ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Առանց հայրենիք-պետության անիմաստ է ամեն բան

26 Օգոստոս 2023

Ժողովրդավարությունը՝ որպես համակարգ կամ համակարգաստեղծ գործոն, դադարել է գոյություն ունենալուց ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։

Ժողովրդավարության դիմակով Հայաստանում հատուկ առաքելությամբ ներմուծված խմբակը ոչ միայն ջախջախեց ժողովրդավարության շոշափելի շիվերը, այլև կազմաքանդեց և շարունակում է կազամաքանդել մեր ինքնութենական հիմքերը, այսօր արդեն կասկածի տակ դնելով Հայոց պետականության հեռանկարը։

Ժողովրդավարությունը որպես ապրանք չի ծախվում և սպառում չունի նաև միջազգային հարթակում։ Աշխարհը մարդակենտրոն չէ․ սա այնքան աներկբա է։

Մեր «ժողովրդավարության բաստիոնի» վրա թքած ունեն բոլորը․ նախ, որովհետև գիտեն, որ այն միֆ էր և էժան հաշիշ ինքնակործանվող հիմարների համար։ Պարադոքսալ է, բայց այս ծուղակն ընկնում են ոչ միայն անհատներ, այլև՝ ազգեր։ Եվ այն կարող է ճակատագրական լինել, եթե ստեղծված իրավիճակը գնահատելու իմաստնություն կամ ռեսուրս չունես։ Ավաղ, մենք հիմա այս փուլում ենք, և մենք մենակ ենք․․․

Ֆունկցիոնալ իմաստով /սահմանված մանդատներ/ դադարել են գոյություն ունենալ նաև միջազգային կազմակերպությունները, որոնք գլխավորապես ծնունդ էին առել՝ սպասարկելու և հավասարակշռելու երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը։

ՍՍՀՄ սահմանադրության պես, այս կազմակերպությունների կանոնադրությունները, խարտիաները, առաքելությունները, պայմանագրերը, միջազգային իրավունքն ու սկզբունքները թղթի վրա մնացած «համամարդկային դեկլարացիա-հուշարձաններ» են։ Համամարդկային արժեքների և համաշխարհային կառույցների ողջ ամբողջականությունը ֆիկցիա է, ավելի ստույգ՝ ուժեղների շահերի տիրույթում շրջանառվող ցինիկ խաղաթուղթ։

Մենք՝ հայերս և Հայաստանը հայտնվել ենք քաղաքակրթական և աշխարհաքաղաքական համարարգերի տեկտոնիկ բախման/Երրորդ համաշխարհայինի/ խաչմերուկում։

Այս բախումը մեզ համար հատկապես ճակատագրական է այն առումով, որ նիկոլին և խմբակին իշխանության բերած ուժերը նրան հատկապես ներմուծել էին՝ այս նոր ճարտարապետությանն ընդառաջ թուլացնի կամ ջախջախի մեր ազգային և պետական իմունիտետը։ Խոստովանենք, որ ծրագիրն ընտիր աշխատել է, և ցավալիորեն և դեռ անկասելի մավրն իր գործը շարունակում է։

Ո՞րն է մեր սցենարը․ հանդուրժել համազգային պարալիզացման այն ընթացքը և փոշիանալ քաղքակրթական այս նոր Բաբելոնում, թե՞ հաղթահարել անորոշությունը, դիմակայել ցնցումները, պահել ազգային-պետական ինքնություն։

Թվում է, թե շատ մոտ ենք անդառնալիության կետին․ հանրության մի ճնշող հատված «թվային քաղաքակրթության» ցանց-քաոսի, նիկոլական դեգրադացնող արժեհամակարգի, գործակալների, սնուպ դոգերի, ավինյանների, կեղծ մարգարեների, ֆեյքերի, վախերի, այսրոպեական երեսուն արծաթի, տգիտության, գավառամտության, քաղաքացիական անողնաշարության, ապազգային քարոզչության և մարդային ցածր որակների տիրույթում է, նաև պատերազմի ծրագրավորված վախի ճիրաններում։

Եվ էլի՝ ո՞րն է մեր սցենարը․․․երբ մենք ռեալ գոյութենական սպառնալիքի առջև ենք աշխարհաքաղաքական դաժան բախման, մեր մարտահրավերները դիմակայելուն անունակ, ՀՀ իշխանությունը օկուպացրած դավաճանական խմբակի պատճառով։ Եվ մենք մենակ ենք․․․

Մենք բոլորս և հատկապես պարալիզացման ռեժիմ ապրող բոլոր էլիտաները պատասխանատվություն ունեն ապագայի հանդեպ։ Մեզնից յուրաքանչյուրը նաև անհատապես պիտի տա այդ հարցը․ ո՞րն է իմ սցենարը, ի՞նչ անել․․․

Փորձենք ճանաչել մեզ, կանգ առնել, գնահատել իրականությունը, վերաիմաստավորել ամենայն բան․․․ՍՈՎՈՐԵԼ․․․ՍՈՎՈՐԵԼ․․․․ՃԱՆԱՉԵԼ․․․ սկսենք մեզանից, հաղթենք ներքին վախերը, մասնակից չդառնանք երկրի կործանմանը։

Այո, մենք մենակ ենք․․․բայց հաղթում են ուժեղները, կամք, երազանք, տեսլական ունեցող ազգերը։ Մի անգամ մեզ հաջողվել է․․․

Ստեղծված իրավիճակն հաղթելու ռեսուրսներ կան․․․

Այլապես մեզ կուլ կտա ոչ միայն աշխարհաքաղաքական տեկտոնիկ բախումը, այլև արհեստական ինտելեկտի ցունամին։ Մենք դեռ չենք գիտակցում իրավիճակի ողջ ողբերգականությունը․․․

Մի հանդուրժեք, որ մի ոչնչատեսիլ ծաղրածու տրորի ձեզ․․․

Փրկենք մեր մեջ մնացած հային։

Առանց ՀԱՅՐԵՆԻՔ-ՊԵՏՈՒԹՅԱՆ անիմաստ է ամեն բան։

—————————————————–

Այսօր Արցախի պաշարման 258-րդ օրն է։


Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company