ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երեւանի Աւագանին Մեծամասնութիւն Չունի

19 Սեպտեմբեր 2023

Երեւանի աւագանիի (Քաղաքապետական խորհուրդի) ընտրութիւնները կայացան կիրակի, 17 սեպտեմբեր 2023-ին: Ընտրութեան մասնակցելու իրաւունք ունեցող 82.4250-ը քաղաքացիներէն մասնակցեցան միայն 23.4553-ը, որոնք կը կազմեն ընդհանուր թիւին 28.46 առ հարիւրը: Երեւանցիներու այսքան խեղճ մասնակցութիւնը` իրենց քաղաքը կառավարելու կոչուած աւագանիի ընտրութեան, հետեւանք է մասամբ արդէն նկարագիր դարձած անտարբերութեան, բայց նաեւ այն դժգոհութեան, որ վարակած է հանրութիւնը քաղաքական ղեկավարութեան նկատմամբ` իշխանութիւն եւ ընդդիմութիւն հաւաքաբար:

Ընտրութեան եղանակը համամասնական է: Մասնակցեցան 13 կուսակցութիւններ եւ 2 կուսակցութիւնները մէկ դաշինք` Մայր Հայաստանը: Անցողիկ շեմը կուսակցութիւններու համար 4 առ հարիւր է, դաշինքներուն` 6 առ հարիւր: Անցողիկ շեմը կրցան յաղթահարել հինգ ցանկեր` Քաղաքացիական պայմանագիր (Տիգրան Աւինեան) 32.57 տոկոս, Ազգային առաջընթաց (Հայկ Մարութեան) 18.89 տոկոս. Մայր Հայաստան դաշինք (Անդրանիկ Թեւանեան) 15.43 տոկոս, Հանրապետութիւն (Արտակ Զէյնալեան)` 11.32 եւ Հանրային ձայն` (Արտակ Գալստեան) 9.68 տոկոս: Աւագանիի 65 աթոռներու բաշխումը կը պարզէ հետեւեալ պատկերը` Քաղաքացիական պայմանագիր` 24, Ազգային առաջընթաց` 14, Մայր Հայաստան` 12, Հանրապետութիւն` 8 եւ Հանրային ձայն` 7: Այս վերջինի փաստացի առաջնորդը` Վարդան Ղուկասեանը, ծանօթ Դոգ մականունով… հետախուզման մէջ է:

Ոչ մէկ ուժ մեծամասնութիւն ունենալով, քաղաքապետի ընտրութեան համար պէտք է դաշինք կազմուի: Քաղաքացիական պայմանագիրը եւ իրեն դաշնակից Հանրապետականը միասնաբար կ՛ունենան 32 ձայն, որ մէկ ձայնով նուազ է մեծամասնութենէն: Միւս երեք խմբակցութիւնները միասնաբար կրնան մեծամասնութիւն գոյացնել, բայց կասկածելի է, որ կարենան համաձայնութիւն գոյացնել: Քաղաքապետի ընտրութիւնը անելի մատնուելու պարագային, աւագանիի նոր ընտրութիւն անհրաժեշտ կը դառնայ:

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարութեանը երեք տարի գործելէ ետք պաշտօնանկ դարձած էր Աւագանիի անվստահութեան քուէարկութեան մը միջոցով: Իր թեկնածութիւնը եւ երկրորդ դիրքը գրաւելը ցոյց կու տան, որ Երեւանի ժողովուրդը չէ ընդունած կատարուածը:

Այս ընտրութեան ընդհանուր արդիւնքները ցոյց կու տան, որ հանրային կարծիքը հակադրուած է Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան եւ անոր ղեկավար` Նիկոլ Փաշինեանի նկատմամբ:

Ընտրութեան արդիւնքներու հրապարակումէն անմիջապէս ետք, բազմաթիւ վերլուծաբաններ դիտել տուին, որ կատարուած քուէարկութիւնը Նիկոլ Փաշինեանի եւ անոր իշխանութեան նկատմամբ անվստահութեան ցուցանիշ է: Մեծամասնութեան ձայներով օրինաւորապէս ընտրուած ըլլալու յոխորտանքով կառավարող իշխանութիւնը չի վայելեր քաղաքացիներու մեծամասնութեան վստահութիւնը:

Նման իշխանութիւն մը կրնա՞յ յաւակնիլ ազգին ու հայրենիքին ապագան կանխորոշող ճակատագրական որոշումներ կայացնել: Աներկբայօրէն փաստուեցաւ, որ «խաղաղութեան դարաշրջան» խոստացող այս իշխանութիւնը չունի ազգը ներկայացնելու վաւերականութիւն: Ընտրարշաւի վերջին օրուան հաւաքին ու քայլարշաւին մասնակցող ու անցեալի բարբաջանքները յիշեցնող յուխորտանքով խօսող Փաշինեանը, իշխանական միջոցներու շահարկմամբ ընտրութիւն կազմակերպող Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնը մայրաքաղաք Երեւանի գիտակից հանրութեան հազիւ մէկ երրորդին վստահութեան արժանացան: Կարելի չէ կասկածիլ այլեւս. այս իշխանութիւնը պէտք է հրաժարի, որպէսզի Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական այս հանգրուանին, ժողովուրդը նոր ընտրութեամբ մը կազմաւորէ իր ազգային իշխանութիւնը: Վե՛րջ ամբոխավարութեան եւ վե՛րջ պարտուողական զիջումներու քաղաքականութեան: Հայաստանի ժողովուրդը ու իրեն հետ համայն հայութիւնը ազգային ազատագրական պայքարի դրօշը պիտի վերապարզէ ու ազգին վերադարձնէ իր խոցուած արժանապատուութիւնը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company