Ցեղասպանության նախատիպն է այն, ինչ այսօր կատարվում է Արցախում
16 Օգոստոս 2023
Հալեպում բնակվող հայերի համար ամենակարևորը արցախահայության իրավունքների պաշտպանությունն է։ Alpha News-ի ուղիղ եթերում այս մասին ասել է Սիրիայում «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Մեզ համար շատ կարևոր է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու պահպանում, որովհետև ապրելով իր պատմական բնօրրանում՝ Արցախի ժողովուրդը պետք է իրավունք ունենա նվազագույն կենսական պայմաններով ապրելու, իրավունք ունենա մայր Հայաստանի հետ կապ ունենալու», — ասել է նա։
Զարմիկ Պողիկյանի համոզմաբ՝ Արցախն այսօր Ադրբեջանի կողմից ենթարկվում է ոչ միայն քաղաքական ճնշման, այլեւ նաև ցեղասպանության։
«Արցախն այսօր կենթարկվի Ադրբեջանի կողմից բռնության, որը ոչ թե պարզապես քաղաքական ճնշում է, այլ ուղղակի մարդկանց ապրելուն է սպառնում, ցեղասպանության նախատիպն է այն, ինչ այսօր կատարվում է Արցախում», — արձանագրել է նա։
