ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ադրբեջանը որպէս աշխարհի մշակութային վանդալիզմի եւ գիտական կեղծարարութեան թագակիր

11 Օգոստոս 2023

Ար­գամ Այ­վա­զեան
­­Հա­յա­գետ, Հ.Հ. մշա­կոյ­թի վաս­տա­կա­ւոր գոր­ծիչ

­­Պատ­մու­թեան կեղ­ծա­րար­նե­րին պէտք է կա­խել,
ինչ­պէս կեղծ դրամ կտրող­նե­րին։

­­Սեր­վան­տէս (16-րդ դ․)

Այս զայ­րա­լից մտո­րումս վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նի եւ ­­Նա­խի­ջե­ւա­նի պե­տա­կան ու գի­տա­կան կա­ռոյց­նե­րին, ո­րոնք Խ.Ս.Հ.Մ. տա­րի­նե­րից ի վեր՝ ա­մէն հնա­րա­ւոր մի­ջոց­նե­րով, ձեռ­նա­մուխ են ե­ղել 1918-1920-ա­կան թո­ւա­կան­նե­րից ի­րենց իշ­խա­նու­թեան տակ գտնո­ւող պատ­մա­կան ­­Հա­յաս­տա­նի բնա­կա­վայ­րե­րի այս կամ այն մեծ ու փոքր պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թեան վե­րաց­մա­նը, գի­տա­կան ու քա­ղա­քա­կան աս­պա­րէզ­նե­րում՝ հա­զար ու մի հա­կա­գի­տա­կան ու կեղ­ծիք-կեղ­ծա­րա­րու­թիւն­նե­րով, ա­մէն կերպ ձգտել եւ օ­րըս­տօ­րէ ջա­նում են ա­պա­ցոյց­ներ յօ­րի­նել-փնտռել այժ­մեան ի­րենց բնա­կա­վայ­րե­րում տե­ղաբ­նիկ լի­նե­լու-ներ­կա­յա­նա­լու եւ այդ տա­րածք­նե­րի առ­կայ թէ՛ կան­գուն եւ թէ՛ ա­ւե­րա­կո­ւած պատ­մա­կան ար­ժէք­ներ­րը վե­րագ­րել Ադր­բե­ջա­նին ու ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դին։ Ա­սել է թէ՝ նման պե­տա­կան գոր­ծու­նէու­թեամբ էլ Ադր­բե­ջա­նը, փաս­տօ­րէն, հան­դէս է գա­լիս որ­պէս մշա­կու­թա­յին վան­դա­լիզմ եւ գի­տա­կան կեղ­ծա­րա­րու­թիւն ի­րա­կա­նաց­նող աշ­խար­հի թիւ ա­ռա­ջին պե­տու­թիւ­նը։

­­Մին­չեւ 1921 թ․ պատ­մա­կան ­­Հա­յաս­տա­նի մաս կազ­մած այժ­մեան ­­Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար հան­րա­պե­տեան հայ­կա­կան նիւ­թա­կան ու մշա­կոյ­թի ժա­ռան­գու­թեան, պատ­մու­թեան ու ա­րո­ւես­տի, ազ­գագ­րու­թեան եւ բազ­մա­թիւ այլ խնդիր­նե­րի վե­րա­բե­րեալ ան­ցած տաս­նա­մեակ­նե­րում բազ­մի­ցես եմ հրա­պա­րա­կաւ ար­տա­յայ­տո­ւել ու գրել։ Եւ այս մտոր­ման ա­ռի­թը դար­ձեալ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թիւն­նե­րի կող­մից 2020 թ․ ­հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մի հե­տե­ւան­քով Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թեան մի մա­սը Ադր­բե­ջա­նի հսկո­ղու­թեան տակ գտնո­ւե­լու հան­գա­ման­քով տե­ղի հայ­կա­կան նիւ­թա­կան յու­շար­ձան­նե­րի բա­ցէի­բաց մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թեան են­թար­կե­լու վայ­րա­գու­թիւն­ներն են։ ­­Վայ­րա­գու­թիւն­ներ, ո­րի կի­րառ­ման հա­մար Ադր­բե­ջա­նը պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թեամբ ի­րա­կա­նաց­նե­լու մեծ փորձ ու­նի։ Այն­պէս որ, պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժէք­նե­րի հիմ­նա­հա­տակ ա­ւեր­ման ադր­բե­ջա­նա­կան այդ պե­տա­կան վան­դա­լիզ­մը՝ վեր­ջին 20-25 տա­րի­նե­րում, նա­խե­ւա­ռաջ վե­րա­բե­րում է ­­Նա­խի­ջե­ւա­նի հա­յոց յու­շար­ձան­նե­րի հիմ­նա­հա­տակ եւ ամ­բող­ջո­վին ոչն­չաց­նե­լուն։ Ան­ցած տա­րի­նե­րին այդ հար­ցը թէ՛ ­­Հա­յաս­տա­նում եւ թէ՛ բազ­մա­թիւ այլ երկր­նե­րում (Ֆ­րան­սա, ­­Ռու­սաս­տան, Ա.Մ.Ն., Ի­րան, ­­Յու­նաս­տան եւ այլն) իմ կող­մից բազ­միցս է բարձ­րա­ցո­ւել:

Ար­դա­րու­թեան առ­ջեւ չմե­ղան­չե­լու հա­մար, հարկ է ի նկա­տի ու­նե­նալ, որ ­­Հա­յաս­տա­նում, մաս­նա­ւո­րա­պէս պատ­կան մար­մին­նե­րը՝ սկսած հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ­նե­րից ու վար­չա­պետ­նե­րից, Ար­տա­քին գոր­ծոց եւ նախ­կին Մ­շա­կոյ­թի նա­խա­րա­րու­թիւն­նե­րից, այդ ուղ­ղու­թեամբ կա­րե­լի է փաս­տել, որ գրե­թէ ո­չինչ չա­րե­ցին: Ա­սում եմ գրե­թէ, քան­զի ան­ցեա­լում՝ մի քա­նի ան­գամ­ներ ­­Հա­յաս­տա­նը ԵՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րին դի­մե­լուց զատ ո­չինչ չկա­րո­ղա­ցաւ ա­նել: Ո­չինչ, ո­րով­հե­տեւ նա­մակ-բո­ղոք­ներ յղե­լուց յե­տոյ՝ ­­Նա­խի­ջե­ւա­նի հա­յոց նիւ­թա­կան ժա­ռան­գու­թիւ­նը Ադր­բե­ջա­նի պե­տա­կան վան­դա­լիզ­մի քա­ղա­քա­կա­նու­թեամբ վե­րաց­նե­լու եւ Ադր­բե­ջա­նին պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան են­թար­կե­լու ուղ­ղու­թեամբ հե­տե­ւո­ղա­կա­նօ­րէն չգոր­ծեց, չնա­խա­ձեռ­նեց եւ առ այ­սօր չպատ­րաս­տեց այդ վան­դա­լիզ­մի ի­րա­ւա­կան, փաս­տա­վե­րագ­րա­կան թղթած­րա­րը եւ Ադր­բե­ջա­նին մի­ջազ­գա­յին ա­տեան­նե­րում պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան չեն­թար­կեց:

