորդն է, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը` առաջին հանրապետութեան: Այս հանգամանքի վերարծարծումը` Սէուտական Արաբիոյ պատմական ճանաչումը Հայաստանի Հանրապետութեան, կարեւոր է: Նախադրեալներ կան, որոնք մտածել կու տան Ռիատի դէպի Երեւանի ճանաչում տանող ճանապարհին մասին: Այդ ճանաչումը կարեւոր է նաեւ Անգարայի հետ Ռիատի ունեցած յարաբերութիւններու վերիվայրումները նկատի ունենալով: Մանաւանդ Թուրքիոյ համար ախտանիշի վերածուած Սեւրը քաղաքական պատեհ առիթին յիշեցնելու ուղղութեամբ:

Սեւրի գաղափարը ձեւակերպուած է Անկախութեան հռչակագիրին մէջ` պատմական իրաւունքներու վերականգնման կամ համայն հայութեան իղձերու կենսագործման առաջադրանքներով: Աւելի ուշ, Սեւրի այժմէական եւ իրաւական նշանակութեան մասին պաշտօնական յայտարարութիւն կատարեց երրորդ նախագահը: Սեւրն ու Իրաւարար վճիռը իբրեւ հատուցման թղթածրարի կարեւորագոյն ուղենիշ բանաձեւուեցան Համահայկական հռչակագիրին մէջ:

Այս դրոյթները այսօր դուրս եկած են պետական բառապաշարէն եւ աշխատանքային թուղթերէն: Միայն ձեւակերպումները չէ որ դուրս եկած են: Գաղափարախօսութիւնն ու այդ առաջադրանքներուն ընդառաջ քաղաքականութիւնը ի սպառ կը բացակային պետական համապատասխան գերատեսչութիւններուն մօտ:

Սեւրը աշխարհաքաղաքականութիւն է եւ հայոց համար պատմական իրաւունքներու վերականգնման յաղթաթուղթ: Աշխարհաքաղաքականութեան փոփոխութեան առընթեր սեւրեան ծրագիրները կրնան վերադառնալ: Կարեւորը Սեւրի գաղափարներէն չհրաժարիլն է: Կարեւորը պահանջատիրութեան տեսլականը վառ պահելն է:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company