ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի Նիստը․ Տեսական Հնարաւորութիւններ Եւ Առկայ Իրողութիւն

23 Օգոստոս 2023

Միաւորուած ազգերի կազմակերպութիւնում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցչութիւնը օգոստոսի 11-ին դիմել էր Միաւորուած ազգերի կազմակերպութեան Անվտանգութեան խորհուրդ՝ Արցախի խաղաղ բնակչութեանը հարկադրուած լիակատար շրջափակման հետեւանքով մարդասիրական իրավիճակի վատթարացման առնչութեամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: Հայաստանի դեսպանի՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ամերիկեան նախագահութեանն ուղղուած գրութեամբ մասնաւորապէս հայցուել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի՝ որպէս միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման համար պատասխանատու առաջնային մարմնի միջամտութիւնը՝ կանխելու զանգուածային ոճրագործութիւնները, ներառեալ` պատերազմական յանցագործութիւնները, ցեղային զտումները, մարդկութեան դէմ յանցագործութիւնները եւ ցեղասպանութիւնը:

Միջանկեալ նշենք, որ ինչ վերաբերում է ազգամիջեան հակամարտութիւններում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ներգրաւումներին, ապա դրա ամենայիշատակելի օրինակներից մէկը Քոսովոյի հակամարտութեան ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի քաղաքական վարքն էր։ Մասնաւորապէս, յատուկ ուշադրութեան է արժանի 1999 թուականի յունիսին ընդունուած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի թիւ 1244 բանաձեւը, ինչը խոշոր հաշուով պահանջում էր Քոսովոյից դուրս բերել ռազմական, ոստիկանական եւ ռազմականացուած ուժերը, նախատեսում էր ՄԱԿ-ի հովանու ներքոյ ձեւաւորել Քոսովոյի ժամանակաւոր կառավարման քաղաքացիական անձնակազմ և անվտանգութեան ապահովման ուժեր, ստեղծել փախստականների եւ տեղահանուած անձանց անվտանգ եւ ազատ վերադարձի հնարաւորութիւններ, սկսել քաղաքական գործընթաց։ Անվտանգութեան խորհրդի այս բանաձեւը կարեւոր նշանակութիւն ունեցաւ եւ նոր փուլ բացեց Քոսովոյի հակամարտութեան կարգաւորման գործընթացում, ինչը 2010 թուականին վերաճեց Արդարադատութեան միջազգային դատարանի յայտնի որոշմանը առ այն, որ անկախութեան միակողմանի հռչակումը միջազգային իրաւունքում արգելուած չէ, եւ որ տարածքային ամբողջականութեան սկզբունքը ենթակայ է առաջացման բացառապէս միջազգային իրաւունքի ենթակաների (սուբիեկտների) միջեւ։ Այլ խոսքով՝ ինքնորոշուող ենթակայի եւ մայր երկրի (մետրոպոլիայի) միջեւ տարածքային ամբողջականութեան սկզբունքի առաջացում միջազգային իրաւունքով նախատեսուած չէ։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի գործիքակազմին, ապա վերջինս, կազմակերպութեան կանոնադրութեամբ սահմանուած կարգով, պատկառելի գործիքակազմ ունի՝ հակամարտութիւնների կարգաւորման եւ խաղաղութեան վերականգնման գործում ուղղակի միջամտութիւններ ունենալու համար՝ սկսած քաղաքական յայտարարութիւններից մինչեւ ռազմական ներգրաւում եւ ՄԱԿ-ի առաքելութեան հաստատում։

Կարեւոր է արձանագրել, որ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրութեան 24-րդ յօդուածի, Անվտանգութեան խորհուրդը, իր պարտաւորութիւնները կատարելիս, գործում է Միաւորուած ազգերի նպատակների ու սկզբունքների համաձայն։ Մեզ համար չափազանց կարեւոր է նկատել, որ համաձայն կանոնադրութեան Ա. յօդուածի՝ ժողովուրդների իրաւահաւասարութեան ինքնորոշման իրաւունքի ապահովումը համարւում է ՄԱԿ-ի գործունէութեան նպատակ, իսկ համաձայն երկրորդ յօդուածի՝ տարածքային ամբողջականութիւնը համարւում է ՄԱԿ-ի գործունէութեան սկզբունք։ Հետեւաբար սկզբունքը, որպէս այդպիսին կոչուած է ապահովելու նպատակի եւ իրաւունքի կենսագործունէութիւնը, եւ ոչ թէ հակառակը։