Ա­ւե­լին ա­սեմ, Ադր­բե­ջանն է, որ տա­րի­ներ ա­ռաջ Մ.Ա.Կ.-ին է դի­մել, եւ իբր ար­ցա­խեան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից յե­տոյ՝ 1994 թո­ւա­կա­նից, ­­Հա­յաս­տա­նի վե­րահս­կո­ղու­թեան տակ առ­նո­ւած տա­րածք­նե­րում ­­Հա­յաս­տանն է ադր­բե­ջա­նա­կան մշա­կոյ­թի յու­շար­ձան­ներ ոչն­չաց­րել, ո­րի հա­մար ­­Հա­յաս­տան պէտք է Ադր­բե­ջա­նին մի­լիարդ­նե­րի հաս­նող դո­լա­րա­յին վնա­սի հա­տու­ցում տայ։ Ի մի­ջի այ­լոց այդ խնդրի վե­րա­բե­րեալ բարձ­րա­ձայ­նո­ւեց նաեւ 2020 թ․ ­պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րի ա­ւար­տից յե­տոյ եւս։

2018թ․ ­­Փետ­րո­ւա­րի 18-ին, Ա.Մ.Ն.-ի մշա­կու­թա­յին ա­ռա­ջա­տար պար­բե­րա­կան­նե­րից «Hyperallergic» ամ­սա­գի­րը հրա­տա­րա­կեց ­­Սի­մոն ­­Մա­ղա­քեա­նի եւ ­­Սա­ռահ ­­Փիք­մա­նի «­­Վար-չա­կար­գը թաքց­նում է բնիկ հա­յոց մշա­կոյ­թի ա­ւե­րու­մը» ծա­ւա­լուն եւ փաս­տա­վա­ւե­րագ­րա­կան յօ­դո­ւա­ծը։

Ս­խա­լո­ւած չեմ լի­նի, ե­թէ փաս­տեմ այն հան­գա­ման­քը, որ ­­Նիւ Եոր­քի մշա­կու­թա­յին «Hyperallergic» ամ­սագ­րի այդ վեր­լու­ծա­կան հրա­պա­րա­կու­մով, մի­ջազ­գա­յին հան­րու­թեանն ա­ռա­ջին ան­գամ է, որ հան­գա­մա­նա­լից ներ­կա­յա­ցո­ւեց 1997-2006 թթ․ Ադր­բե­ջա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թեամբ վան­դա­լիզ­մի են­թար­կո­ւած ­­Նա­խի­ջե­ւա­նի հայ­կա­կան յու­շար­ձան­նե­րի փաս­տը։ Այդ փաս­տա­վեր­լու­ծա­կան յօ­դո­ւա­ծի հրա­պա­րա­կո­ւե­լուց յե­տոյ, այն ան­մի­ջա­պէս գտնո­ւել եւ կար­ծում եմ, որ ա­ռա­ջի­կա­յում էլ կը գտնո­ւի նաեւ այլ լրա­տո­ւա­մի­ջոց­նե­րի ու­շադ­րու­թեան կենտ­րո­նում։ Օ­րի­նակ, այդ հրա­պա­րակ­մանն ար­դէն անդ­րա­դար­ձել են գեր­մա­նա­կան «Perlintaucher. de Das Kulturmagazin»(18․02․2019), Ա.Մ.Ն.-ում հրա­տա­րա­կո­ւող «The California Courier»(26․02․2019), «­­Ջի­հադ Watch» «իս­լա­մա­ֆո­բիկ» հե­ղի­նա­կա­ւոր կայք (https://www.jihadwatch.org/..․/azerbaijanmoves toobliter, 27․02․2019), Բ­րի­տա­նա­կան հե­ղի­նա­կա­ւոր «The Guardian» եւ այլ լրա­տո­ւա­մի­ջոց­նե­րը։ ­­Հա­յաս­տա­նի մի քա­նի լրա­տո­ւա­մի­ջոց­ներ («Mediamax», Հ1, «Ա­ռա­վոտ», «Ի­րա­տես») եւս անդ­րա­դար­ձել են այս հրա­պա­րակ­մա­նը։

2022 թ․ ­­Սեպ­տեմ­բե­րի 12-ին հրա­պա­րա­կո­ւեց նաեւ ­­Նա­խի­ջե­ւա­նի յու­շար­ձան­նե­րի ադր­բե­ջա­նա­կան վան­դա­լիզ­մի փաս­տերն ա­պա­ցու­ցող Ա.Մ.Ն.-ի կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րից մէ­կի կող­մից կա­տա­րո­ւած գի­տա­փաս­տագ­րա­կան ծա­ւա­լուն՝ 400 է­ջից ա­ւե­լի, մի ու­սում­նա­սի­րու­թիւն՝ «Silent Erasure», ո­րի հիմ­քը 1965-1987 թթ․ ­­Նա­խի­ջե­ւա­նի տա­րած­քում իմ կա­տա­րած փաս­տա­վա­ւե­րագ­րա­կան եւ ա­մե­րի­կեան ար­բա­նեա­կա­յին լու­սան­կար­ներն ու 1900-20020 թթ․ ­գիւ­ղե­րի եւ նրանց յու­շար­ձան­նե­րի տե­ղագ­րա­կան քար­տեզ­ներն են։ ­­Փաս­տա­վա­ւե­րագ­րա­կան մի ան­հեր­քե­լի փաս­տա­թուղթ, որն ան­վի­ճե­լիօ­րէն բա­ւա­րա­րում է մի­ջազ­գա­յին ցան­կա­ցած ի­րա­ւա­կան ու գի­տա­կան կազ­մա­կեր­պու­թեան պա­հանջ­նե­րին։

Ադր­բե­ջա­նը ­­Նա­խի­ջե­ւա­նի հայ­կա­կան յու­շար­ձան­նե­րը վե­րաց­ման հա­մար պե­տա­կա­նօ­րէն, մի քա­նի՝ 20-25 զի­նո­ւոր­նե­րով կազ­մո­ւած խմբե­րով, հիմ­նա­յա­տակ պայ­թեց­րել եւ մե­խա­նիզմ­նե­րով գետ­նի ե­րե­սից վե­րաց­րել է հայ­կա­կան բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րը, գե­րեզ­մա­նատ­ներն ու խաչ­քա­րե­րը եւ այ­լե­ւայլ յու­շար­ձան­նե­րը, ո­րոնց թիւն անց­նում էր 27 հա­զա­րից։ ­­Վեր­ջին տա­րի­նե­րին ըն­թեր­ցող­նե­րը լրա­տո­ւա­մի­ջոց­նե­րից քա­ջա­տե­ղեակ են թէ ադր­բե­ջա­նա­կան շուրջ 70-80 զի­նո­ւոր­նե­րը ինչ­պէս՝ կոտ­րա­տե­լով ու խճա­քա­րե­րի վե­րա­ծե­լով ­­Հին ­­Ջու­ղա­յի հո­յա­կերտ եւ ա­ւե­լի քան 4500 խաչ­քա­րերն ու խո­յա­ձեւ տա­պա­նա­քա­րե­րը Ա­րաքս գե­տը լցրե­ցին։ Ի մի­ջիայ­լոց, մի քա­նի տա­րի է ինչ նախ­սա­ձեռ­նո­ւել է ­­Ջու­ղա­յի այդ ե­զա­կի գե­րեզ­մա­նա­տան խաչ­քա­րե­րի 3Դ ձե­ւա­չա­փով վե­րա­կանգ­նե­լու աշ­խա­տանք­նե­րը։ Ծ­րագ­րի նախ­նա­կան աշ­խա­տանք­ներն ար­դէն ա­ւար­տո­ւած են։ ­­Ցա­ւօք, ֆի­նանս­նե­րի պա­կա­սու­թեան հան­գա­ման­քով այդ աշ­խա­տանք­ներն ա­ռայժմ դա­դա­րե­ցո­ւած են։

