ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համազգային դիմադրութեամբ ու պայքարով միա՛յն կարելի է բեկել Արցախի օրհասական իրավիճակը

15 Օգոստոս 2023

Աւելի քան 8 ամիսներէ ի վեր Ատրպէյճանի կողմէ պարտադրուած լիակատար շրջափակումով՝ Արցախի եւ իր ժողովուրդի այսօրուան իրավիճակը հասած է ցեղասպանուելու հանգրուանին, որովհետեւ Պաքուի կողմէ իրագործուող շրջափակման գործողութիւնները սովասպանութեան համազօր են եւ կը միտին արցախահայութեան ֆիզիքական ոչնչացման։

Բեկեալ իրավիճակը յաղթահարելու համար, այսօր աւելի քան անհրաժեշտ է համահայկական ողջ ներուժի համախմբումը՝ ի խնդիր Արցախի զօրակցութեան։ Նման բարդ եւ ճգնաժամային պայմաններու մէջ, Արցախի Հանրապետութեան օրէնսդիր մարմնի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտօնը կը ստանձէ ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութեան անդամ եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը:

Դաշնակցական ղեկավարի Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրութիւնը խթան պիտի հանդիսանայ առաջին հերթին արգելակելու Արցախի վրայ ի գործ դրուող ՀՀ իշխանութիւններու անձնատուողական եւ զիջումներու հակամէտ քաղաքականութիւնը: Միաժամանակ, պատմական այս անկիւնադարձը կը ստեղծէ պատեհ առիթը, որպէսզի Հայաստանի ընդդիմութիւնը, Արցախը եւ Սփիւռքը վերստին համախմբուին եռամիասնութեան ազգային օրակարգին շուրջ՝ վերականգնելու համար կորսուածն ու ճշդորոշելու պայքարի յառաջիկայ ուղին, որուն գլխաւոր բաղադրիչը կը հանդիսանայ ազգային ինքնորոշման իրաւունքով՝ միջազգայնօրէն ամրագրել Արցախի ինքնիշխանութիւնը որպէս պետականութիւն։

Այսպիսով ստեղծուած է այն պատեհ առիթը, որպէսզի Արցախեան պայքարի խորտակուած առաջնագիծը վերականգնելու համահայկական նոր ռազմավարութեան հայեցակարգը մշակման իր հունին մէջ դրուի, մի՛շտ նկատի ունենալով որ 2020 թուականի պատերազմէն ետք, անհրաժեշտ է Ատրպէյճանի դէմ առճակատման աւանդական ձեւաչափերէն դուրս գալով, ստեղծել հայրենիքի պաշտպանութեան մարտավարական նոր չափորոշիչները։

Հարաւային Կովկասի տարածաշրջանէն ներս տարբեր պետութիւններու քաղաքական ու տնտեսական շահերու բախման հանգուցակէտին վրայ կանգնած Հայաստանն ու Արցախը, աշխարհաքաղաքական զարգացումներու ներկայ պայմաններու լոյսին տակ, հարկադրուած են վերածուելու ամրոց-պետութիւններու, համընդհանուր զօրաշարժի ենթարկելով հայութեան դիմադրական կարողականութեան ողջ ներուժը։ Ամրափակուի՛լ ոչ թէ միայն պաշտպանողական տեսակէտէ, այլե՛ւ, ի հարկին, նորանոր կռուաններու արարումով՝ հակահարուածելու պատրաստ ըլլալու միտումով։

Այդ կռուաններէն գլխաւոր առաջնահերթութիւններն են ազգ-բանակ հայեցակարգի վերընձիւղումն ու ռազմարդիւնաբերութեան ոլորտի զարգացումը, որովհետեւ միա՛յն ու միա՛յն ամրազէն պաշտպանական համակարգով կարելի պիտի ըլլայ Արցախի հակամարտութեան արդար հանգուցալուծումը։ Հայրենիքի պաշտպանութեան համակարգի վերակազմակերպումը պէտք է ընդգրկէ տեւականօրէն բազմակողմանի գործընթաց, ի մի բերելով հայութեան բոլոր հատուածները, որպէսզի կեանքի կոչուի ռազմական գիտարուեստի նոր չափանիշներով յագեցած բանակի սպառազինման առաքելութիւնը, բանակ՝ որուն պարտականութիւնը պիտի ըլլայ հայրենիքի ու ժողովուրդի անվտանգութեան լիակատար ապահովումը։

Թուրք-ատրպէյճանական յարձակողապաշտ ռազմավարութիւնը կը նպատակադրէ Արցախը հայաթափել ու ապա թիրախաւորել Սիւնիքը եւ զայն ենթարկել Արցախի ճակատագրին։ 16-րդ դարէն ի վեր, աւելի քան 400 տարի, Արցախ դիմագրաւած, դիմակայած է նախ՝ թրքական արշաւանքները ու վերջին մէկ դարուն՝ ատրպէյճանականը։ Այս անգամ եւս, Համազգային գերլարումով, կանգնինք Արցախին զօրավիգ, որպէսզի այն ինչ որ թշնամին չյաջողեցաւ կատարել պատմութեան անցնող 400 տարիներտուն, չկարենայ զայն իրագործել նաեւ 21-րդ դարուն։

«Հորիզոն»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company