ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախեան Հիմնախնդրի Ներկայ Հանգրուանի Շարունակական Միջազգայնացման Հրամայականը․ «Քաղաքական Ապաշրջափակում»

06 Սեպտեմբեր 2023

Մինչպատերազմեայ Ժամանակաշրջան (Մինչեւ 2020)

Արցախեան հակամարտութեան սկզբնական շրջանից սկսած՝ Ազրպէյճանը հետապնդել է Արցախի ոչ միայն ֆիզիքական, այլ նաեւ քաղաքական եւ տեղեկատուական մեկուսացում՝ մշտապէս փորձելով հիմնախնդիրը ներկայացնել իբրեւ Ազրպէյճանի ներքին գործ։ Մինչեւ 2020 թուականի պատերազմը ազրպէյճանական այս քաղաքականութեանը հայկական կողմից հակազդեցութիւնը ներառում էր բոլորովին այլ գործիքակազմ։ Միջազգային լսարաններում Արցախի վերաբերեալ առարկայական տեղեկատուութեան հանրահռչակմանը զուգահեռ, էական աշխատանք կատարուեց նաեւ Արցախի Հանրապետութեան միջազգային յարաբերութիւնների խթանման տեսանկիւնից, ինչն էլ դարձաւ Արցախին պարտադրուող ազրպէյճանական մեկուսացման քաղաքականութիւնը ճեղքող հիմնական ոլորտը։ Այս գործընթացում առաջատար տեղ ու դեր ունէին ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները, որոնք համախորհուրդ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ, խթանում էին Հանրապետութեան միջազգային յարաբերութիւնները՝ հիմնական երեք ուղղութիւններով՝ միջազգային ապակենտրոն ճանաչում, միջազգային ապակենտրոն համագործակցութիւն տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում եւ միջխորհրդարանական դիւանագիտութեան զարգացում։

Նախապատերազմեայ ժամանակաշրջանի դրութեամբ միջազգային ապակենտրոն ճանաչման առումով գրանցուած յաջողութիւնները ներառում էին Արցախի Հանրապետութեան ճանաչումը Պասքերի երկրի խորհրդարանի, ամերիկեան ութ նահանգների օրէնսդիր մարմինների, ամերիկեան չորս քաղաքային խորհուրդների, աւստրալիական մէկ նահանգի կողմից։ Պատերազմից յետոյ այս ցանկին աւելացան ամերիկեան երկու եւ աւստրալիական մէկ նահանգ։ Ուշագրաւ է՝ 1999 թուականի մարտի 11-ին Եւրոպական խորհրդարանն ընդունուած բանաձեւով, ըստ էութեան ճանաչել է Արցախի անկախութեան իրաւաչափութիւնը։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոն համագործակցութեանը, ապա նախ նկատենք, որ նման յարաբերութիւններն էականօրէն նպաստում են ուղիղ շփումներով պայմանաւորուած բարեկամական կապերի ամրապնդմանը տարբեր ժողովուրդների հետ: Նման գործընթացները նպաստում էին նաեւ Արցախի տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը, ինչպէս նաեւ մշակութային, կրթական, մարզական եւ առեւտրային տարաբնոյթ ծրագրերի իրականացմանը: Այսպիսով` 2020 թուականի դրութեամբ Արցախի տարբեր համայնքների հետ միջհամայնքային ապակենտրոն համագործակցութեան յուշագրեր են կնքել Ֆրանսայի 14, Միացեալ Նահանգների 5, Լիբանանի 2, Պասքերի երկրի 1 եւ Պրազիլի 1 համայնքներ: 2015 թուականի մայիսի 17-ին համագործակցութեան հռչակագիր է ստորագրուել Ֆրանսայի Տրոմ վարչական բաժանմունքի (Ռոն-Ալփ տարածաշրջան) եւ Արցախի Հանրապետութեան միջեւ։

Անդրադառնալով միջխորհրդարանական դիւանագիտութեանը՝ նշենք, որ 2013 թուականի փետրուարի 26-ին Լիթուանիայի Հանրապետութեան Սէյմասում ստեղծուեց Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամութեան խումբ: 2017 թուականի յուլիսի 5-ին խորհրդարանական բարեկամութեան խումբն ընդլայնուեց և վերափոխուեց Լիթուանիա-Արցախ բարեկամութեան շրջանակի, որին միացել էին Լիթուանիայի խորհրդարանի պատգամաւորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: 2013 թուականի մարտի 19-ին Ֆրանսայում ձեւաւորուեց Արցախի հետ բարեկամութեան խումբ, որում ընդգրկուած են քաղաքական գործիչներ, խորհրդարանի պատգամաւորներ եւ ծերակուտականներ: 2014 թուականի հոկտեմբերի 15-ին Եւրոպական խորհրդարանում Արցախի Հանրապետութեան անկախութեան 23-ամեակին նուիրուած հանդիսաւոր միջոցառման ընթացքում յայտարարուեց Արցախի հետ բարեկամութեան խմբի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին, որը ցայսօր աշխուժօրէն գործում է: 2017 թուականի հոկտեմբերի 18-ին Պելճիքայի Թագաւորութեան Ֆլամանական խորհրդարանում յայտարարուել է Արցախի հետ Պելճիքայի ֆլամանացի պատգամաւորների բարեկամութեան խումբ ստեղծելու մասին: 2017 թուականի հոկտեմբերի 20-ին Պելճիքայի Վալոնական խորհրդարանում յայտարարուել է Արցախի հետ Պելճիքայի ֆրանսախօս պատգամաւորների, հասարակական եւ գիտական գործիչների բարեկամութեան շրջանակ ստեղծելու մասին: Այս երկու խմբերը նոյնպէս ներկայումս աշխուժ գործում են։