­­Վեր­ջին տա­րի­նե­րին էլ՝ 2008-2020 թթ․, Ադր­բե­ջա­նը մէկ այլ վան­դալ քա­ղա­քա­կա­նու­թեամբ էլ ի­րա­կա­նաց­նում է ­­Նա­խի­ջե­ւա­նի աշ­խար­հիկ յու­շար­ձան­նե­րի՝ բեր­դե­րի ու կա­մուրջ­նե­րի, այս­պէս ա­սած, «ադր­բե­ջա­նա­կա­նաց­նե­լով» իւ­րաց­նում են։ Օ­րի­նակ, վաղ միջ­նա­դա­րեան եւ հռչա­կա­ւոր Երն­ջակ բեր­դի ա­ւե­րակ շի­նու­թիւն­ներն ա­ղա­ւա­ղե­լով վեր են ա­ծել տու­րիս­տա­կան հանգ­րո­ւա­նի, ­­Նա­խի­ջե­ւան քա­ղա­քում՝ իբր ­­Նո­յի դամ­բա­րա­նի ա­ւե­րակ­նե­րի տե­ղում, ­­Նո­յի ա­նո­ւամբ կա­ռու­ցել են դամ­բա­րան եւ այն վե­րա­ծել թան­գա­րա­նի, իսկ քա­ղա­քի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տան տե­ղում 1990-ա­կան թո­ւա­կան­նե­րին ­­Հայ­րե­նա­կան ­­Մեծ պա­տե­րազ­մի զո­հո­ւած­նե­րի յի­շա­տա­կին կա­ռու­ցո­ւած յու­շար­ձա­նը 2021 թ․­ ա­ւե­րել եւ կա­ռու­ցել են «Դ­րօ­շի հրա­պա­րակ» հա­մա­լիր։ ­­Ցա­ւօք, այս­պի­սի օ­րի­նակ­նե­րը շատ ու շատ են։

1998-2006 թթ․ ­­Նա­խի­ջե­ւա­նի տա­րած­քի հա­յոց յու­շար­ձան­նե­րի ա­ւե­րում­նե­րին զու­գա­հեռ՝ ճշգրտո­ւած-փաս­տագ­րո­ւած փաս­տագ­րա­կան նիւ­թե­րով հաս­տա­տո­ւած է, որ հայ­կա­կան վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի տե­ղե­րում, օ­րի­նակ, Ա­գու­լի­սում ու Աբ­րա­կու­նի­սում, ­­Բեր­դի­կում ու ­­Նա­խի­ջե­ւան քա­ղա­քում, ­­Փա­ռա­կա­յում ու Ցղ­նա­յում եւ այլ բնա­կա­վայ­րե­րում ար­դէն կա­ռու­ցո­ւել եւ գոր­ծում են ադր­բե­ջա­նա­կան մզկիթ­ներ, դպրոց­ներ եւ այ­լե­ւայլ շի­նու­թիւն­ներ։ Իսկ հայ­կա­կան աշ­խար­հիկ շի­նու­թիւն­ներն էլ՝ կա­մուրջ­նե­րը, հնա­մե­նի եւ վաղ­միջ­նա­դա­րեան բեր­դերն ու հնա­գի­տա­կան յու­շար­ձան­նե­րը՝ յայտ­նա­բե­րո­ւած ի­րենց հնա­գի­տա­կան նիւ­թե­րով, դար­ձեալ ա­նար­գել ու կեղ­ծիք-հա­կա­գի­տա­կան թե­զե­րով, ան­թա­քոյց վե­րագ­րում են Ադր­բե­ջա­նին ու ադր­բե­ջա­նա­կան պատ­մու­թեանն ու մշա­կոյ­թին։ Ընդ ո­րում, այս կամ այն չա­փե­րով վե­րա­նո­րո­գում­նե­րի են­թար­կո­ւած հայ­կա­կան յու­շար­ձան­նե­րին էլ զրկել են ի­րենց պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան տես­քե­րից։

