ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Արցախեան Հակամարտութեան Վերամիջազգայնացման Առիթով

18 Օգոստոս 2023

ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի արտակարգ նիստէն որեւէ յայտարարութիւն, կոչ կամ բանաձեւ չէ բխած: Նոյնիսկ եթէ հրապարակուէր նման նիւթ այնուամենայնիւ պարտադիր բնոյթ պիտի չունենար:

ՄԱԿ իրաւականօրէն բոլոր պատճառները ունէր նոյնիսկ առանց արտակարգ նիստ գումարելու պարզապէս պահանջելու, որ Արդարադատութեան միջազգային դատարանի տուած որոշումները կիրարկուէին: Չկիրարկելու պարագային, Ազրպէյճան պէտք է սկսելու համար իրաւականօրէն պատասխան տար: Միջազգային մակարդակի վրայ նման նախադէպերու պարագային կ՛որդեգրուին պատժամիջոցներ, ինչ որ կը բացակային Ազրպէյճանի պարագային:

Ազրպէյճան գիտակից է, որ կրնայ համաձայնութիւններ չյարգել, միջազգային կոչեր, որոշումներ անտեսել եւ մնալ անպատժելի: Գիտակից է, որ Ուքրանիոյ պատերազմը, Թուրքիա-Ռուսիա լարուած համագործակցութեան ընթացքը, նաւթային եւ կազային իր գործարքները տարբեր երկիրներու հետ եւ միջնորդական մրցապայքարը տարբեր պետութիւններու միջեւ` երաշխիքներ են իր անպատժելիութեան:

Նկատելի է, որ ՄԱԿ շատ արագ արդէն երկրորդ անգամ ըլլալով Ապահովութեան խորհուրդի նիստ կը գումարէ: Արցախի հարցի միջազգայնացման արագութիւնը որոշ տրամաբանութիւն կը յուշէ անշուշտ: Ոչ այնքան մարդասիրական բնոյթ հաղորդելն է խնդիրին, որքան աշխարհաքաղաքական մրցապայքարը տարածաշրջանին մէջ: Հիմնական շարժառիթը միջազգային ընտանիքին ժողով կայացնելու որոշում տալու կամ միջազգային դատարանի որոշումը չպարտադրելու այս հանգամանքներէն կը բխի:

Նախ կեդրոնանանք մարդասիրական բնոյթ հաղորդելու անպատեհութեան վրայ: Ազրպէյճանը իր քաղաքական օրակարգը առաջ տանելու համար կը փորձէ օգտագործել մարդասիրական տագնապի թեման` առարկելով, որ նախ Բերձորի միջանցքը փակ չէ, այլ անցակէտեր տեղադրուած են Հայաստանէն դէպի Արցախ զինամթերքի փոխադրութիւնը կանխարգիլելու համար: Եւ եթէ մարդասիրական օժանդակութիւն պէտք է հասցնել, ապա այդ պարագային կարելի է օգտագործել Աղտամ- Ստեփանակերտ ճանապարհը:

Այլընտրանքային ճանապարհը ընդունիլ տալը միջազգային ընտանիքին ամբողջ Պաքուի ռազմավարական նպատակն էր, որ տարբեր ձեւերով յատկապէս Ազրպէյճան, Թուրքիա եւ Ալպանիա եռեակը փորձեց առաջ տանիլ:

Այս ձեւով նախ Պաքուն կը փորձէ նուիրականացնել այն, որ Բերձորը իր տարածքն է, զայն դուրս կը բերէ «միջանցք»-ի հասկացողութենէն եւ կը շեշտէ, որ անցակէտ տեղադրելը կամ տեղաշարժ սահմանափակելը իր գերիշխան իրաւասութիւններուն մէջ կ՛իյնայ: Նպատակը այս բոլորին հիմնականին մէջ Հայաստանի Հանրապետութեան հետ Արցախի կենսաճանապարհը փակելն է:

Երկրորդ հանգուցակէտը Աղտամ- Ստեփանակերտ ճամբով օժանդակութիւն ուղարկելն է: Ըստ Պաքուին, ազրպէյճանական «հոգատար» իշխանութիւնները պատրաստ են հանգուցալուծելու Ազրպէյճանի մէջ ապրող «էթնիկ ազգաբնակչութեան» օժանդակութիւն ուղարկելով: Եթէ Բերձորի փակումը Հայաստանի հետ կենսաճանապարհի արգելակումն է, երկրորդինը` Պաքուի յայտարարած համարկումի օրակարգն է:

Հետեւաբար, զուտ մարդասիրական աղէտի էութիւն հաղորդելը Արցախի պաշարումին, հիմնախնդիրի էութեան շեղում կ՛արձանագրէ: Մարդասիրական աղէտը պարզապէս մեթոտաբանութեան մէկ մասն է ցեղային զտում եւ ամբողջական հայաթափում իրականացնելու համար:

Արցախի հարցի միջազգայնացման ներկայ միտումներուն մէջ հայկական կողմի ռազմավարական մօտեցումները կրնան հիմնուիլ քանի մը հիմնադրոյթներու վրայ:

Ա.- Կանխարգիլել Աղտամը Բերձորին այլընտրանք նկատելու Պաքուի քաղաքականութիւնը:

Բ.- Բերձորի միջանցքի վերաբացման աշխատանքներուն ընթացքին շեշտել, «միջանցք» հասկացողութիւնը` նկատի ունենալով այդ հասկացողութենէն հրաժարելու Ազրպէյճանի ճիգերը:

Գ.- Մարդասիրական աղէտի գոյութիւնը արծարծել իբրեւ Ազրպէյճանի կողմէ գործադրուող միջոց ցեղային զտում իրականացնելու եւ ամբողջովին Արցախը հայաթափելու:

Ե.- Վերադարձնել Արցախի հակամարտութեան էութիւնը Արցախի հարցի միջազգայնացման քննարկումներուն` շեշտելով ցեղասպանութեան անմիջական վտանգը եւ անոր դիմաց «Ճանաչում յանուն փրկութեան» սկզբունքը:

Արցախի հակամարտութեան վերամիջազգայնացման ներկայ գործընթացներուն յենիլ Արցախի Ազգային ժողովի որդեգրած յայտարարութիւններուն վրայ, միշտ իբրեւ բանակցային առանցք նկատի ունենալով ազգերու ինքնորոշման իրաւունքի միջազգային իրաւաչափութիւնը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company