Վերադառնալով Հայաստանի դիմումին նշենք, որ օգոստոսի 12-ից յետոյ Հարաւային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակն ու ազրպէյճանական հռետորաբանութիւնն աւելի լարուեցին։ ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի ազրպէյճանական առաջին արձագանգը ստացուեց արտաքին գործերի նախարարութեան միջոցով։ Վերջինս պնդեց, թէ Հայաստանը «չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ազրպէյճանի նկատմամբ» եւ Հայաստանին մեղադրեց Արցախում զինուժ ունենալու մէջ։ Օգոստոսի 14-ին հետեւեց նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան արձագանգը, ինչով Հայաստանին կոչ էր արւում «յետ կանգնել սադրիչ քայլերից, ճանաչել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, Ղարաբաղի հայ բնակչութեան կարիքների համար աջակցել օգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ եւ այլ ճանապարհներ, աջակցել Ղարաբաղի հայերին Ազրպէյճանին համարկելու ջանքերը»։ Ակնյայտ էր, որ իրավիճակը մեր տարածաշրջանում որոշակիօրէն լարուելու միտում ունի եւ արդէն իսկ ամէնօրեայ դրութեամբ գրանցւում էին եւ դեռեւս շարունակւում են գրանցուել հրադադարի դրութեան խախտումներ ինչպէս Արցախում, այնպէս էլ Հայաստանում, որոնցից մէկի ժամանակ հայկական կողմը ծանր վիրաւոր ունեցաւ։ Պաքուն այնուհետեւ հայկական կողմին սկսեց մեղադրել Բերձորի միջանցքի շրջակայքում զօրքերի եւ զինուորական սարքաւորումների կուտակման մէջ, ինչը հերքուեց Հայաստանում Եւրոպական միութեան դիտորդական առաքելութեան կողմից։

Երեւանի ժամանակով օգոստոսի 16-ի կէս գիշերին մօտ սկսուած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստը հայ հասարակութեան մօտ առաջացրեց հակասական տրամադրութիւններ՝ Ալպանիայի, Պրազիլի ակնյայտ ազրպէյճանամէտ ելոյթները, Ռուսաստանի Դաշնութիւնից սպասումների չարդարացուածութիւնն ու ռուսական կողմի ելոյթում ազրպէյճանական՝ Ակնա- Ստեփանակերտ երթուղու վերաբերեալ առաջարկութեան տեղ գտնումը, Ֆրանսայի եւ Մալթայի ակնյայտ առարկայական ելոյթները, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգների ակնյայտօրէն հաւասարակշռման ձգտող, բայց ամէն դէպքում Ազրպէյճանից հասցէական ապաշրջափակում պահանջող ելոյթները Հայաստանում խթանեցին հասարակական-քաղաքական մի խօսոյթ, որը, ցաւօք չի դիմանում տրամաբանական որեւէ քննադատութեան։

Նախ եւ առաջ, պէտք է նկատի առնել, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը որպէս այդպիսին քաղաքական մարմին է, որը թէեւ ՄԱԿ-ի կանոնադրութեամբ սահմանուած կարգով ունի պատկառելի գործիքակազմ ընդհուպ մինչեւ ուղղակի միջամտութիւններ իրականացնելու համար, այնուամենայնիւ դրա համար պէտք է գտնել մի քանի առանցքային դերակատարների սկզբունքային որոշում՝ բխած վերջիններիս շօշափելի քաղաքական շահից, ինչը մեր դէպքում ցաւօք բացակայում է, աւելին, Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները միմեանց հետ մրցում են բանակցային հարթակների կենսունակութեան եւ յառաջիկայ արդիւնքին հասնելու տեսանկիւնից, իսկ Մինսքի խմբի եւ Անվտանգութեան խորհրդի միւս անդամ Ֆրանսան աշխատում է հակամարտութեան բանակցային գործընթացում սեփական ներգրաւուածութիւնը չզիջելու ուղղութեամբ։

Դատելով Հայաստանի իշխանական շրջանակների եւ նոյն շրջանակներին յարող փորձագէտների ելոյթներից՝ Անվտանգութեան խորհրդից Հայաստանի իշխանութիւնների սպասելիքը Լաչինի միջանցքի փակման համար Ազրպէյճանին դատապարտող եւ միջանցքի անյապաղ ու անվերապահ բացում պահանջող բանաձեւն էր։ Նիստի յաջորդ առաւօտեան Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարեց, որ կողմերի փաստարկները, ինչպէս նաեւ Անվտանգութեան խորհրդի անդամների դիրքորոշումները լսելուց յետոյ` յառաջիկայ 24 ժամում, շրջանառութեան մէջ կարող է դրուել բանաձեւի կամ յայտարարութեան բնագիր։ Պէտք է նկատել, որ ՄԱԿ-ի իրաւակարգաւորումներով սոյն խնդրի վերաբերեալ հաւանական կարող են համարուել Անվտանգութեան խորհրդի բանաձեւի կամ Անվնգութեան խորհրդի յայտարարութեան ընդունումը, կամ Անվտանգութեան խորհրդի նախագահողի կողմից յայտարարութեան կատարումը։ Առաջին երկուսի դէպքում գործում են տարբեր ընթացակարգեր, իսկ բանաձեւի ընդունումը հնարաւոր է Անվտանգութեան խորհրդի մշտական անդամների վեթոյի բացակայութեան պարագայում, ի հարկէ բանաձեւի քաղաքական կշիռն աւելին է։