­­Պատ­մու­թեան մէջ ա­ւեր-ա­ւե­րում­նե­րով քոչ­վոր-խաշ­նա­րա­ծա­յին այս թիւր­քա­լե­զու ցե­ղախմ­բե­րը 11-րդ դ․ կէ­սե­րից յե­տոյ ­­Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ մուտք գոր­ծած քոչ­վո­րա­կան ծագ­մամբ թուր­քա­կան տար­րը հիմ­նա­ւո­րո­ւե­լով պատ­մա­կան ­­Հա­յաս­տա­նի եւ ­­Յու­նաս­տա­նի տա­րածք­նե­րում, ո­րո­շա­կի զար­գա­ցում­նե­րի հաս­նե­լով, սկսե­ցին ա­ւի­րել կամ էլ սե­փա­կա­նաց­նել թէ՛ հայ­կա­կան եւ թէ՛ յու­նա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թեան յու­շար­ձան­նե­րը։ Ա­ւե­լին, Ա­րիս­տո­տե­լին եւ այլ յոյն մտա­ծող­նե­րին, ­­Շէքս­պի­րին, ան­գամ ­­Նո­յին սկսե­ցին տալ թուր­քա­կան ծա­գում։ Այդ գոր­ծում իր ա­ւագ եղ­բօ­րից, բնա­կա­նա­բար, սկսեց ետ չմնալ 19-րդ ­դա­րի վեր­ջե­րին թուրք-թա­թա­րա­կան եւ այլ ցե­ղախմ­բե­րից նոր-նոր ազգ ու ժո­ղո­վուրդ կազ­մա­ւո­րո­ւող կով­կա­սեան թա­թար­նե­րը։ Ի վեր­ջոյ, այդ նոր կազ­մա­ւո­րո­ւած ժո­ղովր­դին՝ սո­վե­տա­կան իշ­խա­նու­թիւնն պատ­մա­կան այլ պե­տա­կան ա­նո­ւա­նում չգտնե­լով, կազ­մա­ւո­րեց եւ ա­նո­ւա­նեց պատ­մա­կան ­­Պարս­կաս­տա­նի (Ի­րա­նի) Ատր­պա­տա­կան նա­հան­գի ա­նո­ւամբ՝ Ադր­բե­ջան, իսկ ժո­ղո­վուրդն էլ, ո­րին Վ․ ­­Լե­նի­նը ի­րա­ւա­ցիօ­րէն ա­նո­ւա­նել է «կով­կա­սեան թա­թար­ներ», ա­նո­ւա­նո­ւեց ադր­բե­ջան­ցի­ներ։ Եւ ա­հա շուրջ 100 տա­րի է, ինչ այդ ժո­ղո­վուր­դը իր ազ­գա­յին ծա­գու­մը մէկ վե­րագ­րում է թիւր­քե­րին, մէկ՝ կով­կա­սեան ա­ղո­ւան­նե­րին․․․ Ա­ւե­լին, չու­նե­նա­լով պատ­մա­կան ոչ մի հիմք-հիմ­նա­ւո­րում­ներ, պե­տա­կա­նօ­րէն լծո­ւել է այժ­մեան իր եւ հա­րե­ւան երկր­նե­րի տա­րածք­նե­րի այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ստեղ­ծած պատ­մա­կան ու մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թիւն­նե­րը ա­ւեր-ա­ւե­րակ­նե­րի վե­րա­ծե­լով կամ էլ նեն­գա­փո­խում­նե­րով սե­փա­կա­նաց­նել ու վե­րագ­րել ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դին։ Այս­պէս, հայ­կա­կան յու­շար­ձան­նե­րի մի մա­սը ջա­նում է հա­մա­րել ա­ղո­ւա­նա­կան եւ ադր­բե­ջա­նա­կա­նաց­նում է։ ­­Մէկ այլ ծրագ­րով էլ սել­ջու­կեան եւ իր տա­րած­քի պարս­կա­կան մզկիթ­ներն ու այ­լե­ւայլ յու­շար­ձան­նե­րը վա­ղուց ի վեր ներ­կա­յաց­նում է որ­պէս ադր­բե­ջա­նա­կան։ Էլ չեմ խօ­սում այն մա­սին, որ պար­սիկ բա­նաս­տեղծ­ներ ­­Նի­զա­մին, ­­Խա­քա­նին, հայ պատ­միչ­ներ ­­Կի­րա­կոս ­­Գան­ձա­կե­ցին, ­­Մով­սէս ­­Կա­ղան­կատ­վա­ցին եւ այ­լոց ներ­կա­յաց­նում են որ­պէս ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի մշա­կոյ­թի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։

