ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՄԱԿ-ում Հայաստանի ապաշնորհ գործողություններն ավելի շատ վնաս տվեցին, քան օգուտ

22 Օգոստոս 2023

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամ պետություններից, որոնցից հինգը՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ մնացած տասը ընտրվում են երկու տարի ժամկետով՝ ռոտացիոն կարգով:

Անվտանգության խորհրդի լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանումը և ռազմական գործողությունների արտոնումը։ Սա ՄԱԿ-ի միակ մարմինն է, որն իրավասու է պարտադիր բանաձևեր ընդունել անդամ պետությունների վերաբերյալ:

Անվտանգության խորհուրդը, նման լայն հանձնառություններով, ՄԱԿ-ի այն ճիշտ մարմինն է, որը պետք է զբաղվի Արցախի 120 հազար հայերի նկատմամբ Ադրբեջանի շրջափակմամբ, ինչը կարող է նրանց սովի մատնել՝ հանգեցնելով ցեղասպանության՝ ըստ ՄԱԿ-ի այդ եզրույթի սահմանման:

Ցավոք, Անվտանգության խորհրդի նկատմամբ իր սխալ մոտեցման պատճառով Հայաստանի կառավարությունը բաց թողեց այս բացառիկ հնարավորությունը՝ հասնելու ՄԱԿ-ի մարմնի կողմից բանաձևի ընդունման, որով կոչ կարվեր Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, հակառակ դեպքում կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։

Անվտանգության խորհրդին ուղղված խնդրագիրը քննարկելու ճիշտ ճանապարհը կլիներ այն, որ Հայաստանը պատրաստեր բանաձևի նախագծի տեքստ, հանդիպեր բոլոր 15 անդամների հետ և փորձեր համոզել նրանց համաձայնություն տալ առաջարկվող բանաձևին: Քանի որ շրջափակումը շարունակվում է արդեն ութ ամիս, Հայաստանի կառավարությունը բավական ժամանակ ուներ գործն ավարտին հասցնելու համար։

Առանց որևէ նախապատրաստության Անվտանգության խորհրդին դիմելը և դրական արդյունք ակնկալելն անիրատեսական է և դատապարտված է ձախողման։ 15 անդամ պետությունների դեսպանները միշտ նախնական ցուցումներ են ստանում իրենց արտաքին գործերի նախարարություններից, թե ինչ պետք է ասել ՄԱԿ-ի նիստերին, և եթե կա առաջարկվող բանաձևի նախապես պատրաստված տեքստը, նրանց ասվում է, թե ինչպես պետք է քվեարկել: Նիստի ժամանակ տեղում ոչինչ չի որոշվում և որևէ գործողություն չի կարող ձեռնարկվել, քանի դեռ նախապես համաձայնեցված չէ:

Հայաստանի կառավարությունը պետք է իմանար այս հիմնական փաստերը և համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ նախքան Անվտանգության խորհրդի նիստին խնդրանքով դիմելը՝ հաջող արդյունք ապահովելու համար։ Նման նախապատրաստական աշխատանքների բացակայության պայմաններում զարմանալի չէ, որ Անվտանգության խորհուրդը բանաձև չընդունեց, որով նախազգուշացներ Ադրբեջանին, որ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա անհապաղ չարգելափակի Լաչինի միջանցքը։

Նիստի ընթացքում բոլոր 15 անդամ պետությունները հանդես եկան ելույթներով, որոնցից շատերը կոչ արեցին Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը և խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ֆրանսիայի դեսպանը հանդես եկավ Հայաստանի համար ամենաբարենպաստ ելույթով, իսկ Ռուսաստանի դեսպանի խոսքերը հիասթափեցնող էին։ Երբ նիստն ավարտվեց, բոլորը ոտքի կանգնեցին ու առանց բանաձև ընդունելու ու շրջափակման հարցը լուծելու լքեցին դահլիճը։ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք Անվտանգության խորհրդի անդամ չեն, կրկնեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ իրենց բազմաթիվ կեղծիքները՝ հերքելով ողջ աշխարհին ակնհայտ փաստերը։ Ինչո՞ւ Հայաստանը, Թուրքիայի հայտարարություններին հակազդելու համար, չէր դասավորել Կիպրոսի կամ Հունաստանի մասնակցությունը նիստին՝ ի պաշտպանություն իր դիրքորոշման:

Ցավոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները գերադասեցին հետապնդել իրենց նեղ ազգային շահերը, քան փորձել փրկել 120 հազար սովահար արցախահայերի կյանքը՝ այդպիսով հրաժարվելով իրենց մարդասիրական պատասխանատվությունից և վարկաբեկելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքայնությունը։ Խայտառակություն է, որ Անվտանգության խորհուրդը նույնիսկ չփորձեց աջակցել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին։

Այս առիթով Նյու Յորք մեկնած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատշաճ ելույթ ունեցավ՝ կոչ անելով Անվտանգության խորհրդին «հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ թե ցեղասպանության ոգեկոչման մարմին, երբ արդեն շատ ուշ կլինի»։ Միրզոյանը խնդրեց, որ ՄԱԿ-ն Արցախ ուղարկի կարիքների գնահատման միջգերատեսչական առաքելություն, որն անտեսվեց։ Այդուհանդերձ, նա չկարողացավ պահանջել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրամայի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և պատժամիջոցներ կիրառել, եթե նա չկատարի։ Մյուս կողմից, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իրեն նեղություն չէր տվել Բաքվից թռչել Նյու Յորք՝ քաջ գիտակցելով, որ ՄԱԿ-ի նիստում ոչինչ չի լինելու։

Ադրբեջանի դեսպանը կեղծորեն հայտարարեց՝ քանի որ Արցախն իր երկրի տարածքի մի մասն է, նա կարող է անել այն, ինչ ուզում է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու։ Ամբողջ աշխարհը գիտի, որ նա բոլորովին սխալ է։ Մարդու իրավունքների խախտումները համընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում։ Դրանք լրջորեն մտահոգում են ողջ աշխարհին և որևէ երկրի ներքին գործը չեն։

Թեև մի քանի դեսպաններ Ադրբեջանին հորդորեցին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն, ցավոք, այդ խնդրանքները պարզապես մնացին որպես «ձայն բարբառո անապատի»: Ադրբեջանն անտեսեց նման բոլոր խնդրանքները, քանի որ նա մերժել է մի քանի պետությունների ղեկավարների, արտգործնախարարների, Եվրամիության, Եվրոպական խորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Համաշխարհային դատարանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նմանատիպ հորդորները: Խոսքերն անիմաստ են առանց գործողության։

Իր դեմքը փրկելու համար Փաշինյանը ՄԱԿ-ի նիստից հետո ասաց հայերին, որ այժմ ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանը, հակառակ իր հերքումների, արգելափակում է Լաչինի միջանցքը։ Սա անիմաստ հայտարարություն է, քանի որ բոլորն արդեն գիտեին, որ միջանցքն արգելափակված է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նպատակը դա չէր։ Նպատակը եղել է բանաձևի ընդունումը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Հայաստանը չկարողացավ իրականացնել այդ կարևոր նպատակը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելին էր, քան բաց թողնված հնարավորություն Հայաստանի և Արցախի համար։ Բարձրացնելով, ապա ի դերև հանելով հայերի ակնկալիքները, որ Անվտանգության խորհուրդը կվերացնի շրջափակումը, էլ ավելի բարոյալքեց ողջ աշխարհի հայերին: Շատ ավելի նախընտրելի կլիներ, որ Հայաստանը որևէ քայլ չձեռնարկեր, քան կիսատ-պռատ փորձ աներ, որն ավելի մեծ վնաս հասցրեց:

Անցյալ շաբաթվա ձախողված նիստից հետո ադրբեջանցի պաշտոնյաները պարծենում էին, որ ՄԱԿ-ում ոչ ոք չէր հավատում Հայաստանի «անհիմն մեղադրանքներին», ինչի արդյունքում որոշում չկայացվեց։ Ցավոք, Ադրբեջանն այժմ ավելի քան երբևէ քաջալերված է հավելյալ ագրեսիվ քայլերի դիմելու Արցախի և Հայաստանի դեմ՝ քաջ գիտակցելով, որ աշխարհում ոչ ոք Ադրբեջանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company