Յիշեալ աշխատանքները, թէեւ վերջնարդիւնքում չեն յանգեցրել Արցախի Հանրապետութեան` որպէս միջազգային իրաւունքի ինքնիշխան ենթակայի ճանաչմանը, այնուամենայնիւ, շօշափում են միջազգային ճանաչման որոշակի մակարդակներ, որոնք նախ եւ առաջ ճեղքում էին Արցախին պարտադրուող ազրպէյճանական մեկուսացումը եւ ապահովում էին հակամարտութեան շարունակական միջազգայնացում եւ միջազգային հանրահռչակում, ինչը չէզոքացնելը մշտապէս եղել է Ազրպէյճանի պետական քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը։

Յետպատերազմեայ ժամանակաշրջան

Յղփացած 2020 թուականի ահաբեկչական պատերազմի արդիւնքներից՝ Ազրպէյճանը պատերազմից յետոյ առհասարակ մերժում է արցախեան հիմնախնդրի միջազգայնացման որեւէ փորձ եւ չափազանց ծանր է արձագանքում դրանց։ Չնայած պատերազմի արդիւնքին, դաշնակիցների հսկայական քաղաքական, տեղեկատուական ու լոպպիստական օժանդակութեանը, այնուամենայնիւ Ազրպէյճանին չի յաջողւում դադարեցնել ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացումը, եւ այս աշխատանքի մէջ նոյնպէս պէտք է արժանին մատուցել ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջազգային ցանցին, որի գործունէութիւնն աւելի տեսանելիօրէն երեւում է տարբեր երկրների ու միջազգային կառոյցների օրէնսդիր մարմինների քաղաքական վարքում՝ արցախեան հիմնախնդրի առնչութեամբ։ Արցախին պարտադրուող ազրպէյճանական մեկուսացումը յատկապէս ձախողուել է օրինակ Եւրոպական խորհրդարանում, որտեղ գործող՝ Արցախի հետ բարեկամութեան խումբը իր թուով համապատասխանում է ճանաչուած պետութիւնների հետ բարեկամութեան խմբերի թուին։ Եւրոպական խորհրդարանը պատերազմից յետոյ ընդունուած տարբեր բանաձեւերով ու փաստաթղթերով, յատկապես Հայաստան-Եւրոպական Միութիւն, Ազրպէյճան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւնների տարեկան զեկոյցներով, Եւրոպական Միութեան արտաքին ու անվտանգային քաղաքականութեան զեկոյցներով յստակ քաղաքական դիրքորոշում է յայտնել։ Մեծապէս արժեւորելի են ՄԱԿ-ի կանոնադրութեան հիման վրայ եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահութեան շրջանակում, տարածքային ամբողջականութեան սկզբունքի, ինքնորոշման իրաւունքի իրացման եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման պայմաններում ղարաբաղեան հակամարտութեան տեւական լուծում պահանջող՝ Եւրոպական խորհրդարանի բանաձեւերը, Ազրպէյճանի կողմից Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան վերացումը դատապարտող, հայ ռազմագերիների ազատ արձակումը պահանջող եւ Ազրպէյճանում պետական մակարդակի բարձրացուած հայատեացութիւնը դատապարտող դիրքորոշումները եւ այլն։

Արցախի քաղաքական մեկուսացմանն ուղղուած աշխատանքներն Ազրպէյճանն առաւել աշխուժացրել է՝ զուգահեռ ֆիզիքական շրջափակմանն ու պաշարմանը։ Այս առումով Արցախի հիմնախնդրի առաւել միջազգայնացման եւ ստեղծուած իրավիճակի առարկայական հանրահռչակման տեսանկիւնից վերջին շաբաթների արդիւնքում կարեւոր զարգացումներ տեղի ունեցան, որոնց ընթացքը պէտք է պահել եւ շարունակապէս բարձրացնել։