­­Ցա­ւօք, Ադր­բե­ջա­նի ի­րա­կա­նաց­րած եւ այժմ էլ ի­րա­կա­նա­ցո­ւող այս­պի­սի ան­նա­խա­դէպ վան­դա­լիզ­մի դէմն առ­նե­լու հա­մար, ինչ­պէս ­­Հա­յաս­տանն, այն­պես էլ մի­ջազ­գա­յին պատ­կան մար­մին­նե­րը՝ մի քա­նի բա­ցա­ռու­թիւն­նե­րից բա­ցի, ի զօ­րու չե­ղան ո­չինչ ա­նե­լու։ ­­Թող ա­մե­նե­ւին խիստ չթո­ւայ ա­սածս։ ­­Քան­զի, մեր ազ­գա­յին ու ­­Հա­յաս­տա­նի պե­տա­կան այդ­պի­սի ան­նե­րե­լի ան­տար­բե­րու­թիւնն էր, որ Ադր­բե­ջա­նին ի­րա­ւունք տո­ւեց 1998-2006թթ․­ ա­նար­գելք՝ տա­րի առ տա­րի, մէ­կիկ-մէ­կիկ վան­դա­լիզ­մի են­թար­կի հա­յոց բազ­մա­դա­րեան նիւ­թա­կան մշա­կոյ­թի նա­խի­ջե­ւա­նեան յու­շար­ձան­նե­րը։ Ա­ւե­լին, այս­քա­նից յե­տոյ էլ՝ մին­չեւ այժմ, ո­րե­ւէ պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան չեն­թար­կո­ւել։ ­­Ցա­ւօք, դա ար­դէն պատ­մա­կան ան­հեր­քե­լի փաստ է։ Այն­պէս որ, նա­խի­ջե­ւա­նեան յու­շար­ձան­նե­րի կոր­ծան­ման գոր­ծում ­­Հա­յաս­տա­նը եւս բա­րո­յա­կան պա-տաս­խա­նա­տո­ւու­թիւն է կրում եւ սե­րունդ­նե­րը մեր այս­պի­սի ան­տար­բե­րու­թեան ու ան­գոր-ծու­թեան հա­մար հաս­տա­տա­պէս չեն նե­րե­լու։ ­­Մա­նա­ւանդ, որ երկ­րի ար­տա­քին քա­ղա-քա­կա­նու­թիւ­նը վա­րող եւ պա­տաս­խա­նա­տու ­­Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թեան երկ­րորդ նա­խա­գահ ­­Քո­չա­րեա­նը, ո­րի պաշ­տօ­նա­վար­ման տա­րի­նե­րին կա­տա­րո­ւեց նա­խի­ջե­ւա­նեան հայ­կա­կան ժա­ռան­գու­թեան հիմ­նա­յա­տակ գետ­նի ե­րե­սից վե­րա­ցու­մը, եր­դո­ւեա­լի նման ոչ մի ձայն ու ծպտուն չհա­նեց, լալ­կո­ւեց ու պա­պան­ձո­ւեց եւ Ար­ցա­խի վե­րա­բե­րեալ ըն­թա­ցող հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցու­թիւն­նե­րում այդ վան­դա­լիզ­մի, ինչ­պէս եւ ­­Նա­խի­ջե­ւա­նից բռնա­գաղ­թի են­թար­կո­ւած ա­ւե­լի քան 3 հա­զար հա­յու­թեան հար­ցե­րը ոչ մի ան­գամ չբարձ­րա­ձայ­նեց։ ­­Մարդ, ո­րը իր պաշ­տօ­նա­վար­ման հենց սկզբից էլ կողմ է ե­ղել Ադր­բե­ջա­նին ­­Մեղ­րիով մի­ջանց՝ տրա­մադ­րե­լուն, ա­կա­մայ սկսում էս հա­ւաս­տի հա­մա­րել 25-28 տա­րի շրջա­նա­ռո­ւող այն տե­ղե­կու­թիւ­նը, որ նրա կեն­սա­բա­նա­կան հայ­րը ադր­բե­ջան­ցի է ե­ղել։ ­­Մա­նա­ւանդ, որ այդ լու­րի կեղծ լի­նե­լուն կամ հեր­քե­լուն եր­բեք չանդ­րա­դար­ձաւ, ինչ­պէս եւ դրա տա­րա­ծող­նե­րին պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան չի կան­չել։ Ա­սել է թէ՝ ­­Հա­յաս­տա­նում գոր­ծել եւ այժմ էլ գոր­ծում է պե­տա­կան ներ­քին դա­ւա­ճան։
­­Մի ան­դառ­նա­լի կո­րուստ ու ար­ժէք­նե­րի ոչն­չա­ցու­մը, ո­րի վե­րա­բե­րեալ ­­Մա­ղա­քեանն ու ­­Փիք­մա­նը ի­րեց վե­րոն­շեալ յօ­դո­ւա­ծում՝ տաս­նա­մեակ­ներ շա­րու­նակ իմ կող­մից կա­տա­րո­ւած աշ­խա­տան­քը հա­մա­րե­լով լե­գեն­դար եւ այդ գոր­ծում «որ­պէս աշ­խար­հի լռու­թիւ­նը դա­տա­պար­տո­ղի. «­­Նա­խի­ջե­ւա­նի հայ­կա­կան ան­ցեա­լի ոչն­չա­ցում» նաւ­թով հա­րուստ Ադր­բե­ջա­նի կող­մից նրան ա­ւե­լի վատն է դարձ­նում, քան «Իս­լա­մա­կան պե­տու­թեա­նը», սա­կայն ԵՈՒՆԵՍԿՕ-ն­ եւ Ա­րեւմ­տեան երկր­նե­րի մեծ մա­սը չտես­նե­լու են տա­լիս»։ «Իս­լա­մա­կան պե­տու­թեան» կող­մից քան­դո­ւած կա­ռոյց­նե­րը, ինչ­պէս ­­Պալ­մի­րան, կա­րող են վե­րա­կանգ­նել, պնդում է Այ­վա­զեա­նը, սա­կայն «այն ա­մէ­նը, ինչ մնա­ցել է ­­Նա­խի­ջե­ւա­նի հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րից եւ խաչ­քա­րե­րից, ո­րոնք գո­յա­տե­ւել էին երկ­րա­շար­ժե­րից, խա­լիֆ­նե­րից, ­­Թա­մեռ­լա­նից եւ Ս­տա­լի­նից յե­տոյ՝ իմ լու­սան­կար­ներն են»։

