ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Թէ Ինչո՞ւ Հայկական Կողմը Յղում Պէտք Է Կատարէ Վիեննային

18 Դեկտեմբեր 2018

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

Արցախեան հակամարտութեան հանգուցալուծման բովանդակային բանակցութիւններուն վերադառնալու հետզհետէ թափ հաւաքող բարձրաձայնումները մտածել կու տան, որ միջնորդական առաքելութեան աշխուժացման միտումներ կը դրսեւորուին շուտով:

Բովանդակային մասը տակաւին պարզ չէ, այսուհանդերձ որոշ երեւոյթներ հիմք կը ծառայեն կանխատեսումներու, եւ առ այդ` կը յուշեն պետական դիրքորոշումներու վերաբանաձեւումներ կատարելու: Պաշտօնական Մոսկուայի հրապարակած առաջադրանքը` արտաԵԱՀԿ-եան շրջանակներու մէջ երկխօսութեան ձեռնարկելու, բնականաբար անտարբեր չի ձգեր դիպաշարին հետեւողը:

Մէկ անգամ չէ, որ ԵԱՀԿ-ի ձեւաչափէն դուրս բանակցութիւնները միջազգային այլ միջավայր տեղափոխելու պահանջ-առաջարկ արծարծած էր Պաքուն տարբեր առիթներու: Լաւրովի այս պատկերացումին անպայման կ՛արձագանգէ պաշտօնական Պաքուն, եթէ ոչ անպայման ուղղակի եւ անմիջական, այլ` անուղղակի եւ գուցէ տարբեր պարունակի մէջ:

Մինչեւ Տուշանպէի պայմանաւորուածութիւն` հայկական կողմը իր պաշտօնական դիրքորոշումը` բովանդակային բանակցութիւններու վերադառնալու, կը պամանաւորէր նախ հրադադարի երաշխաւորման համար Վիեննայի, ապա Փեթերսպուրկի եւ Ժընեւի մէջ հնչած առաջնահերթութիւններու գործադրութեամբ:

Ապրիլեան պատերազմէն ամիս մը ետք, Վիեննայի մէջ կայացած հանդիպումը հիմնական երեք կէտերուն մասին յայտարարութիւն կը հրապարակէր:

Ա. Քննարկուած են արցախեան հակամարտութեան գօտիին մէջ ապրիլի սկիզբը կատարուած հրադադարի կոպիտ խախտումին պատճառով ստեղծուած լարուած իրավիճակը եւ անկէ դուրս գալու հաւանական ուղիները:

Բ. Համանախագահող երկիրները շեշտած են 94-ի եւ 95-ի համաձայնագիրները յարգելու եւ անոնց իրականացումէն չշեղելու անհրաժեշտութիւնը:

Գ. Համաձայնութիւն գոյացած է քայլերու ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադէպերու հետաքննութեան մեքանիզմի հաստատման եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչի կարողութիւններու յաւելման հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ բանակցութիւններու հաւանական վերսկսման համար:

Առաջին հայեացքով երկրորդ կէտը քաղաքական առաւել կ՛ապահովէր հայկական կողմին` պարզապէս նշելով 94-ի հրադադարը: Ասիկա հրադադարի այն համաձայնութիւնն է, որուն յղում կը կատարուէր այս ձեւով, ուր Ստեփանակերտը իբրեւ առանձին քաղաքական միաւոր կը ստորագրէր միջազգային պայմանագիրը: Այս ինքնին կը մղէ ենթադրել տալու, որ հետագայ որեւէ պայմանագիր պէտք է ունենար նաեւ Ստեփանակերտի ստորագրութիւնը: Համանախագահները փաստօրէն բովանդակային որեւէ համաձայնութեան համար անուղղակիօրէն կը յուշէին Ստեփանակերտի մասնակցութիւնը` պարզապէս յղում կատարելով 94-ի հրադադարին:

Երրորդ կէտը առաջին տպաւորութեամբ ունի զինուորական նշանակութիւն: Երաշխաւորել շփման գիծի անվտանգութիւնը, համապատասխան սարքերով օժտել զայն եւ հետաքննել հրադադարի խախտումի դէպքերը` այս բոլորին համար ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչին լիազօրութիւնները:

Վիեննայով փաստօրէն կարեւոր առաջադրանքային կէտեր պայմանաւորուածութեան տեսք կը ստանային: Յղում կը կատարուէր Ստեփանակերտին իբրեւ քաղաքական անկախ միաւոր. ԵԱՀԿ-ը զուտ բանակցային միջնորդի կարգավիճակէն անցում կը կատարէր շփման գիծի անվտանգութեան երաշխաւորի եւ հետաքննողի: Փաստօրէն Պաքուն հարուած կը ստանար` բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի շրջանակներէն դուրս բերելու իր քաղաքականութեան կիրարկման ընթացքին: Վիեննայի որոշումները արգելակելու Պաքուի պատասխանը պարզ էր:

Հայկական կողմը մնայունօրէն յղում պիտի կատարէ Վիեննային ոչ թէ բովանդակային բանակցութիւններէն խուսափելու համար, այլ Ստեփանակերտը` իբրեւ անկախ կողմ, բանակցային սեղան վերադարձնելու (ինչ որ իբրեւ առաջադրանք վերահաստատուած է նորահաստատ իշխանութիւններուն կողմէ): Նաեւ անշուշտ իբրեւ գործնական միջոց` մշտադիտարկման կահաւորումը կատարելագործելով, հետաքննումի գործողութիւններուն սատարելով անվտանգութեան երաշխաւորումը ամրակայելու միտումով:

Այս բոլորը պարզ են զինուորաքաղաքական իմաստով: Քաղաքական տրամաբանութեամբ պէտք է բացատրել նաեւ, որ Պաքուն չկրակելու եւ ուղիղ կապ հաստատելու պայմանաւորուածութեամբ ըստ էութեան փորձ կը կատարէ տապալելու Վիեննան եւ խնամքով շրջանցելու այնտեղ բանաձեւուած կէտերը: Տուշանպէի պայմանաւորուածութեան արդիւնքները աւելի շօշափելի են, քան Վիեննայի: Պաքուն պարզապէս կ՛արգելակէ ԵԱՀԿ-ի լիազօրութիւններու ընդլայնումը` քաջ գիտնալով նաեւ, որ մշտադիտարկման եւ հետաքննութեան մեքանիզմներու կահաւորումն ու այնտեղ իրականացուող մնայուն մշտադիտարկման առաքելութեան իրականացումը կ՛ենթադրէ փաստացի սահմաններու նուիրականացում եւ իրողական ճանաչում:

Ըստ էութեան, Վիեննան, բովանդակային բանակցութեան կարեւոր փաստաթուղթ է, որուն մնայունօրէն յղում կատարելու բոլոր պատճառները ունի հայկական կողմը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company