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամների մօտ տեսակէտների անյստակութիւնն ու առարկայական դիրքորոշումների պակասը, յիշեալ հնարաւոր փաստաթղթերի ընդունման ձգձգումն ըստ ամենայնի ստեղծել է մի իրավիճակ, որտեղ նորից բախւում ենք հայկական դիւանագիտութեան՝ իր առջեւ դրուած խնդրի չլուծմանն ու հերթական յուսախաբութեանը, ինչը ժամանակին համապատասխան յարաբերական աշխատանքները պատշաճ որակով չիրականացնելու արդիւնք է։ Ամէն դէպքում օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակի յայտարարութիւնից հասկացւում է, որ աշխատանքը բանաձեւ ունենալու եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից, սեփական գործիքակազմի արդիւնաւէտ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգաւորումն ուղղորդելու նպատակով, շարունակուելու է

Արդիւնքում՝ Անվտանգութեան խորհրդի նիստը Հայաստանի ու Արցախի համար դարձաւ կորսուած հնարաւորութիւն։

Բանաձեւի կամ յայտարարութեան ընդունուել-չընդունուելուց զատ, անհրաժեշտ է նաեւ վերլուծել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամների որոշակիացած քաղաքական վարքը Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ եւ կատարել անհանգստացնող մի շարք արձանագրումներ, որոնց շտկման ուղղութեամբ հայկական պետական, քաղաքական եւ սփիւռքեան դերակատարները պէտք է յատուկ ուշադրութեամբ աշխատանքներ իրականացնեն։ Մասնաւորապէս․

– Միջազգային հանրութեան մօտ Ղարաբաղեան հիմնախնդրի ընկալման շուրջ վերջին շրջանում յատկապես ձեւաւորուել է թիւր ընկալում՝ ըստ որի, հակամարտութիւնը միջպետական տարածքային վէճ է Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ։ Այս դէպքում ինքնորոշման իրաւունքի գերակայութիւնը երկրորդականացւում է եւ առաջ է գալիս տարածքային ամբողջականութեան սկզբունքը, ինչն իրաւաքաղաքական առումով անընդունելի է։

– Շարունակապէս հրաժարուելով հետապնդել խնդրի քաղաքական լուծումը եւ առաջ մղելով մարդասիրական հիմնախնդիրների մասին իրազեկուածութիւնը, այն դէպքում, երբ մարդասիրական բոլոր խնդիրներն ունեն բացառապէս քաղաքական ծագում, Հայաստանի իշխանութիւնների վարքագիծը յանգեցրեց նրան, որ այսօր միջազգային բարձրագոյն ատեաններում Ղարաբաղեան հիմնախնդիրը քննարկւում է զուտ մարդասիրական տեսանկիւններով։ Մինչդեռ հակամարտութիւնը եւ հայկական կենսական շահը պահանջում են հակամարտութեան ոչ թէ մարդասիրական, այլ քաղաքական լուծում։

– Ազրպէյճանին շարունակապէս յաջողւում է մոլորեցնել ու խաբել միջազգային կարծիքը, ինչը ի հարկէ պայմանաւորուած է նաեւ Թուրքիայի հսկայական քաղաքական ու տեղեկատուական օժանդակութեամբ։ Նման իրավիճակներում հայկական կողմը կարիք ունի տեղեկատուական պատշաճ հակադարձութեան եւ առարկայական տեղեկատուութեան միջազգային լայն հանրահռչակման։

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստը շատ յստակ ցոյց տուեց, որ հայկական շահը թելադրում է փոխել Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ միջազգային հանրութեան մօտ ձեւաւորուած յարացոյցը։ Կարո՞ղ է արդեօք դա տեղի ունենալ Հայաստանի գործող իշխանութիւնների օրօք, երբ իրենք են նաեւ նպաստել այդ յարացոյցի ձեւաւորմանը՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի մասով նշաձող իջեցնելով, կարծում ենք՝ ոչ։ Ուստի, ստեղծուած ծանր իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը շարունակում է մնալ Հայաստանում եւ սփիւռքում բոլոր կարող ուժերի լայն համախմբումը եւ նոր որակի ու նոր արժեհամակարգի վրայ հիմնուած գաղափարահեն ներքին ու արտաքին քաղաքականութիւնը։

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company