ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մենք պինդ ենք մեր հմոզումներուն մէջ եւ պատրաստ՝ ամենուրէք կանգնելու Հայաստանի եւ Արցախի կողքին

19 Սեպտեմբեր 2023

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Պուէնոս Այրէսի մէջ Արցախի Բարեկամներու Ֆորումի հիմնադրութեանը.

Սիրելի հայրենակիցներ ու հայ ժողովուրդի բարեկամներ,

Այսօր հայ աշխարհը տագնապի մէջ է: Մինչեւ 2020 թ. յաղթանակած ազգի իրավիճակի մէջ էինք, Հայաստանն անկախացած էր, Արցախը՝ ազատագրուած, Ջաւախքը՝ վերազարթնած եւ սփիւռքը գօտեպնդուած՝ իր հայ դատի յաղթանակներով եւ հայրենիքի զարգացումով:

Եւ Հայ Դատի օրակարգը 1990ականներէն սկսեալ հարստացած էր նոր ուղղութիւններով եւ կեդրոնացած հետեւեալ չորս հիմնական նպատակներուն վրայ՝

1. Հայաստանի եւ Արցախի համաշխարհային իրազեկման / լոբբիինկի գործը – Հայաստանի պարագային՝ անոր միջազգային վարկի բարձրացման, օտար երկիրներու հետ կապերու ամրապնդման եւ օժանդակութիւն ապահովելու համար. իսկ Արցախի պարագային՝ նոյն նպատակներուն, առաւել անոր ինքնորոշման իրաւունքի սատարման համար:
2. Հայոց ցեղասպանութիւն ճանաչումը ապահովելը եւ հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու պահանջատիրութիւնը:
3. Աշխարհասփիւռ հայութեան իրաւունքներու պաշտպանութիւնը տարբեր երկիրներու մէջ, որպէս իրաւատէր քաղաքացիներ, պաշտօնական համայնք կամ ազգային փոքրամասնութիւն:
4. Հայ ժողովուրդի, մանաւանդ անոր երիտասարդութեան, քաղաքականացումը:

2020ի պատերազմը եւ հայ կողմի պարտութիւնը ցնցեց համաշխարհային հայութիւնը: Հայրենի զարգացման հարցը փոխարինուեցաւ հայրենիքի, թէ’ Հայաստանի, թէ’ Արցախի, անվտանգութեան օրակարգով: Եւ ներկայ հանգրուանն է էականը երբ հայ ժողովուրդը աւելի քան երբէք կարիքն ունի իր բարեկամ քաղաքական, մտաւորական, ակադեմական, լրագրական, արուեստի եւ մշակութի ղեկավարներուն, որոնց լաւագոյն ներկայացուցիչներդ հոս էք այսօր:

Թուրքիա եւ Ազրպէյճան յարձակողապաշտ (aggressive, militaristic war-mongering) նկրտումներ, հայատեաց լայնատարած քարոզչութիւն եւ ցեղասպանական նոր քաղաքականութիւն են որդեգրած:

Անոր համար հրատապ հարցի է վերածուած հայրենի անվտանգութեան խնդիրը: Ազրպէյճանը գրաւած է Արցախի Հանրապետութեւն մեծ տոկոսը, շրջափակած է մնացեալը եւ Արցախահայութիւնը սովամահութեան դատապարտելով նոր ցեղասպանութիւն է կազմակերպած. միաժամանակ՝ յարձակած է Հայաստանի վրայ, կը շարունակէ ներթափանցել անոր սահմաններէն ներս, կը սպառնայ բռնի ոյժով բանալ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը» Ազրպէյճանի եւ նախիջեւանի միջեւ: Այս լուրջ մարտահրաւէրները դիմագրաւելու համար մենք ոչ միայն պիտի յենուինք աշխարհատարած հայ ժողովուրդի կարողականութեան վրայ, այլեւ կարիքն ունինք ձեր աջակցութեան:

Արցախը իր գոյութեան եւ հայկական դիմագծի պահպանման ճգնաժամի մէջ է: Մեր նպատակն է համահայկական ճիգով ցոյց տալ աշխարհին, որ վճռակամ ենք մեր պայքարին մէջ, եւ համոզել մեր Արցախի հայրենակիցները թէ մինակ չեն եւ կը վայելեն մեր ամբողջական նեցուկը:

Երկու մարտահրաւէրներու դէմ հանդիման կը գտնուինք .-

Առաջինը՝ Շրջափակման հարցն է – այսինքն՝ Լաչինի միջանցքի փակումը, որ մարդկային աղէտի առաջնորդած է եւ փաստած՝ Արցախի հայաթափման Ազրպէյճանի ցեղասպանական ծրագիրը: Ամբողջ աշխարհը պարտի ճնշել Ազրպէյճանի վրայ, որ անմիջապէս բացուի Լաչինի միջանցքը, որպէս Հայաստանի (եւ արտաքին աշխարհի) հետ Արցախի միակ կապը:

Երկրորդը՝ Արցախի կարգավիճակի խնդիրն է – Արցախի ինքնորոշման բացարձակ իրաւունքը պէտք է ամրապնդուի համաշխարհային ընտանիքին կողմէ. Արցախի կարգավիճակը տակաւին չէ յստակացած եւ անհրաժեշտ է ամէն կերպ բացառել որեւէ ենթակայութիւն Ազրպէյճանի:

Մենք պինդ ենք մեր հմոզումներուն մէջ եւ պատրաստ՝ ամենուրէք կանգնելու Հայաստանի եւ Արցախի կողքին. Միաժամանակ, մեծապէս երատապարտ ենք ձեր աջակցութեան համար, հայ ժողովուրդի սիրելի բարեկամներ, որովհետեւ ձեր նեցուկով կը զօրանանք եւ կը գօտեպնդուինք համոզուելով, որ մինակ չենք մեր պայքարին մէջ:

Շնորհակալութիւն:

ՅՏԽ
2023-9-16
Buenos Aires

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company