ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համազգայինի 95-ամեայ նպատակասլաց առաքելութիւնը

13 Սեպտեմբեր 2023

«Համազգայինին վերապահուած է մեծ դեր` ստեղծել աշխարհիկ հայութիւն, որ կառչած մնայ իր ազգութեան, յենարանը դառնայ հայ դպրոցին ու մշակոյթին եւ հաւատք ունենայ Հայ դատի յաղթանակին»:

Նիկոլ Աղբալեան

Հայ մշակոյթի եւ կրթութեան դարբնոց Համազգայինը այս տարի կը նշէ իր 95-ամեայ յոբելեանը։

Հայ ժողովուրդի գոյատեւելիութեան գլխաւոր բաղադրիչներէն են մշակոյթը, մայրենի լեզուն, ազգային ինքնութիւնը ու ազգագրական կենցաղը։

Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքէն եւ Առաջին Հանրապետութեան կորուստէն ետք, սփիւռքի տարածքին հայ մշակոյթի պահպանման, տարածման ու զարգացման նպատակաուղղուած գործունէութիւն ծաւալեց Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը։ Միութեան հիմնադիրներ Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, Վահան Նաւասարդեանը, Համօ Օհանջանեանն ու իրենց դաշնակցական գործընկերները յստակ տեսլականը ունէին, որ Միջին Արեւելքի եւ այլ սփիւռքահայ ոստաններու մէջ գաղթական հայութեան համար անյետաձգելի անհրաժեշտութիւն է հայապահպանման կառոյց մը ստեղծելու հրամայականը։ Գիտակից էին, որ հայապահպանման ենթախարիսխը՝ հայեցի դաստիարակութիւնն է, ազգայի՛ն դաստիարակութիւնը։ Ճի՛շդ այդ նպատակով, միութեան հիմնադրութենէն երկու տարի անց, Պէյրութի մէջ հիմը կը դրուէր սերունդներու հայակերտման դարբնոց, աւանդատուն հայկազեան, հայ դպրութեան ջահակիր Ճեմարանին։

Յաջորդող տասնամեակներուն, Համազգայինի առաքելութեան ուխտապահներուն շնորհիւ, սփիւռքի տարածքին ծաւալեցաւ բազմաբեւեռ մշակութային եւ կրթական գործունէութիւն։ Հիմնուեցան տպարաններ, թատերախումբեր, երգչախումբեր, պարախումբեր, գրական ամսագրեր, կրթական օճախներ։ Թափ ստացան հրատարակչական աշխատանքները եւ հայագիտութեան զարգացման ուղղուած նախաձեռնութիւնները։ Հուսկ ապա, հայրենիքի եւ Արցախի մէջ իր գործունէութեան ծաւալումով, Համազգայինը իր բազմաբեւեռ գործունէութեամբ նպաստեց հայ մշակոյթի տարածման։

Համազգայինը իր առաքելութիւնը իրագործեց առանց պետական նեցուկի, իրագործեց հայ մշակոյթի նուիրեալներով, կամաւորներով, լուսամիտ բարերարներով։ Համազգայինի շնորհիւ ստեղծագործեցին գրագէտն ու գեղանկարիչը, դերասանն ու բեմադրիչը, խմբավարն ու երգչախումբը, պարուսոյցն ու պարախումբը:

Հայ մշակոյթի պահպանման, տարածման ու պանծացման ազգանուէր գործին նուիրուած Համազգայինի ճանապարհը անկասելի է։ Օրուան շարժման հետ համահունչ, յաւելեալ ճիգերով միութեան շարքերուն մէջ երիտասարդներու ներգրաւումը էական անհրաժեշտութիւն է, որուն առնչութեամբ Համազգայինի պատգամաւորական ժողովներէն մէկը երիտասարդացման ուղղուած յատուկ ծրագրի մշակման առաջադրանք ներկայացուցած է։ Այլ գետնի վրայ, ողջունելի պիտի ըլլայ Հիւսիսային Ամերիկայի մէջ դպրութեան ամրոցի մը հիմնադրումը, Համազգայինի Ճեմարանի մը ընձիւղումը՝ սփիւռքահայ սերունդներու հայեցի կրթութեան ու ազգային նկարագրի անխաթար պահպանման ի խնդիր։

Եւ ահա, այսօր, 95-ամեայ նպատակասլաց իր առաքելութեամբ, Համազգայինը կը մնայ պատնէշի վրայ, իր ողջ ներուժը ի սպաս դրած հայութեան ու հայրենիքին։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company