­­Վե­րոն­շեալ ա­սած­ներս փաս­տե­լու հա­մար մի քա­նի փաս­տեր եւս ար­ձա­նագ­րեմ։ Այս­պէս․

ա) Ադր­բե­ջա­նա­կան լոբ­բին վեր­ջին 25-30 տա­րի­նե­րում հե­տե­ւո­ղա­կան աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում, որ­պէս­զի ռու­սա­կան, եւ­րո­պա­կան, ա­մե­րի­կեան կենտ­րո­նա­կան լրա­տո­ւա­մի­ջոց­նե­րում հա­կաադր­բե­ջա­նա­կան նիւ­թեր չհրա­պա­րա­կո­ւեն։ Ա­ւե­լին, ա­մէն ինչ գոր­ծադ­րե­լով, կա­շա­ռում են օ­տա­րազ­գի հե­ղի­նակ­նե­րին, որ­պէս­զի նրանք հան­դէս գան ­­Հա­յաս­տա­նին եւ հայ­կա­կան մշա­կոյ­թը պա­խա­րա­կող հրա­պա­րա­կում­նե­րով։ Ն­շեմ նաեւ այն, որ այս­պի­սի աշ­խա­տանք­նե­րը ի­րա­կա­նաց­ւում են պե­տա­կա­նօ­րէն եւ բազ­մա­մի­լիոն մի­ջոց­նե­րի ծախ­սում­ներ կա­տա­րե­լով։
բ) Ի տար­բե­րու­թիւն ­­Հա­յաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի՝ ա­լիեւ­նե­րի ստեղ­ծած հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով, ա­մէն տա­րի Ադր­բե­ջա­նի պատ­մու­թիւնն ու մշա­կոյ­թը պրո­պա­գան­դող, կեղ­ծիք­նե­րով առ­լե­ցուն եւ բարձր տպա­քա­նակ­նե­րով օ­տա­րա­լե­զու գրա­կա­նու­թիւն է տպագր­ւում եւ անվ­ճար ա­ռաք­ւում աշ­խար­հի ա­ռա­ջա­տար երկր­նե­րի գի­տա­կան, ու­սում­նա­կան, քա­ղա-քա­կան ու մի­ջազ­գա­յին կենտ­րոն­նե­րին ու կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րին:
գ) Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թիւ­նը վար­պե­տօ­րէն տի­րա­պե­տե­լով ի­րենց երկ­րի հե­ղի­նա­կու­թիւնն ա­պա­հո­վե­լու եւ գոր­ծած յան­ցանք­նե­րը կոծ­կե­լու, անհ­րա­ժեշտ կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րին ու պա­տաս­խա­նա­տու­նե­րին կա­շա­ռե­լու ա­րո­ւես­տին, վեր­ջին տա­րի­նե­րում պար­բե­րա­բար կա­շա­ռում է Եւ­րո­միու­թեան յանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րին, ԵՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րի պա­տաս­խա­նա­տու մարդ­կանց։ Օ­րի­նակ, Ադր­բե­ջա­նը նա­խի­ջե­ւա­նեան յու­շա­ձան­նե­րի ե­ղեռ­նա­գոր­ծու­թիւնն ան­տե­սե­լու եւ ­­Հա­յաս­տա­նի բո­ղոք­ներն ան­հե­տե­ւանք թող­նե­լու հա­մար ԵՈՒՆԵՍԿՕ-ին ա­ռա­տա­ձեռն փո­խան­ցում­ներ էր կա­տա­րում։ Ա­ւե­լին, ԵՈՒՆԵՍԿՕ-ի նախ­կին ղե­կա­վար Ի­րի­նա ­­Բո­կո­վա­յին (2009-2017)՝ նրա ա­մուս­նու հա­շո­ւե­հա­մա­րին, կա­շա­ռե­լու գու­մար­ներ է փո­խան­ցել։ ­­Նոյն է կա­տա­րո­ւել նաեւ ­­Բո­կո­վա­յին նա­խոր­դող ԵՈՒՆԵՍԿՕ-ի ղե­կա­վար ­­Կոի­չի­րօ ­­Մա­թու­րա­նի (1999-2009) պա­րա­գա­յում, որն էլ յե­տոյ աշ­խա­տում է որ­պէս Ադր­բե­ջա­նի պրո­պա­գան­դիս­տա­կան «­­Բա­քո­ւի բազ­մամ­շա­կու­թայ­նու­թեան կենտ­րո­նի» հո­գա­բար­ձու­նե­րի խորհր­դի ան­դամ:
Ա­սա­ցէք, խնդրեմ, ­­Հա­յաս­տա­նի որ նա­խա­գահն է այս­պի­սի հո­գա­տա­րու­թիւն ցու­ցա­բե­րել մեր երկ­րի մշա­կոյ­թի պա­տիւն ու մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թիւնն ա­պա­հո­վե­լու գոր­ծում։ ­­Չէ որ մեր նա­խա­գահ­ներն ու այլ ղե­կա­վար­նե­րը, ի տար­բե­րու­թիւն Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի, երկ­րի ազ­գա­յին հարս­տու­թիւն­նե­րից կա­տա­րած ի­րենց կո­ղո­պուտ­նե­րով՝ ան­կուշտ­նե­րի ու չտես­նե­րի նման լցրել են մի­միայն ի­րենց գրպան­նե­րը ․․․ Եւ սա մեծ, շատ մե՛ծ ա­մօթ է …
դ) ­­Մէկ այլ փաստ նշեմ։ 2007 թ․ ­­Նո­յեմ­բե­րին ­­Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նում իմ «­­Նա­խի­ջե­ւան․ ä³ïÙ³ճաñï³ñ³å»ï³Ï³Ý, Ùß³Ïáõ­Ã³ÛÇÝ íϳ­Û³Ëօë-Ýß˳ñÑùÝ»ñÇ ·Çï³Ñ»ÕÇݳϳÛÇÝ Éáõë³Ýϳñ­Ý»ñÇ óáõó³Ñ³Ý¹էë¦-ի բաց­մա­նը նա­խոր­դած 6-7 ա­միս­նե­րին՝ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թիւ­նը, Ա.Մ.Ն.-ում Ադր­բե­ջա­նի դես­պա­նա­տու­նը ­­Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նի ղե­կա­վա­րու­թեան, ձեռ­նար­կի հո­վա­նա­ւո­րի վրայ մի շարք ճնշում­ներ էին գոր­ծադ­րում, որ­պէս­զի այն տե­ղի չու­նե­նայ։ Ի հե­ճուկս Ադր­բե­ջա­նի գոր­ծադ­րած ջան­քե­րի, ցու­ցա­հան­դէ­սի բա­ցու­մը կա­տա­րո­ւեց (250-255 լու­սան­կար­նե­րի ցու­ցադ­րու­թեամբ) եւ ցու­ցադ­րո­ւեց 18 օր։ Ի­մի­ջիայ­լոց, ցու­ցա­հան­դէ­սի բա­ցու­մից մէկ օր ա­ռաջ Ա.Մ.Ն.-ում գոր­ծող ադր­բե­ջա­նա­կան AND կայ­քէ­ջը 2 էջ ծա­ւա­լով հրա­պա­րա­կեց մի յօ­դո­ւած, որն էլ 2 օր յե­տոյ հե­ռաց­րեց կայ­քից։ Ս­տո­րեւ մի փոք­րիկ հա­տո­ւած այդ յօ­դո­ւա­ծից։ «Сегодня армянские про-фессоры Гарвардского университета планируют провести «Армянские памятники Нахи-чыванского региона». На рекламных буклетах выставки утверждается, что территория Нахичывана до 20-го века принадлежала армянами. В настоящее время посольство Азербайджана в США проводит консултации в связи с данным вопросом, азербайд-жанская диаспора выражает жесткую реакцию к этому мероприятиюю․ Пресс-секретарь МИД Азербайджана Хазар Ибрагим заявил, что посольство страны в США, испольуя все дипломатические методы, не допустит проведения данного мероприятия(АNS-PRESS)»․ (http://www. an-spress. com/print 43 321. html)

