Իշխան Սաղաթելյանը այցելել է Արարատի և Վայոց Ձորի երիտասարդական բանակումի մասնակիցներին
20 Օգոստոս 2023
Օգոստոսի 19-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այցելել է Եղեգիսում Արարատի և Վայոց Ձորի երիտասարդների համար կազմակերպված երիտասարդական բանակումի մասնակիցներին:
Ինչպես նշել է Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ տեղի Մարզային կոմիտեների կողմից կազմակերպված ծրագրին մասնակցում են շուրջ 130 երիտասարդներ` Արարատի և Վայոց Ձորի տարբեր համայնքներից:
Նա երիտասարդների հետ խոսել է Արցախյան ճգնաժամի, քաղաքական զարգացումների և անելիքների մասին: