ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

«SOS Արցախ». Հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի

02 Սեպտեմբեր 2023

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակի առթիվ, մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը, որը կրում էր «SOS Արցախ» կարգախոսը:

Հանրահավաքի նպատակն էր Հայաստանի ու Սփյուռքի միասնական ձայնը հնչեցնել Արցախի ու համայն հայության համար այս ծանր ու վճռական փուլում:

Հանրահավաքի մեկնարկին՝ Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերից հետո Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազի իմ երկիր հայրենի» երգը։

Տերունական աղոթք եւ օրհնության խոսք փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Իր խոսքում նա երախտիքի խոսք հղեց Արցախի անկախության համար նահատակվածներին և Ազատության հրապարակում գտնվող հանրահավաքի մասնակիցներին։

«Ուզում եմ ողջ սրտով, որդիական սիրով ու խոնարհությամբ ձեզ բոլորիդ, իմ հոգևոր եղբայրների հետ միասին, բերել Հայոց հայրապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Գարեգին Բ հայրապետի օրհնությունը, սերը, ողջույնը, քաջալերանքը, աղոթքը մեր ողջ կյանքի վերելքների ու հաղթանակների համար։ Վեհափառի օրհնությունը, ողջույններն ու սերը ձե՛զ՝ սիրելի, իմ շատ սիրելի ժողովուրդ։

Ես հաղթեցի աշխարհին՝ այս խոսքերը հնչեցին մեր տիրոջ կողմից այն ժամանակ, երբ շուրջբոլորը տրտմություն էր, կասկած, հուսահատություն, ուրացում, անորոշություն, վախ՝ պատված միայնության և լքվածության զգացումով։ Առջևում տառապանք էր ու խաչելությունը, մարդկային մտքի համար անհասկանալի ու անընդունելի, սակայն այդ է հաղթանակի ու հարության ճանապարհը։ Եվ հենց այս մթնոլորտում է հնչում տերունական պատգամը։ Աշխարհում դուք նեղություն եք կրելու, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այս անվերջանալի պատգամը հնչում է նաև այսօր:

Հանրահավաքին ելույթներ ունեցան շուշեցի Նարե Սիմոնյանը, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը, 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը, քաղաքագետ Թևան Պողոսյանը, 44-օրյա պատերազմին զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր՝ Արա Ռոստոմյանը, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, Ղարաբաղյան շաժման ակունքներում կանգնած, Ղարաբաղ կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Տեսաուղերձով հանրահավաքի մասնակիցներին իր ողջույնի խոսքը փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Այս հանրահավաքը հերթական հանրահավաք չէ, այն ունի առաքելություն. իր ելույթում նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր հայ ժողովուրդը աշխարհիի տարբեր կողմերում միջազգային հանրությանը, մեր բարեկամ, դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է՝ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակել պայքարը իր հայրենիքի համար»:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը չի ուշանալու, նշեց, որ իշխանափոխության հասնելու շուրջ ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկումներ են ընթանում:

«Սա մեկ հոգու, մեկ անձի որոշելիք չէ, սա արժանապատվության, մինչեւ վերջ գնալու պայքար է, մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Չհիասթափվե΄լ, չհուսահսատվե΄լ, չլռե΄լ եւ գնալ մինչեւ վերջ»,- նշեց նա:

Հանրահավաաքն ավարտվեց Շուշան Պետրոսյանի հանրահայտ «Արցախ» երգի կատարմամբ:

Նշենք, որ հանրահավաքին ներկա էին նաև ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդու

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազա

13 Հուլիս 2025
7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցի

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչությ

13 Հուլիս 2025
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ՀՅԴ

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերա

12 Հուլիս 2025
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան յա

Հայաստանեայց առաքելական եկեղեցին ու հայութեան ազգային խորհրդանիշները կը մնան ս

12 Հուլիս 2025
Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Ապու Տապիի հանդիպումէն բխած պաշտօնական հաղորդագրութիւնները ակնկալելիօրէն փակագ

12 Հուլիս 2025
Ցեղասպանությամբ խաղաղության չեն հասնու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «

12 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company