Ոտքի կանգնած ժողովուրդը միշտ հաղթում է
25 Օգոստոս 2023
Օգոստոսի 24-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, դիվանագետ, վերլուծաբան Վարդան Հակոբյանը: Քննարկվել են Արցախում ստեղծված ծանր կացությունը և դրա հիմնական պատճառները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հարցին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ Արցախի ու արցախահայության ճակատագրի վրա ՄԱԿ անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շրջափակման խնդրի քննարկումը, որին հայկական կողմը հավուր պատշաճի չէր նախապատրաստվել: Ըստ Վարդան Հակոբյանի՝ Ադրբեջանի դիրքորոշումներն այդ քննարկման ժամանակ շատ ավելի հասկանալի էին ԱԽ անդամ պետություններին, քան հայկական կողմինը, քանի որ Հայաստանը միակողմանի հայտարարել էր, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:
Վարդան Հակոբյանը խոսել է նաև արցախյան խնդրի ոչ հիմնավոր կարգավորման հետևանքների մասին՝ նշելով, որ ցանկացած անարդար կարգավորում չի վերացնելու մեր տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը և միշտ հղի է լարվածության մեծացման վտանգով:
Հարցին՝ ի՞նչ կտա մեզ իշխանափոխությունն Արցախում և Հայաստանում, Վարդան Հակոբյանը պատասխանել է՝ ոչինչ, եթե այսօրվա կառավարիչների փոխարեն նույն կենտրոններից մարդիկ նշանակվեն: «Իրավիճակը փոխել կարող է միայն ոտքի կանգնած հայ ժողովուրդը»,- ընդգծել է դիվանագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: