ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արդարամիտ հրեաները հորդորում են ադրբեջանամետ ռաբբիներին չեղարկել Բաքվում նախատեսված համաժողովը

20 Սեպտեմբեր 2023

Երկու շաբաթ առաջ ես խմբագրական էի գրել՝ դատապարտելով եվրոպացի ադրբեջանամետ ռաբբիներին իրենց համաժողովը Բաքվում անցկացնելու ծրագրման համար։ Կարճ ժամանակ անց հաճելիորեն զարմացա՝ էլեկտրոնային նամակ ստանալով 18 հիմնականում նշանավոր հրեա անձանցից, այդ թվում՝ ութ արդարամիտ ռաբբիներից, որոնք դատապարտել էին Ադրբեջան կատարելիք այցը և կոչ արել չեղարկել այն։

Մեծ Բրիտանիայի գլխավոր ռաբբի սըր Էֆրեմ Միրվիսին ուղղված նամակում 18 ստորագրյալները գրել էին. «Մենք անկեղծորեն ձգտում ենք երկխոսություն սկսել Ձեզ հետ՝ բողոքարկելու Եվրոպայի ռաբբիների համաժողովի որոշումը և ապահովելու, որ այս համաժողովը չանցկացվի մի երկրում, որն այնքան հակասում է հուդայականության հիմնական արժեքներին և Թորայի ուսմունքներին»:

Նամակում մեջբերվել են Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելի վերջերս գրված խոսքերը. «Մարդկանց սպանելու համար փամփուշտներ են պետք, բայց անտարբերությունը քաշում է ձգանը»։

Նամակում նկարագրված է «Արցախում տիրող ծանր մարդասիրական աղետը», որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով, որն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է՝ վտանգի ենթարկելով 120 հազար արցախահայերի սովամահության։ Նամակում ասվում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որ «լայնորեն ճանաչված է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության համար աշխարհում ամենացածր վարկանիշներից մեկն ունենալու համար»։

Արդարամիտ հրեաների այս խումբը գրել է. «Մենք տխուր ենք, որ այս հանրահայտ կազմակերպությունը, որը ներկայացնում է բազմաթիվ հրեա մարդկանց ողջ Եվրոպայում, Բաքուն ընտրելով իրենց համաժողովի անցկացման համար, աջակցում է Ադրբեջանի կառավարությանը՝ մարդու իրավունքները պաշտպանելու է և Շոայի դասերով՝ «այլևս երբեք», ապրելու ու շնչելու փոխարեն։ Թեև մենք ընդունում և գնահատում ենք հրեաների ազատությունն Ադրբեջանում, սակայն այն փաստը, որ այդ նույն անօտարելի իրավունքները չեն տարածվում երկրի այլ փոքրամասնությունների և կրոնների վրա, մեզ անհանգստանալու առիթ է տալիս, թե որքան ժամանակ հրեաները կկարողանան ազատություն վայելել մահմեդական աշխարհի բռնապետական կառավարության ներքո… Չնայած բազմաթիվ միջազգային բողոքներին և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն անտեսել են շրջափակումը վերացնելու կոչերը՝ արհամարհելով 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը»։

Նամակը ստորագրել են՝ Թամար Ֆայնը, Սեդա Համբարձումյանը, Ջոշ Քըրքը, Բենջամին Նաումը, ռաբբի Ավիդան Ֆրիդմանը (Yanshoof-ի տնօրեն), պրոֆեսոր Իսրայել Չարնին, դոկտոր Օդեդ Սթայնբերգը, ռաբբի Դեյվիդ Ռոզենը, Ջեյմս Ռ. Ռասսելը (Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտական ամբիոնի պատվավոր պրոֆեսոր), Սքոթ Ջեյսոնը, Լեռնիկ Ջեյսոնը, Մայքլ Սթոունը, ռաբբի Յեհոշուա Էնգելմանը, ռաբբի Թայսոն Հերբերգերը (Կրոնի և կրոնական կրթության ասիստենտ, Հարավարևելյան Նորվեգիայի համալսարան), ռաբբի Շիմոն Բրանդը, ռաբբի Իրվինգ «Յից» Գրինբերգը, ռաբբի Խայիմ Սեյդլեր Ֆելլերը և ռաբբի Ալանա Սուսկինը»:

Իսրայել Վ. Չարնիի և ռաբբի Ավիդան Ֆրիդմանի համատեղ տարածած առանձին հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի համար այս Կոշերի վկայականից գարշահոտություն է գալիս»։ Նրանք բացատրել են, որ եվրոպացի 50 ռաբբիները, որոնք գրել են հայ ղեկավարներին՝ բողոքելով հայերի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառման համար, «օգտագործվում են Ադրբեջանի կողմից՝ աշխարհին ապացուցելու կառավարության կոշերական վկայագիրը և փակելու աշխարհի ականջները տառապյալների ճիչերից»։

Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Չարնին և Երուսաղեմում բնակվող մանկավարժ և ուղղափառ ռաբբի Ֆրիդմանը հայտարարել են. մենք «ամենապարզ լեզվով ասում ենք, որ մեր կարծիքով, այս ռաբբիական նամակը խեղաթյուրում է փաստերը, սխալ է հասկանում Հոլոքոստի հիմնական բարոյական նշանակությունը և բաց է թողնում հրեական էթիկայի հիմնական սյունը»:

Չարնին և Ֆրիդմանը այնուհետև ադրբեջանամետ ռաբբիներին պարզաբանել են Հոլոքոստ և ցեղասպանություն եզրույթների իսկական իմաստը. «Ցեղասպանության հանրագիտարանում «հոլոքոստ» բառն օգտագործվել է 1909 թվականի Հայկական հոլոքոստին անդրադառնալու համար, և նույնիսկ ավելի վաղ՝ այլ համատեքստերում, իսկ «ցեղասպանություն» բառը ստեղծել է լեհ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1942 թվականին՝ նկարագրելու համար այն հանցագործությունը, որը կատարվել էր հայ ժողովրդի դեմ Թուրքիայի կողմից, իսկ հետո իրագործվել ընդդեմ հրեաների՝ Գերմանիայի կողմից։ Հանրագիտարանում թեմայի վերաբերյալ գրառումն ավարտվում է հետևյալ եզրակացությամբ. «Բառը (հոլոքոստ) պատմականորեն պատկանում է բոլոր մարդկանց տառապանքներին և, իհարկե, այն հիմք չի դարձել որևէ այլ ժողովրդի տառապանքը բացառելու համար»:

Չարնին և Ֆրիդմանը նկարագրել են ադրբեջանամետ ռաբբիների «պնդումը, որ մարդկային տառապանքի ցանկացած ժամանակակից համեմատություն՝ Հոլոքոստի սուրբ հիշատակի պղծում է, և հրեա ժողովրդի տառապանքների նսեմացումը, ինքնին Հոլոքոստի հիշատակի անհեթեթ պղծում է»:

Չարնին և Ֆրիդմանը բացատրել են, որ «Եվրոպացի ռաբբիների նամակը ցինիկ կերպով զենք է դարձրել Հոլոքոստի հիշատակը, որպեսզի հնարավոր լինի զանգվածային տառապանք պատճառել: Ի վերջո, այս ռաբիսները չեն ժխտում, որ 120 հազար արցախցիները սովամահության վտանգի տակ են՝ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման պատճառով։ Նրանք չեն ժխտում, որ Ադրբեջանը զանգվածային սովն օգտագործում է որպես քաղաքական շահի մարտավարություն։ Բայց լռեցնելով Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հայկական քննադատությունը, նրանք «Հոլոքոստի խաղաքարտը» ցինիկաբար օգտագործում են քաղաքական նպատակներով»։

Չարնին և Ֆրիդմանը եզրափակել են իրենց հայտարարությունը. «Այս ռաբբիների որոշումը՝ իրենց ձայնը բարձրացնելու ի նպաստ ճնշողի, պղծում է Հոլոքոստի հիշատակը և հրեական արժեքները: Ապաշխարության այս ժամանակաշրջանի ոգով մենք կոչ ենք անում Եվրոպայի ռաբբիների համաժողովին կամ առնվազն ռաբբիական խղճի առանձին անդամներին՝ բարոյական քաջություն ունենալ հիշելու իրենց ռաբբիական պարտականությունը և հրաժարվելու իրենց որոշումից»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company