ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Պաքուի Մարտավարական Խաղերը Եւ Արցախի Ազգային Ժողովի Նախագահին Հրամայականը

24 Օգոստոս 2023

ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի արտակարգ նիստին Ազրպէյճանի որդեգրած մարտավարական խաղերուն նպատակն էր հիմնականին մէջ ցոյց տալ, առաջին` որ Բերձորի միջանցքը փակ չէ եւ այնտեղ անցակէտ տեղադրելը Ազրպէյճանի իշխանութիւններուն որոշումն է, որովհետեւ Բերձորը Ազրպէյճանի տարածքն է: Երկրորդ` միջազգային հանրութեան երեւիլ խաղաղասէր եւ հոգատար, ըսելով, որ պատրաստ է Աղտամի ճամբով մարդասիրական օժանդակութիւն հասցնել Արցախի ժողովուրդին:

Քանի մը առաջադրանք տեսանելի են մարտավարական այս խաղերուն ետին:

Նախ այն, որ անցակէտ տեղադրելով փորձ կը կատարուի նուիրականացնել Բերձորին Ազրպէյճանին պատկանելիութիւնը: Շեշտել, որ անցակէտերը պայման են, որովհետեւ Հայաստան այդ ճամբով զինական օժանդակութիւն կը հասցնէ Արցախին: Հետեւաբար բեռնատարներուն մուտքը փակելով այժմ վտանգն է, որ կը կանխարգիլուի:

Աւելի՛ն. նման շրջափակում կազմակերպելով Պաքուն, ըստ էութեան, կ՛արգելափակէ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններուն միջեւ կապը կամ կենսաճանապարհը:

Երկրորդ առաջադրանքը հանգուցաւորուած է առաջինին հետ: Բերձորը փակելով Պաքուն նախ միջազգային ընտանիքին կը փորձէ համոզել, որ հակամարդասիրական կամ ցեղային զտման քաղաքականութիւն չէ, որ կը կիրարկէ Արցախի ժողովուրդին նկատմամբ: Ազրպէյճան պատրաստ է մարդասիրական օժանդակութիւնը Ստեփանակերտ հասցնել Աղտամի ճամբով: Այս մէկը արդէն ազրպէյճանական օրակարգի առանցքն է, որ կը բնութագրուի Ազրպէյճան-Ազրպէյճանի մէջ ապրող հայ ազգաբնակչութիւն յարաբերակցութեամբ:

Նկատուեցաւ նաեւ այն, որ Ազրպէյճան ոչ միայն ՄԱԿ-ի ժողովասրահներուն մէջ, այլ նաեւ ընդհանրապէս չ՛օգտագործեր միջանցք բառը իր հռետորաբանութեան մէջ:

Այս բոլորը դէպի միջազգային դաշտ նետուած գնդակներ են:

Մարտավարութեան խաղերը երկրորդ շարքի վրայ այլ թիրախներ կը հարուածեն:

Բերձորի նշանակութիւնը ըստ էութեան կապուած է Մոսկուայի հետ: Մոսկուայի միջնորդութեամբ եւ երաշխաւորութեամբ կայ եռակողմ նոյեմբերեան համաձայնութիւն, որ Բերձորի միջանցքը պիտի վերահսկուի ռուս խաղաղապահներուն կողմէ: Այդ գործառոյթի չէզոքացումն է, որ կ՛ապահովէ Ազրպէյճանը Բերձորի կարգավիճակը փոխելով, անցակէտ տեղադրելով եւ շրջափակելով:

Պաքուի ՄԱԿ-եան մարտավարութեան երկրորդ առաջադրանքն ալ Մոսկուան թիրախաւորած է: Աղտամի ճամբան Բերձորին այլընտրանք ներկայացնելով Մոսկուան ըստ էութեան եռակողմէն շեղում կ՛արձանագրէ եւ բերձորեան միջանցքի ռուսական դերակատարութիւնը ընդմիշտ փակելու կը միտի: Եռակողմէն դուրս այլ պայմանաւորուածութեան կը ձգտի Պաքուն, այս պարագային ՄԱԿ-ի երաշխաւորութեամբ, քանի որ ՄԱԿ-ի մէջ կ՛արծարծէ հարցը եւ համախոհ պետութիւններ կ՛որոնէ:

Խաղը ուրեմն, աւելի հեռու կ՛երթայ եւ ռուսական երաշխաւորութիւնն ու տարածաշրջանին մէջ կարգավիճակը կը հարուածէ:

Կայ անշուշտ խաղին երրորդ թիրախը` ներարցախեան դաշտին պառակտումը: Փակելով եւ այլընտրանք ցոյց տալով Պաքուն փուլ առ փուլ կը փորձէ ներարցախեան դաշտին մէջ համախոհներ գտնել: Ի վերջոյ կրնայ գոյանալ մտայնութիւն, որ մարդասիրական օժանդակութիւնը պէտք է ընդունիլ ուղղակի Ազրպէյճանէն, սնունդին, մթերքին եւ դեղորայքին առընթեր կազ, ելեկտրականութիւն եւ համացանցային կապ ունենալու համար:

Այստեղ արդէն կը սկսի Ստեփանակերտ-Պաքու բանակցային գործընթացը, սակայն Ազրպէյճանի ճշդած խաղի կանոններով կամ ընդհանրապէս օրակարգով:

Իսկ ներարցախեան պառակտումները, բախումներն ու ընդհարումները խորքին մէջ կը նպաստեն Արցախի պետական կառոյցներու կազմաքանդման ծրագիրին: Գաղտնիք չէ անշուշտ, որ Ազրպէյճանի նախապայմանային քաղաքականութեան առաջին կէտերն են բանակի ինքնալուծարումն ու պետական հաստատութիւններու ինքնակազմաքանդումը:

Այս բոլոր հանգամանքներով ալ կը բացատրուի Արցախի Ազգային ժողովի նախագահին ելոյթը` միաւորուած մնալու եւ Արցախի պետական հաստատութիւնները անհպելի պահելու հրամայականը:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company