ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պատերազմի դէպքում ինչ է սպասւում Ադրբեջանի Հանրապետութեանը

14 Սեպտեմբեր 2023

Իրանի եւ Բաքւի Հանրապետութեան միջեւ հնարաւոր պատերազմի մոդելաւորումները դարձել են համացանցային թրենդ

«ԱԼԻՔ» – Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ենթատեքստով զարգացումները յաճախ վառօդի հոտով են ուղեկցւում: Նոյնիսկ կայ գործող պարադոքս, ինչի համաձայն պետութիւնները պէտք է պատրաստ լինեն՝ յանուն խաղաղութեան անցնել նաեւ պատերազմի միջով:

Իսկ եթէ կա՛րճ, ապա պէտք է հաշւի նստել այն փաստի հետ, որ պատերազմից առաջ, ինչպէս եւ պատերազմական պայմաններում, քաղաքացիական լրագրութիւնը արդէն իսկ կարեւոր դերում է: Այն անհամեմատ արագ է քան խոշոր ԶԼՄ-ները կարող են լինել:

Նոյն այս ձեւաչափով տեղեկատւական ալիքը լրահոսի վերածելով հնարաւոր է դառնում ճարպկօրէն տրամադրւածութիւնը ընդունել տալ տրամաբանութեան փոխարէն: Սրանով հնարաւոր է նաեւ յաջողութեամբ շրջանցել չորրորդ իշխանութիւն հասկացութիւնը: Նման բանի ականատեսն եղաւ նաեւ Հայաստանի ժողովուրդը, երբ դէ ֆակտօ վարչապետը պաշտօնական հարթակի փոխարէն նախընտրեց իր ելոյթները սահմանափակել «Ֆէյսբուք»-ի իր դիմատետրով, կամ իր ընտանեկան դեղին մամուլով:

Սենտիմենտալիզմից ու ամբոխային տրամաբանութիւնից խուսափելու համար միանգամից նշենք, որ անվերահսկելի թւացող այդ հարթակներն իրենց տեսակով ու բնոյթով, կարող են մինչեւ դէպքի տեղի ունենալը ուղղորդող նիւթերի ու «ներարկումների» օգնութեամբ հասարակութեանը ահաբեկելով ընդունելի դարձնել պարտւողի տրամադրութիւնը:

Նոյն գծով տեսանիւթերի «համաշխարհային բանկ» համարւող «YouTube»-եան եւ թէօ տարածքի միւս հարթակներում եւս թրենդ են դարձել Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան ենթադրեալ պատերազմի մասին կանխատեսումներով մեկնաբանութիւնները, որոնցում կողմերից իւրաքանչիւրը ներկայացւած է համապատասխան սպառազինութեամբ ու ռազմավարական կարողութիւններով:

Դրանց համանման լինելը առիթ տւեց համախառն արդիւնքով ներկայացնելու ենթադրեալ այդ պատերազմի մոդելաւորումը՝ հաշւարկւած օր ու յստակ ժամանակացոյցով, հետեւեալ սցենարով.

– Պատերազմի առաջին օրը բոլոր աւիաբազաները, ինչպէս նաեւ Բաքւի ռեժիմի զգայուն ռազմական կենտրոններն ու ԱԹՍ-ների պահեստները թիրախաւորւելու են օդային ու ցամաքային թեւաւոր հրթիռների, կամիկազէ անօդաչուների եւ բալեստիկ հրթիռների անշեղ հարւածներով։

– Յաջորդ փուլում կործանիչները օդ են բարձրանալու եւ միաժամանակ անօդաչու թռչողների յայտնաբերած ՀՕՊ համակարգերն են շարքից հանւելու: Այստեղ մեծ դեր է վերապահւած կամիկազէ Շահեդներին:

– Այս փուլից յետոյ, փաստացի կերպով Բաքւի բոլոր օդանաւակայաններն այլեւս շահագործման պիտանի չեն, իսկ անօդաչու թռչող սարքերի համար նախատեսւած բոլոր ստորաբաժանումները եւս շարքից դուրս եկած վիճակում աւերակների են վերածւել:

– Այս հարւածներից յետոյ, ինչը ստրատեգների շրջանակներում յայտնի է «Պողպատեայ բռունցք» օպերացիայի անունով, Իլհամին մնում է յանձնւել, հակառակ դէպքում Իրանի հարւածի յաջորդ թիրախն է լինելու նաւթային արդիւնաբերութիւնն ու բոլոր հոսքագծերը: Նաւթավերամշակման կենտրոններին հասցւած հարւածից յետոյ, կանգնելու է նաւթի արդիւնահանման եւ փոխադրման զարկերակը, որը Ալիեւի կառավարութեան եկամտի ամենակարեւոր աղբիւրն է:

– Այս փուլում յարձակումները կարող են զուգորդւել ծովային եւ օդային գործողութիւնների համադրութեամբ: Գործողութեան այս փուլում աշխատելու են ԶՈՒ ստորաբաժանումների ԱԹՍ եւ հրթիռազէնիթային համակարգեր:

– Եթէ Ալիեւի ռեժիմը շարունակի պնդել պատերազմը շարունակելու վրայ, ապա օրակարգ կը մտնի այդ երկրի ռազմավարական ու կենսական նշանակութեամբ բոլոր յենակէտերի ոչնչացման փուլը։ Այս փուլում գրեթէ բոլոր էլեկտրակայանները, նաւթի եւ գազի փոխանցման կենտրոնները, վառելիքի պահեստները, զգայուն կամուրջներն ու կառավարական կենտրոնները, ինչպէս նաեւ պետական կարեւոր շէնքերը հողին են հաւասարեցւելու, իսկ Ալիեւի ռեժիմի կառավարութիւնը գործնականում կոմայի մէջ կը մտնւի:

– Յաջորդիւ Իրանը իջեցնելով պատրոյգը փորձելու է ներս մտնել բարեկամութեան դռնից, իհարկէ ներկայացնելով հրադադարի առաջարկ:

– Այս դէպքում Բաքւի ռեժիմը կա՛մ շարունակելու է պատերազմը՝ չունենալով բաւարար ուժ այն կառավարելու, յատկապէս, աւելացնելով ժողովրդի դժգոհութիւնը, կամ՝ ստորագրում է կապիտուլիացիա, ընդունելով Իրանի թելադրած պայմանները, որի շրջագծում չէզոքացւելու է նրա ողջ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ տրանսպորտային իրաւունքներն ու կարողութիւնը։

– Շուտով ենթակառուցւածքների բացակայութիւնը բերելու է Բաքւի իշխանութեան տապալմանը։

Ինչքան էլ, որ փորձ արւի բանականութեան սահմաններում ձեւակերպում տալով գնահատել քաղաքակիրթ համակարգերի ստեղծումն եւ դրանց ամրապնդմանն ուղղւած ջանքերը, ինչպիսին՝ Արցախում բազմիցս իրականացւած ընտրութիւններն ու ժողովրդի կամարտայայտման հիմքով պետականաշինութիւնն է վկայում, դարձեալ որոշողն իրենց շահերով առաջնորդւող պետութիւններն են: Սկզբում մեր նշած պարադոքսը դարձեալ յիշեցնել է տալիս իրեն, սակայն այլ ձեւաչափում, «յանուն բարօրութեան», նոյնիսկ կարելի է տապալել հազարամեակների հիմքով կառուցւած քաղաքակրթութիւնն ու կառուցւող ժողովրդավարութիւնը, որի թարմ վկան է Արեւմուտքի շահերի հետ անհամատեղելի Արցախի Հանրապետութեան գոյատեւումն ու ինքնորոշման իրաւունքի փորձը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company