Ի հա­կադ­րու­թիւն այդ ուղ­ղու­թեամբ Ադր­բե­ջա­նի ե­ռան­դուն, բայց եւ այն­պէս ա­նար­դիւնք ջան­քե­րի, ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քա­յին ու ազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րը, Ա.Մ.Ն.-ի հայ դա­տի գրա­սե­նա­կը, Ա.Մ.Ն.-ում ­­Հա­յաս­տա­նի դես­պա­նա­տունն ու հիւ­պա­տո­սա­րա­նը, ­­Գա­լի­ֆոր­նիա­յի հա­յա­գի­տա­կան ամ­բիո­նը, թեր­թերն ու ե­կե­ղե­ցին ան­նե­րե­լի պա­սի­ւու­թիւն ցու­ցա­բե­րե­ցին։ Ա­հա մեր՝ տեղն ե­կած բարձ­րա­գոչ ու հայ­րե­նա­սի­րա­կան ե­լոյթ­նե­րով հան­դէս գա­լու, եւ մեր հա­կա­ռա­կորդ­նե­րի գոր­ծու­նէու­թեան մի­ջեւ առ­կայ տար­բե­րու­թիւն­նե­րը ․․․­

ե) Ն­շեմ մէկ այլ փաստ։ Երբ 1997-2006 թթ․ Ադր­բե­ջա­նը ե­ղեռ­նա­գոր­ծու­թեան էր են­թար­կում ­­Նա­խի­ջե­ւա­նի յու­շար­ձան­նե­րը, Ե­րե­ւա­նում էլ՝ 2006 թ․, ոչն­չա­ցո­ւեց հենց այդ յու­շար­ձան­նե­րի մա­սին գրո­ւած եւ 1990 թ․ տ­պագ­րո­ւած ե­ռա­լե­զու(հա­յե­րէն, անգ­լե­րէն, ռու­սե­րէն) իմ «­­Նա­խի-ջե­ւան․ ­­Գիրք յու­շար­ձա­նաց» հա­տո­րի 30 հա­զար տպա­քա­նա­կի 26 հա­զար պատ­րաս­տի օ­րի­նակ­նե­րը։ Այս գրքի ծա­ւա­լի ու ծախ­սե­րի վե­րա­բե­րեալ մօ­տա­ւոր կամ ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար նշեմ, որ այն 21×26 սմ ­չափ­սի, 39 պայ­մա­նա­կան-տպագ­րա­կան մա­մուլ ծա­ւա­լով (368 մե­ծա­դիր էջ) ու­նե­ցող գիրք է։ Ու­նի կոշտ՝ 7-րդ ­կազմ, սու­պեր­շա­պիկ։ ­­Հա­տո­րում տպագ­րո­ւած է ­­Նա­խի­ջե­ւա­նի պատ­մա­կան գա­ւառ­նե­րի յու­շար-ձան­նե­րից (վան­քեր, ե­կե­ղե­ցի­ներ, կա­մուրջ­ներ, բեր­դեր, խաչ­քա­րեր տա­պա­նա­քա­րեր, ժայ­ռա-պատ­կեր­ներ, որմ­նան­կար­ներ, հնա­գի­տա­կան ի­րեր) 65-ի յա­տա­կա­գիծ-չա­փագ­րու­թիւն­նե­րը եւ 400 լու­սան­կար­ներ, ո­րոն­ցից 250-ը գու­նա­ւոր տպագ­րու­թեամբ։ Ն­կա­տենք նաեւ այն, որ այդ-չափ պատ­կե­րա­զար­դող եւ գու­նա­ւոր տպագ­րու­թեամբ, մինչ այդ ոչ միայն ­­Նա­խի­ջե­ւա­նի վե­րա­բե­րեալ, այլ առ­հա­սա­րակ ­­Հա­յաս­տա­նում տպագ­րո­ւած այ­դօ­րի­նակ գրքե­րի թւում հա­տո­րը ե­զա­կի­նե­րից մէկն է, ո­րի 30․000 տպա­քա­նա­կի հա­մար օգ­տա­գոր­ծո­ւել էր ա­ւե­լի քան 35 տոն­նա կավ­ճա­պատ (120 գր․) թուղթ, մի քա­նի տոն­նա ստվա­րա­թուղթ, մօտ 8000 մետր քա­թա­նա­տիպ լի­դե­րին։ Այն­պէս որ, այդ ծախ­սա­շատ հա­տո­րը լոյս աշ­խարհ բե­րե­լու հա­մար պե­տա­կան մի­ջոց­նե­րից օգ­տա­գոր­ծո­ւել էր բազ­մա­մի­լիոն դրա­մա­կան ու նիւ­թա­կան մի­ջոց­ներ։ Իսկ այս ա­մէ­նը, ինչ­պէս տե­ղին է ա­սե­լը, ոչն­չա­ցո­ւել է ա­ռանց խղճի խայթ ու պա­տաս­խա­նա­տո­ւու­թիւն ու­նե­ցող հայ մարդ­կանց ձեռ­քե­րով, ո­րոն­ցից եւ ոչ մէ­կին պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան չեն­թար­կե­ցին։ Ա­սել է թէ այդ գոր­ծում ադր­բե­ջա­նա­կան ու հայ­կա­կան վան­դա­լիզմ­նե­րը գտնո­ւել են հա­ւա­սար հո­րի­զո­նա­կան­նե­րում­­Մի կա­րե­ւոր հարց եւս։ ­­Դա այն է, որ որ­քան էլ Ադր­բե­ջա­նի ազ­գայ­նա­մոլ շրջա­նակ­ներն ու մե­րօ­րեայ իշ­խա­նու­թիւն­նե­րը ի­րենց ժո­ղովր­դի մէջ քա­րո­զեն-նե­րար­կեն հա­կա­հա­յաս­տա­նեան ու հա­կա­հայ­կա­կան տրա­մադ­րու­թիւն­ներ, պէտք է ի նկա­տի ու­նե­նանք, որ Ադր­բե­ջա­նում ողջ բնակ­չու­թիւ­նը չէ, որ հա­կա­հայ ու հա­կա­հա­յաս­տա­նեան կար­ծիք­ներ ու­նեն։ ­­Կայ նաեւ ա­ռողջ դա­տո­ղու­թիւն­նե­րի ու խա­ղա­ղա­սէր դիր­քո­րո­շում­ներ ու­նե­ցող խաւ ու մտա­ւո­րա­կան­ներ։ ­­Թէ­պե­տեւ նրանց թի­ւը կա­րող է այն­քան էլ մեծ չլի­նել, ո­րոնք հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, բա­ցէի­բաց չեն կա­րո­ղա­նում ար­տա­յայ­տո­ւել։ ­­Յի­շենք, օ­րի­նակ, այն փաս­տը, որ 1990 թ․ ­­Բա­քո­ւի իշ­խա­նու­թիւն­նե­րի կող­մից կազ­մա­կեր­պո­ւած հա­յու­թեան ջար­դեր-ե­ղեռ­նա­գոր­ծու­թիւն­նե­րի ժա­մա­նակ գտնո­ւե­ցին ադր­բե­ջան­ցի­ներ, ո­րոնք ան­տե­սե­լով ի­րենց կեան­քին սպա­սո­ւե­լիք վտանգ­նե­րը, ի­րենց մի շարք հա­րե­ւան եւ ըն­կեր հա­յե­րի թաքց­նե­լով ի­րենց տնե­րը, փրկե­ցին եւ ա­պա օգ­նե­ցին նրանց անվ­նաս հե­ռա­նալ ­­Բա­քո­ւից։ Այն­պէս որ՝ Ադր­բե­ջա­նի շար­քա­յին քա­ղաքա­ցի­նե­րի մի մա­սը, իմ կար­ծի­քով, ա­մե­նե­ւին էլ ա­լիեւ­ներ ու սա­ֆա­րով­ներ եւ այլ ազ­գայ­նա­մոլ ու հա­յատ­յաց թշնա­մի­ներ չեն։

Այս­տեղ մի կոնկ­րետ օ­րի­նակ եւս նշեմ, ո­րին վեր­ջին տա­րի­նե­րին ծա­նօթ են նաեւ մի­ջազ­գա­յին ո­րո­շա­կի օ­ղակ­նե­րը եւս։ ­­Դա վե­րա­բե­րում է ադր­բե­ջան­ցի գրող Աք­րամ Այ­լիս­լիին, ո­րը բնակ­ւում է հենց ­­Բաք­ւում։ ­­Նա ի­րա­պէս ցաւ է ապ­րել Ա­գու­լի­սի եւ այլ բնա­կա­վայ­րե­րի հա­յոց ե­կե­ղե­ցի­նե­րը ­­Նա­խի­ջե­ւա­նի զի­նու­ժի մի­ջո­ցով կոր­ծա­նում­նե­րի հա­մար։ ­­Նա այդ ա­ռի­թով, օ­րի­նակ, 1997 թ․ ­­Յու­նի­սի 10-ին՝ ­­Վե­րին Ա­գու­լի­սից, հե­ռագ­րել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ ­­Հէյ­դար Ա­լիե­ւին եւ խնդրել դա­դա­րեց­նել տալ այդ վայ­րա­գու­թիւն­նե­րը։ Ա­ւա՜ղ… Ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան վան­դա­լի­զը չկա­սե­ցո­ւեց։ ­­Հե­տա­գա­յում՝ 2012 թ․ ­վեր­ջե­րին, ­­Մոս­կո­ւա­յի «Դ­րուժ­բա նա­րո­դով» ամ­սագ­րի թիւ 12-րդ ­հա­մա­րում հրա­տա­րա­կած իր «­­Քա­րէ ե­րազ­ներ» վի­պա­կում Այ­լիս­լին՝ հա­րե­ւան­ցիօ­րէն, ակ­նար­կում է կա­տա­րել նաեւ Ա­գու­լի­սի ե­կե­ղե­ցի­նե­րի ա­ւեր­ման փաս­տի վե­րա­բե­րեալ, որ­տեղ նշում է, որ իբր Ա­գու­լի­սի այժմ­յան բնա­կիչ-նե­րին (ադր­բե­ջան­ցի­նե­րին) ան­յայտ են թէ ե՞րբ են դրանք կա­ռու­ցել, եւ ե՞րբ ա­ւե­րում­նե­րի, փլա­տակ­նե­րի վե­րա­ծո­ւե­լու հան­գա­մանք­նե­րը։ ­­Մի բան, որ սրտա­ցաւ հե­ղի­նա­կը, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, չէր կա­րող ի­րա­կա­նու­թիւ­նը գրել, ա­ռա­ւել եւս՝ խօ­սել այդ յան­ցա­գոր­ծու­թիւն­նե­րը կազ­մա­կեր­պած պա­րագլ­խին հղած իր հե­ռագ­րի մա­սին։

