ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հռչակագրային Իրաւադրոյթներ (Արցախի Հանրապետութեան Հռչակման 32-Ամեակ)

01 Սեպտեմբեր 2023

Արցախի Հանրապետութեան հռչակման օրը կը նշուի ծանրագոյն պայմաններու մէջ: Արցախը կորսնցուցած է տարածքներ. 9-րդ ամիսը ըլլալով կը շարունակուի պաշարումը: Կ՛իրականացուի, մարդասիրական աղէտի ստեղծումով, ցեղային զտման քաղաքականութիւն` ամբողջական հայաթափման նպատակով:

Յղում կատարենք Արցախի Հանրապետութեան հռչակման փաստաթուղթին եւ տեսնենք, թէ ի՛նչ տարածքներու կը վերաբերի անկախութիւնը:

«Ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանը, արտայայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրուած է փաստացի անցկացուած հանրաքուէում եւ ԼՂԻՄ ու Շահումեանի շրջանային իշխանութեան մարմինների 1988-1991 թուականների որոշումներում, ազատութեան, անկախութեան, իրաւահաւասարութեան եւ բարի դրացիութեան նրա ձգտումը…»:

Անկախութիւնը հռչակուած է ԼՂԻՄ-եան տարածքներուն եւ Շահումեանի շրջանին վրայ: Այսօրուան հայկական Արցախի վերահսկողութենէն դուրս են ԼՂԻՄ-էն Շուշին եւ Հադրութը: Տակաւին չէ ազատագրուած նաեւ Շահումեանի շրջանը:

Անկախութեան հռչակումը եւ ինքնորոշումը միջազգային իրաւունք են: Հանրաքուէն` ժողովրդավար իրաւաչափ եւ միջազգայնօրէն ընդունուած եղանակ ժողովուրդի կամքի արտայայտումին. այլ խօսքով` ինքնորոշումին:

Անցնինք երկրորդ յղումին` «Հիմնուելով ԽՍՀ Միութեան գործող Սահմանադրութեան եւ օրէնքների վրայ, որոնք ինքնավար կազմաւորումներին եւ հաւաքական բնակուող ազգային խմբերին իրաւունք են տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում ինքնուրոյն որոշելու իրենց պետական¬իրաւական կարգավիճակի հարցը…»:

Անկախութեան հռչակագիրով իսկ ամրագրուած է, որ Արցախը իբրեւ ինքնավար կազմաւորում եւ հաւաքական բնակուող ազգային խումբ դուրս կու գայ Խորհրդային Միութենէն եւ ոչ թէ Ազրպէյճանէն: Արցախը իրաւականօրէն երբեք մաս կազմած չէ Ազրպէյճանին, ո՛չ 1918-ին եւ ո՛չ ալ 1991-ին: Իսկ այս կէտը սերտօրէն կ՛առնչուի ինքնորոշուելուն հետ: Միջազգային օրէնքներու համահնչեղութիւնը Արցախի անկախացման գործընթացին հետ կարեւոր է: Միջազգային այդ իրաւաչափութիւնները հիմնաւորում են ինքնորոշուելուն, ինքնորոշուած տարածքներուն, ինքնորոշուելու եղանակին եւ այն միաւորին, որմէ անկախացած է Արցախը:

Եւ այս առումներով հրամայական է «Ճանաչում յանուն փրկութեան» ձեւակերպումի ընդառաջ իրաւաքաղաքական աշխատանքներ ծաւալելը: Միջազգային իրաւաչափութեան ձեւակերպումը` անջատում յանուն փրկութեան է, բայց նման բառակապակցութիւն անուղղակի սատարած կ՛ըլլայ Ազրպէյճանի քաղաքականութեան, որովհետեւ անուղղակի ընդունած կ՛ըլլայ, որ Արցախը Ազրպէյճանին մաս է եւ անկէ պէտք է անջատուի: Մինչդեռ արդէն Խորհրդային Միութենէն անկախութեան հռչակումով անջատուած Արցախն է, որ միջազգային ճանաչում կ՛առաջադրէ` փրկուելու համար Ազրպէյճանի վարած ցեղասպանական քաղաքականութենէն:

Այսօրուան այս հրամայականը 32 տարուան վաղեմիութիւն ունի իբրեւ հիմնաւորում: Եւ այդ իրողութիւնը եւս իրաւականացուած է Անկախութեան հռչակագիրին մէջ: Այսպէս. «Հաշուի առնելով, որ Ազրպէյճանում տարուող ափարթէյիտի եւ խտրականութեան քաղաքականութիւնը հանրապետութիւնում ստեղծել է հայ ժողովուրդի նկատմամբ ատելութեան եւ անհանդուրժողականութեան մթնոլորտ, ինչը յանգեցրել է զինուած բախումների, մարդկային զոհերի, խաղաղ հայկական գիւղերի բնակիչների զանգուածային բռնատեղահանման…»: Փաստօրէն հռչակագիրի այս բաժինը բնութագրումն է Պաքուի վարած ցեղային զտման քաղաքականութեան, որ մինչեւ այսօր կը շարունակուի: Ուրեմն հռչակագիրի իրաւական ագուցումները յստակօրէն տեսանելի են եւ աւելի քան այժմէական նշանակութիւն ունին:

Անկախութեան հռչակագիրին յղում ընելը, անոր գծած իրաւանիշերուն ընդառաջ մեր համահայկական օրակարգերը ճշդելը եւ «Ճանաչում յանուն փրկութեան» առաջադրանքին վրայ կեդրոնանալը ճիշդ ու միակ ուղիներն են այսօրուան պարտադրուող իրավիճակը յաղթահարելու եւ առաջնորդուելու դէպի Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնում եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company