Նախ՝ Արցախի Հանրապետութեան պաշտօնաթող նախագահ Արայիկ Յարութիւնեանը յուլիսի կէսերին դիմել էր Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օքամփոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թէ արդեօք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանո՞ւմ է ցեղասպանութիւն յանցագործութեանը: Օգոստոսի 7-ով թուագրուած զեկոյցը միարժէքօրէն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացւում է շարունակական ցեղասպանութիւն, ինչը հիմնաւորւում է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1948 թուականի ուխտի երկրորդ յօդուածի շրջանակներում, որը ցեղասպանութիւն է սահմանում նաեւ «որեւէ խմբի համար կեանքի այնպիսի պայմանների միտումնաւոր ստեղծումը, որոնք ուղղուած են նրա լրիւ կամ մասնակի ֆիզիքական ոչնչացմանը»։ Ըստ հեղինակի հիմնաւորման, բնակչութեանը սննդից, բժշկական օգնութիւնից, ապաստարաններից եւ հագուստից զրկումը համարւում է ցեղասպանութիւն։ Զեկոյցը բաղկացած է երեք հիմնական մասերից եւ անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանութեան յանցագործութեան՝ որպէս այդպիսին հիմնաւորմանը, դրա պատասխանատուների նոյնականացմանն ու հետաքննման հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ յանցագործութեան կանխարգելման ճանապարհներին։ Զեկոյցը պարունակում է իրաւաքաղաքական եւ կիրառական նշանակութեան խորհուրդներ՝ ստեղծուած իրավիճակի յաղթահարման միջազգային մեքանիզմների գործարկման եւ ցեղասպանութեան կանխարգելման համար, զեկոյցը նաեւ ներառում է Ղարաբաղեան հակամարտութեան ամփոփ պատմաքաղաքական ու իրաւական նկարագրութիւն։

Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման առումով խիստ կարեւոր էր ՄԱԿ-ի նախկին գլխաւոր քարտուղարի Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով յատուկ խորհրդական Խուան Մենտեսի՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ պետութիւնների պատուիրակութիւնների եւ բազմակողմ մարդասիրական համագործակցութեան շահագրգիռ կողմերի մասնակցութեամբ օգոստոսի 23-ի նիստի ընթացքում ունեցած ելոյթը։ Մենտեսը նկատել է, որ հայերը մօտ ապագայում կարող են «լուրջ ֆիզիքական կամ հոգեկան վնասներ կրել», ինչը համադրելով Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժելու մասին ուխտի երկրորդ յօդուածի «բ» կէտի պահանջներին, անհրաժեշտ է միջազգային հանրութեան մօտ հնչեցնել ցեղասպանութեան վտանգի սպառնալիք:

Արցախեան հիմնախնդրի՝ վերջին շրջանի միջազգայնացման տեսանկիւնից խիստ ուշագրաւ է նաեւ Միջազգային հանրային իրաւունքի եւ քաղաքականութեան խմբի զեկոյցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, դրա իրացման իրաւաչափութեան վերաբերեալ:

Սեպտեմբերի 1-ին յայտնի դարձաւ, որ Միացեալ Նահանգների Քոնկրեսի՝ Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովում նախատեսուած է Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ հանրային լսում, որին պէտք է մասնակցի նաեւ Լուիս Մորենօ Օքամփոն։

Ստեղծուած իրավիճակում ղարաբաղեան հակամարտութեան շարունակական միջազգայնացումը, ազրպէյճանական ցեղասպան քաղաքականութեան հանրահռչակումը, տեղում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ միջազգային առարկայական տեղեկատուութեան հանրահռչակումն ու դրան միջազգային արձագանգը շատ յստակ ցուցում է այն բանի, որ արցախեան հակամարտութիւնը լուծուած չի, ինչը որ արդէն գրեթէ երեք տարի պնդում է ազրպէյճանական կողմը եւ, որ այն շատ աւելին է, քան Ազրպէյճանի ներքին գործն ու մարդասիրական մակարդակի խնդիր։

Ուստի հայկական աշխարհի բոլոր կարող ուժերը, առաւել քան երբեւէ, պէտք է լծուեն Արցախում ստեղծուած իրավիճակի հանրահռչակմանը, միջազգային քաղաքական կազմակերպութիւնների եւ աշխարհահռչակ անձանց ներգրաւմանը, հակամարտութեան վերաբերեալ քաղաքական միջոցառումների կազմակերպմանը, բանաձեւերի ու որոշումների ընդունման խթանմանը, ինչը կը մեծացնի Ազրպէյճանի վրայ խիստ դանդաղ, բայց առարկայացող միջազգային ճնշումը եւ անգամ եւս փաստարկուած կերպով աներկբայ կը դարձնի այն պնդումը, որ Արցախը որեւէ կերպ չի կարող լինել ազրպէյճանական տիրապետութեան տակ, որովհետեւ Ազրպէյճանը նոյնիսկ ներկայումս է Արցախի նկատմամբ իրականացնում ցեղասպան քաղաքականութիւն։

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company