Այն­պէս որ հարկ է մէ­կընդ­միշտ նկա­տի ու­նե­նալ, որ ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան պաշ­տօ­նեա­ներն ու գի­տա­կան կա­ռոյց­նե­րը, ո­րոնք ի­րենց հա­կա­գի­տա­կան բար­բա­ջանք­նե­րով՝ մաս­նա­ւո­րա­պէս Խ.Ս.Հ.Մ. ան­կու­մից յե­տոյ՝ վեր­ջին 30 տա­րում, ջա­նադ­րա­բար եւ ծրագ­րո­ւած կար­գով հե­տե­ւում ու շա­րու­նա­կում են ­­Թուր­քիա­յի հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը։ Այն­պէս որ, այս եր­կու թիւր­քա­լե­զու պե­տու­թիւն­ներն ու ժո­ղո­վուրդ­նե­րը, տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մու­թեան ու մշա­կու­թա­յին ար­ժէք­նե­րի ո­չըն­չաց­ման, պատ­մա­կան ի­րա­կա­նու­թեան խե­ղա­թիւ­րում­նե­րի թիւ ա­ռա­ջին յան­ցա­գործ­ներն են։ Ի վեր­ջոյ քա­ղա­քա­կիրթ երկր­ներն ու ժո­ղո­վուրդ­նե­րը, մի­ջազ­գա­յին հա­սա­րա­կայ­նու­թիւ­նը հա­զա­րա­ւոր փաստ-փաս­տարկ­նե­րով հաս­տա­տո­ւած այս ի­րո­ղու­թեա­նը հա­սու կը լի­նեն այն ժա­մա­նակ երբ այս­պի­սի բար­բա­րո­սու­թիւն­նե­րի կ­’են­թար­կո­ւեն ի­րենց երկր­նե­րի մշա­կու­թա­յին ար­ժէք­ներն ու պատ­մու­թիւն­նե­րը․․․

­­Միով բա­նիւ․․․ Ադր­բե­ջա­նը խորհր­դա­յին իշ­խա­նու­թեան տա­րի­նե­րից ի վեր՝ ի­րա­գոր­ծե­լով իր հե­տե­ւո­ղա­կան ծրա­գի­րը, 1988 թ․­ ար­դէն ­­Նա­խի­ջե­ւա­նը վերջ­նա­կա­նա­պէս հա­յա­թա­փեց։ Այ­նու­հե­տեւ՝ 2006 թ․, ար­դէն հայ­կա­կան պատ­մա­կան նիւ­թա­կան ար­ժէք­նե­րը հիմ­նա­յա­տակ վե­րաց­նե­լուց յե­տոյ էլ, Ադր­բե­ջա­նի պե­տա­կան ու գի­տա­կան կա­ռոյց­նե­րը՝ մի նոր ե­ռան­դով սկսե­ցին աշ­խար­հով մէկ գո­ռալ-գո­չել, որ ­­Նա­խի­ջե­ւա­նի տա­րած­քում՝ հնից ան­տի, ոչ հա­յեր են ապ­րել եւ նրանց վե­րա­բե­րեալ էլ այդ­տեղ ո­րե­ւէ յու­շար­ձան գո­յու­թիւն չու­նի․․․

Ս­տո­րեւ՝ մի քա­նի նա­խա­դա­սու­թեամբ էլ ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թեանն եմ ներ­կա­յաց­նում այ­դօ­րի­նակ հրա­տա­րա­կու­թիւն­նե­րից մէ­կը ­­Նա­խի­ջե­ւա­նի նիւ­թա­կան յու­շար­ձան­նե­րի վե­րա­բե­րեալ։ ­­Վեր­ջինս, ո­րը գի­տա­հան­րա­մատ­չե­լի հան­րա­գի­տա­րան է, հրա­տա­րա­կել է Ադր­բե­ջա­նի ­­Գի­տու­թիւն­նե­րի ա­կա­դե­միա­յի ­­Նա­խի­ջե­ւա­նի բա­ժան­մուն­քը 2008թ․։ Ադր­բե­ջա­նե­րեն եւ անգ­լե­րէն լե­զու­նե­րով հրա­տա­րա­կո­ւած այս մե­ծա­ֆոր­մատ եւ 500 է­ջից ա­ւե­լի ծա­ւալ ու­նե­ցող հան­րա­գի­տա­րա­նը՝ «THE ENCYCLOPEDIA OF NAKHCNIVAN MONUMENTS», ու­նի մօտ 600-ի հաս­նող բա­ռա­յօ­դո­ւած­ներ, ո­րոն­ցում ներ­կա­յա­ցո­ւած է 500-ի հաս­նող զա­նա­զան յու­շար­ձան­ներ։ Ընդ ո­րում, հայ­կա­կան բո­լոր վաղ միջ­նա­դա­րեան բեր­դերն ու բնա­կա­տե­ղի­նե­րը, կա­մուրջ­նե­րը, ինչ­պէս եւ 3-1-ին հա­զա­րա­մեակ­նե­րից մին­չեւ ուշ միջ­նա­դա­րի բո­լոր հնա­վայ­րերն ու հնա­գի­տա­կան գտա­ծօ­ներն էլ անխ­տիր, 12-13-րդ դդ․ սել­ջու­կեան 15-18 յու­շար­ձան­նե­րը եւս, ինչ­պէս վե­րե­ւում ընդգ­ծել եմ, ներ­կա­յա­ցո­ւած են որ­պէս ադր­բե­ջա­նա­կան, Ադր­բե­ջա­նի պատ­մու­թեանն ու ժո­ղովր­դի մշա­կոյ­թին վե­րա­բե­րող պատ­մա­կան ար­ժէք­ներ։ Հ­րա­տա­րա­կու­թիւ­նը գու­նա­ւոր պատ­կե­րա­զարդ­մամբ է եւ նո­ւի­րո­ւած է ­­Հէյ­դար Ա­լիե­ւի ծննդեան 85 ա­մեա­կին։ Այն­պէս որ, այս հրա­տա­րա­կու­թիւ­նում չկայ ոչ մի հայ­կա­կան հին ու նոր յու­շար­ձան, գիւ­ղա­տե­ղի, հնա­գի­տա­կան ար­ժէք․․․ Իսկ հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի ու տե­ղա­վայ­րե­րի ա­նո­ւա­նում­ներն էլ ներ­կա­յա­ցո­ւած են ադր­բե­ջա­նա­կան հին ու նոր ա­ղա­ւա­ղում­նե­րով։ ­­Միով բա­նիւ, այս հրա­տա­րա­կու­թեա­նը ծա­նօ­թա­ցող ոչ մի օ­տար ըն­թեր­ցող չի կա­րող կռա­հել ան­գամ, որ այդ­տեղ եր­բե­ւի­ցէ հա­յեր են բնա­կո­ւել կամ էլ ադ­տեղ ստեղ­ծել-թո­ղել են ո­րե­ւէ յու­շար­ձան ու հետք։ Այն­պէս որ, ինչ­պէս ա­ռածն է ա­սում՝ տէ­րո­վին տէրն է տա­րել, ան­տէ­րին՝ գե­լը․․․

azator.gr

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company