ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Արցախի Նախագահի Ընտրութիւնը Եւ Անհնարը Հնարաւոր Դարձնելու Վճիռը

08 Սեպտեմբեր 2023

Արցախի Ազգային ժողովը կ՛ընտրէ Արցախի Հանրապետութեան նախագահ: Հակառակ ազրպէյճանական սպառնալիքներուն, ամէն ինչ կ՛ընթանայ սահմանադրական հունով: Պաշարուած վիճակի մէջ նոյնիսկ Արցախը բոլոր իրաւաչափութիւնները կը յարգէ եւ համահունչ Սահմանադրութեամբ կ՛ընտրէ հանրապետութեան նախագահ:

Պետական հիմնարկներու յարգումը, սահմանադրական ժամկէտի մէջ տեղաւորուելով հրաժարած նախագահին փոխարէն նորը ընտրելը, ներքին կայունութիւնը պահպանելը եւ մանաւանդ ազրպէյճանական սադրանքներուն չներքաշուիլը Արցախին կը վերապահէ օրհասական պայմաններում մէջ նոյնիսկ պետական մտածողութեան եւ քաղաքացիական բարձր ընդունակութեան բացառիկ կարգավիճակ:

Ազրպէյճանի ռազմական կուտակումները թէ՛ Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանին եւ թէ՛ Արցախի սահմանամերձ շրջաններուն մէջ սպառնալիք է: Մագլցողականութեան բարձրագոյն դրսեւորում, որ նպատակ ունի քանի մը թիրախ: Նախ անմիջական կարգով չեղարկել նախագահի ընտրութիւնը, երկրորդ` ճնշել գործարկելու համար Ակնա- Ստեփանակերտ ճանապարհը, եւ երրորդ` բանալ Նախիջեւան-Ազրպէյճան ճամբան:

Կուտակումն ու մագլցումը անմիջականօրէն այս առաջադրանքներուն հետ կապուած են: Սակայն յայտնաբար թէ՛ կը կայանան ընտրութիւնները, թէ՛ Արցախը իր պետականութեամբ եւ հասարակարգով կը շարունակէ ընդդիմանալ Աղտամը Բերձորին այլընտրանք ընդունիլ տալու Պաքուի պահանջին եւ անշուշտ տարածաշրջանային այլ հանգամանքներով պայմանաւորուած չի կառուցուիր «Զանգեզուրեան միջանցք»-ը:

Աւելի հեռու, բայց մօտէն առնչուող այլ գործընթաց մը կը խօսի Մոսկուա-Անգարա անհամաձայնութիւններու մասին: Սոչիի հանդիպումը, ըստ լրահոսին, ունէր երեք օրակարգ` հացահատիկի գործարքը, Սուրիոյ մէջ թրքական ներկայութեան հարցը եւ հարաւային Կովկասի իրավիճակը: Առաջինի պարագային պաշտօնապէս մամլոյ հաղորդագրութիւնները գրեցին, որ կարելի չէ եղած համաձայնութեան յանգիլ: Երկրորդի եւ երրորդի փակագիծերը չբացուեցան: Բայց…

Շաբաթ մը առաջ Մոսկուայի արտաքին գործոց նախարարը յայտարարեց, որ Անգարան Դամասկոսի թոյլտուութեամբ կրնայ Սուրիոյ մէջ շարունակել պայքարը ահաբեկչութեան դէմ: Ասիկա կրնար թարգմանուիլ անուղղակի ուղերձ` Անգարային. մնացէք Սուրիա, մենք ալ մնանք Արցախ:

Մինչ այդ, որովհետեւ Էրտողանը խօսած էր ռուսական խաղաղապահութեան ժամկէտի աւարտին մասին, իսկ Սուրիոյ նախագահը խստօրէն շեշտած թրքական զօրքերու Սուրիայէն հեռացման նախապայմանը:

Մոսկուայի ուղերձը դրական արձագանգ չէր գտած փաստօրէն: Որեւէ նոր յայտարարութիւն չէ հնչած Անգարայէն` Էրտողանի յիշեցումը վերաձեւակերպելու առումով: Եւ երբ չկայ ընդհանուր համաձայնութիւն, այս պարագային կը շարունակուի գոյավիճակը:

Վերադառնալով Արցախի ընտրութիւններուն, պաշտօնական Պաքուն հրապարակեց իր դժգոհութիւնը. «Այս անօրինական կառոյցի «նախագահ»-ի նախատեսուող «ընտրութիւնը» ծայրայեղ սադրիչ քայլ է: Ազրպէյճանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նման բացայայտ խախտումը ոչ մէկ ձեւով ընդունելի է»: (Բառացի մէջբերում` Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութենէն):

Ներկայ պայմաններուն մէջ Արցախի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը հերթական ընտրութենէն շատ աւելի խոր նշանակութիւն ունի: Անիկա պատասխան է Պաքուի պահանջած պետական հաստատութիւններու կազմաքանդումի պահանջին: Պատասխան է բոլորին, որ Արցախի ժողովուրդը կ՛ընթանայ ինքնորոշման իրաւունքի սկզբունքով, ժողովրդավարական հիմունքով եւ ըստ իր քուէարկած Սահմանադրութեան ու ընտրած խորհրդարանով ընտրելու նաեւ այժմ հանրապետութեան նախագահ:

Եւ ինչպէս Արցախի Ազգային ժողովի նախագահը Արցախի ժողովուրդին կը յորդորէ այս առիթով` «Հաւատացած եղէ՛ք` միասին անհնարը հնարաւոր կը դարձնենք»:

Այս վճռականութեամբ ալ Արցախի Հանրապետութիւնը կ՛ընտրէ իր նախագահը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company