ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ոտ­քի՝ յա­նուն Ար­ցա­խի հո­ղե­րու կեն­սա­գործ­ման

01 Սեպտեմբեր 2023

Շր­ջա­փա­կու­մի ա­հա­ւոր պայ­ման­նե­րուն տակ, երբ ատր­պէյ­ճա­նա­կան լկտիա­ցու­մը հա­սած է իր գա­գաթ­նա­կէ­տին, պատ­ճա­ռե­լով մար­դա­սի­րա­կան ա­ղէտ, ամ­բողջ ժո­ղո­վուրդ մը ցե­ղաս­պա­նու­թեան եզ­րին բե­րած ըլ­լա­լով, Ար­ցա­խի մարտն­չող հա­յը կը պատ­րաս­տո­ւի նշել իր ան­կա­խու­թեան հռչակ­ման տա­րե­դար­ձը, ա­րեամբ ո­ռո­գուած սուրբ հո­ղե­րուն վրայ։

2 ­­Սեպ­տեմ­բեր 1991 թո­ւա­կա­նը ան­կիւ­նա­դար­ձա­յին հանգ­րո­ւան մը ե­ղաւ հա­յոց նո­րա­նոր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հու­նին ըն­թաց­քին, Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դին շնոր­հե­լով պե­տա­կա­նու­թեան կազ­մա­ւոր­ման եւ պե­տա­կան սե­փա­կան իշ­խա­նու­թեամբ ապ­րե­լու ու ա­րա­րե­լու պատ­մա­կան ա­ռի­թը։

Ան­կա­խու­թեան հռչա­կա­գի­րը փաս­տա­ցի կեր­պով հի­մը դրաւ Ար­ցա­խի ­­Հան­րա­պե­տու­թեան կազ­մա­ւոր­ման, պե­տա­կան իշ­խա­նու­թեան եւ կա­ռա­վար­ման կա­ռոյց­նե­րու հիմ­նա­քա­րը դար­ձաւ, ինչ­պէս նաեւ ձե­ւա­ւո­րեց օ­րէնս­դիր հա­մա­կար­գի ա­զատ եւ ժո­ղովր­դա­վա­րա­կան կար­գե­րու փոր­ձա­դաշ­տը։

Ան­կախ ու ան­կաշ­կանդ ապ­րե­լու ձգտու­մով ու ե­րե­սուն տա­րի շա­րու­նակ իր սե­փա­կան ու­ղին ճշդե­լու վճռա­կա­մու­թեամբ, Ար­ցա­խի քա­ջա­րի ժո­ղո­վուր­դը տէր կանգ­նե­ցաւ իր հո­ղի ու­ժին, ան որ կան­գուն պա­հեց մեր ար­ծո­ւա­բոյ­նի հա­յոր­դի­նե­րու ստեղ­ծա­գոր­ծե­լու ո­գին։

­­Ժո­ղո­վուր­դի մը գո­յա­տեւ­ման գե­րա­գոյն այս նո­ւա­ճում­նե­րը ար­դէն եր­կար ա­տե­նէ ի վեր վտան­գի տակ կը գտնո­ւին, ընդ­միշտ կոր­սո­ւե­լու յոր­ձա­նու­տին մէջ ին­կած ըլ­լա­լով՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին մե­ծա­պե­տա­կան խա­ղե­րու, սե­փա­կան սխալ­նե­րու եւ ա­պաշ­նորհ ղե­կա­վա­րու­թիւն­նե­րու կոր­ծա­նիչ քա­ղա­քա­կա­նու­թեան հե­տե­ւան­քով։

Ար­ցա­խեան 44-օ­րեայ պա­տե­րազմն ու ա­նոր հե­տե­ւանք­նե­րը մին­չեւ այ­սօր դար­ձած են հա­մաշ­խար­հա­յին բե­ւեռ­նե­րու խաղ, մինչ ան­դին՝ հայ­րե­նի ներ­կայ իշ­խա­նու­թիւն­նե­րը փո­խա­նակ տէր կանգ­նե­լու ամ­բողջ հայ ժո­ղո­վուր­դի հպար­տան­քը հան­դի­սա­ցող Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման, ի­րենց ո­րո­շում­նե­րով եւ ա­րարք­նե­րով կը դիւ­րաց­նեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծանր փո­փո­խու­թիւն­նե­րու զար­գա­ցու­մը ի վնաս հայ ժո­ղո­վուր­դին ու Ար­ցա­խի լի­նե­լու­թեան։

­­Հայ­րե­նի ժո­ղո­վուր­դին նման, Ս­փիւռ­քը եւս ա­նե­լի մատ­նո­ւած է։ Ա­մէն կողմ հիաս­թա­փու­թիւն՝ ան­տար­բեր դառ­նա­լու վտան­գի եզ­րին հաս­նե­լով, ո­րուն պատ­ճա­ռով հայ ժո­ղո­վուր­դը կը դառ­նայ պարզ հան­դի­սա­տե­սը իր առ­ջեւ կա­տա­րո­ւող մեծ ու հա­յու­թեան դէմ գոր­ծող զար­գա­ցում­նե­րուն։

