ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՄԱԿ-ի ԱԽ նիստի ֆիասկոն ու մեր անելիքը

19 Օգոստոս 2023

Հայաստանի պահանջով օգոստոսի 16-ին հրաւիրւած Արցախի հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստն աւարտւեց ընդամէնը ԱԽ անդամ երկրների բանաւոր հաստատմամբ առ այն, որ շրջափակման պատճառով հումանիտար բարդ պայմաններ են ստեղծւել Արցախում:

Ինչպէս եւ նախատեսւում էր, այս նիստը որեւէ ձեռքբերում չունեցաւ հայկական կողմի համար: Դեռ աւելին՝ այն դարձաւ ՀՀ գործող իշխանութիւնների անճարակ դիւանագիտութեան հերթական ֆիասկոն: Ադրբեջանին դատապարտող որեւէ բանաձեւ չընդունւեց: Անգամ որեւէ քննարկում տեղի չունեցաւ այն մասին, թէ ինչ կը լինի, եթէ Բաքուն շարունակի շրջափակման մէջ պահել Արցախը:

Եւ դա բնական էր ու տրամաբանական: Քանի որ Արցախ վերաբերեալ հիմնական ասելիքն ասւել էր դեռեւս Պրագայում, որտեղ Նիկոլ Փաշինեանը համաձայնել էր ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Արդիւնքում ունենք, այն ինչ, որ ունենք. բոլորը կարեկցանքի խօսքեր ասացին, ոմանք կոչ արեցին ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը, իսկ մի քանիսն էլ խօսեցին այլընտրանքային ճանապարհներն (Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ) օգտագործելու մասին:

Փոխարէնը.

-ոչ մի խօսք արցախահայութեան դէմ իրականացւող փաստացի ցեղասպանութեան մասին,
-ոչ մի խօսք Բերձորի միջանցքն անյապաղ բացելու պարտադրանքի մասին,
-եւ, թերեւս, ամենակարեւորը. ոչ մի խօսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին:

ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսի 16-ի նիստը մէկ անգամ եւս փաստեց, որ աշխարհի գերտէրութիւնները, ՄԱԿ-ի ԱԽ մնայուն անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանն այո՛, «ցաւ կը յայտնեն», «կը կարեկցեն», «կը զայրանան», միգուցէ յաւելեալ խաղաղապահներ եւ դիտորդներ գործուղեն տարածաշրջան, բայց, իրականում, մատը մատին չեն տայ՝ լուռ հետեւելով, թէ ինչպէս է Ադրբեջանը ծրագրաւորւած եւ նպատակային ցեղասպանութեան ենթարկում մի ողջ ժողովրդի: Նրանք նոյնկերպ կը վարւեն, եթէ, անգամ, նման նիստ տեղի ունենայ Արցախի համար առաւել բարդ եւ օրահասական պայմաններում, քանզի սեղանին դրւած են շատ աւելի մեծ շահեր. Տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի վերաձեւումը, ուժերի յարաբերակցութեան փոփոխութիւնը եւ, վերջապէս, էներգակիրները՝ նաւթն ու գազը:

Այս բոլորի հանրագումարը մեզ ստիպում է երիցս արձանագրել, որ նման իրավիճակում փաստացի պատերազմական պայմաններում գտնւող Հայաստանի եւ Արցախի համար աշխարհաքաղաքական պայմանների բարելաւում ակնկալելն անմտութիւն է, իսկ նոր պատերազմի հնարաւորութեան հաւանականութիւնը՝ չափազանց բարձր:

Նման պայմաններում միջազգային հանրութեան «բարեգթութեանը եւ ողորմութեանն» ապաւինելը, ենթադրեալ «խաղաղութեան» մասին երազելն ու դրան հասնելու համար մեզ դէմ տւած ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ «փրկւելու» մասին խօսակցութիւնները կեղծ հռետորաբանութիւն են, կործանարար մոլորութիւն, որոնց գայթակղութեանը ոչ մի դէպքում պէտք չէ տրւել:

Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում, երբ բազմիցս ապացուցւել է, որ թշնամին կանգ չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացրել իր հրէշաւոր ծրագիրն ամբողջութեամբ, մեր իրական օրակարգը պէտք է ձեւաւորւի բացառապէս խաղի դաժան օրէնքներին համապատասխան եւ համահայկական ուժի ու հնարաւորութիւնների համախմբման անհրաժեշտութեան շուրջ, ինչը կը նպաստի Հայաստանի եւ Արցախի վեր յառնմանը, հզօրացման վերականգնմանը եւ առկայ մարտահրաւէրներին համարժէք եւ համաչափ արձագանգմանը:

Մենք պէտք է գիտակցենք, որ Կովկասն ընդգրկող Մեծ Մերձաւոր Արեւելքում, որտեղ վերջին 200 տարւայ ընթացքում պատերազմն առաւել դիտւող իրավիճակ է, քան՝ խաղաղութիւնը, օտարների «ողորմութեանն» ապաւինելը, միակողմանի զիջումները, ենթադրեալ «խաղաղութեան» մասին դէմ տրւած ցանկացած փաստաթղթի ընդունումն ու ստորագրումը չի կարող լուծել առկայ խնդիրներն ու երաշխաւորել տեւական, մնայուն եւ իրական խաղաղութիւն:

Հայաստանի եւ հայութեան համար խաղաղութիւնը հասանելի է միայն եւ բացառապէս 44-օրեայ պատերազմի արդիւնքում ուժերի խախտւած հաւասարակշռութեան վերականգնմամբ եւ թշնամու նկատմամբ ռազմաքաղաքական երբեմնի գերակայութեան վերստին հաստատման միջոցով:

Իսկ սրա համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է առողջ, ազգային-պետականամէտ արժեհամակարգ եւ մտածողութիւն ունեցող ուժերի կոնսոլիդացում, անկոտրում դիմադրութիւն, «խաղաղութիւն» խոստացող, միակողմանի զիջումներ պարունակող լուծումներից խուսափում, հասարակութեան մօտ՝ հայրենիքի զգացողութեան ընկալման եւ յաղթողի հոգեբանութեան վերականգնում:

Այլ ելք չկայ եւ լինել չի կարող:

«ԱԼԻՔ»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company