­­Նոյնն է յո­ռի պատ­կե­րը հայ­րե­նի­քի մէջ ապ­րող զան­գո­ւած­նե­րուն հա­մար, մինչ ան­դին Ար­ցա­խի մէջ մնա­ցած ժո­ղո­վուր­դը ա­մէն օր կը գտնո­ւի Ատր­պէյ­ճա­նի ռազ­մա­կան սպառ­նա­լի­քին տակ, են­թա­կայ կը դառ­նայ մարդ­կա­յին ար­ժա­նա­պա­տո­ւու­թեան ստոր­նա­ցու­մի զազ­րե­լի վե­րա­բեր­մուն­քին ա­զե­րի զի­նո­ւոր­նե­րուն կող­մէ, կ­՚ան­տե­սո­ւին մի­ջազ­գա­յին կա­ռոյց­նե­րու օգ­նու­թեան հաս­նե­լու բո­լոր ջան­քե­րը, իսկ Ատր­պէյ­ճան՝ ա­ւե­լի լկտիա­նա­լով հա­մաշ­խար­հա­յին կրա­ւո­րա­կան կե­ցո­ւած­քէն, ­­կ՚ան­տե­սէ ա­մէն տե­սա­կի կոչ ու մի­ջազ­գա­յին ո­րո­շում, յո­խոր­տա­լով նոյ­նիսկ Մ.Ա.Կ.-ի բե­մե­րու պաշ­տօ­նա­կան ամ­պիոն­նե­րէն։

­­Սա­կայն, ինչ­պէս 1988-ի ա­մէ­նէն դժո­ւար օ­րե­րուն, այս ան­գամ եւս Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն է ազ­դան­շա­նը տո­ւո­ղը։ ­­Հա­կա­ռակ իր դէմ կա­տա­րո­ւող ա­մէ­նէն ան­մարդ­կա­յին ա­րարք­նե­րուն, զրկո­ւած հա­ցի ու սնուն­դի մա­տա­կա­րար­ման հնա­րա­ւո­րու­թե­նէն, սո­վա­մա­հու­թեան եզ­րին հա­սած ըլ­լա­լով, կրթու­թեան բա­րիք­նե­րէն զրկո­ւե­լով, Ար­ցա­խի քա­ջա­րի հա­յը ոչ մէկ ա­տեն եւ ոչ մէկ պա­րա­գա­յի տակ կ­­՚ըն­դու­նի գլուխ ծռել ատր­պէյ­ճա­նա­կան նոր ցե­ղաս­պա­նու­թեան մը առ­ջեւ։ Ար­ցախ­ցին կը շա­րու­նա­կէ վառ օ­րի­նա­կը ըլ­լալ հա­յու ան­կաշ­կանդ ու ա­զատ ապ­րե­լու ո­գիին, որ­պէս ազ­գի թան­կա­գին յատ­կա­նիշ հայ ժո­ղո­վուր­դի պատ­մու­թեան ար­հա­ւիրք­նե­րուն դի­մաց։

Ի­րա­ւունք չու­նինք լռե­լու։ Ի­րա­ւունք չու­նինք հան­դի­սա­տես մնա­լու մեր դէմ կա­տա­րո­ւող պատ­մա­կան եւ մարդ­կա­յին ա­նի­րա­ւու­թեան հան­դէպ։ Ար­դէն, ամ­բողջ Ս­փիւռ­քի տա­րած­քին, Ար­ցա­խէն հա­սած ա­ղա­ղա­կող ճիչն ու միա­ժա­մա­նակ՝ պայ­քա­րի կո­չը ոտ­քի կը հա­նէ հա­յա­գա­ղութ­նե­րը, դառ­նա­լու հա­մար պա­հան­ջա­տէր հսկայ զան­գո­ւած­ներ։ Աս­տի­ճա­նա­բար, ե­կող ժա­մա­նա­կաշր­ջա­նին բո­լոր գա­ղութ­նե­րը, մէկ առ մէկ, միաս­նա­կան ու հա­մա­խո­հու­թեան ո­գիով, ա­ռանց խտրու­թեան, ա­ռանց բա­ժա­նա­րար գի­ծե­րու, որ­պէս մէկ ամ­բող­ջու­թիւն, մէկ բռունցք եւ մէկ ձայն, ոտ­քի կը կանգ­նին ընդ­դէմ ատր­պէյ­ճա­նա­կան ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թեան ու մի­ջազ­գա­յին լուռ կե­ցո­ւած­քին։

Ս­փիւռ­քի կա­ռոյց­նե­րը, ի­րենց ազ­գա­յին, ե­կե­ղե­ցա­կան, քա­ղա­քա­կան եւ հա­սա­րա­կա­կան թե­ւե­րով ար­դէն իսկ սկսած են զգաս­տու­թեան եւ զօ­րա­շար­ժի կո­չեր ուղ­ղել հա­յու­թեան աշ­խար­հաց­րիւ ամ­բող­ջու­թեան։

­­Մենք եւս, որ­պէս գա­ղութ, որ­պէս ցե­ղաս­պա­նո­ւած ժո­ղո­վուր­դի մը ժա­ռան­գորդ­նե­րը, այս ան­գամ եւս պի­տի ըն­դա­ռա­ջենք բո­լոր կո­չե­րուն, լայն մտքով ու ամ­բող­ջա­կան յանձ­նա­ռու­թեամբ պի­տի ստանձ­նենք մեր վրան ին­կող պարտ­քը, բռունցք ու խօսք բարձ­րաց­նե­լով ընդ­դէմ բո­լոր այն ու­ժե­րուն, ո­րոնք կը փոր­ձեն պատ­մու­թեան մո­ռա­ցու­թեան յանձ­նել ժո­ղո­վուր­դի մը ազ­գա­յին ու քա­ղա­քակր­թա­կան հպարտ գան­ձա­րա­նը։

Ար­ցա­խի ան­կա­խու­թեան հռչակ­ման 32-ա­մեա­կը թող դառ­նայ պայ­քա­րի նոր մեկ­նարկ մը։ ­­Պարտք ու­նինք բո­լոր ա­նոնց, ո­րոնց ա­րիւ­նով Ար­ցա­խի հո­ղը կը շա­րու­նա­կէ տա­կա­ւին շնչել ա­զա­տօ­րէն։

«Ազատ օր»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company