ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բոլորս Արցախ ենք

23 Սեպտեմբեր 2023

1-Թէեւ ուշացած, այնուամենայնիւ օրերս Արամ Ա կաթողիկոսն ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱՇԱՐԺԻ ԿՈՉ-ով հանդէս եկաւ…

2-Եթէ ոչ նոյն ոճով, բայց միեւնոյն բնաբաններով ու յորդորներով, վերջին ժամանակաշրջաններում նման ԿՈՉ-երով հանդէս է եկել նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը…

3- Արդարեւ, Հայոց Առաքելական Եկեղեցին իր ողջ միաբանութեամբ արել ու անում է կարելին՝ վերակենդանացնելու հայոց «ՓՈՔՐ ԱԾՈՒ»-ի թմրած ոգիները ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի։

4- Աւելի քան 3 տարի է, որ ամբողջական ոգով ու մարմնով զօրաշարժի մէջ էր եւ է՝ ծանրագոյն վիրաւոր Արծւաբոյն մեր Արցախը, դիմագրաւելով լքւածութիւնը թէ՛ օտարից, եւ թէ՛ մանաւանդ վասակացած իւրայինից, ի դէմս ՀՀ իշխանութիւնը զաւթած՝ հրէա-անգլոսաքսոնական դրածոների…

5- Այս օրերին յատկապէս, անտարբերութեան խարանով գամւած երեւանեան եւ ինչու չէ նաեւ այլ շրջանների շւարած հասարակայնութիւնը վերարթնանալու, իրական վտանգը կռահելու եւ կարեւորը՝ վերջին հինգ տարում հայանուն իշխանաւորների կողմից խաբւած-մոլորւած լինելու հանգամանքը գիտակցելով՝ ինքն եւս զօրաշարժի նախաձեռնողականութիւն է դրսեւորում՝ կանխելու համար վերահաս այն վտանգը, որն արդէն սպառնում է իրեն՝ բուն հայրենի հողում…

6- Սփիւռքը, սակայն, ինչպէս միշտ՝ իր հայեացքը յառած պահելով հայրենի երկրին ու տեղ-տեղ աչք փակելով իշխանութիւնների ապիկար պահւածքի վրայ, բայցեւայնպէս խոր հիասթափութիւն ապրեց թէ՛ 44-օրեայ դաւադիր պատերազմին յաջորդող, եւ թէ՛ դրա հետեւանքով շարունակական նահանջների, անհարկի միակողմանի զիջումների եւ նորանոր վտանգները դիմագրաւել-յաղթահարել չկամեցող իշխանաւորների պահւածքից։

7- Եւ այսպէս՝ յանուն ողջ ազգի արժանապատւութեան, ծանրագոյն վիրաւոր Արցախը ինչպէս երբեւէ՝ հայրենի, ինչպէսեւ աշխարհասփիւռ հայութեանը ոտքի կանգնելու հուժկու պատգամ յղեց՝անասելի ինքնազոհողութիւնների գնով։

Այժմ ողջ հայութիւնն է պարտական իր իսկ «պատմութեան փառայեղ էջը»՝ հայկական ԱՐՑԱԽԸ ջնջել կամեցող ներքին թէ արտաքին թշնամիներին ապացուցելու իր հաւաքական կամքի նոր ու առաւել հուժկու դրսեւորումը, որն ոչ այլ ինչ է, քան մերօրեայ համազգային զօրաշարժի ու պահանջատիրութեան կանչը՝ աշխարհի խուլ ականջներին լսելի դարձնելու, որ ԲՈԼՈՐՍ ԱՐՑԱԽ ԵՆՔ…

Յ. Գ.-Առաջարկւում է որպէս նոյն համազգային զօրաշարժի կենսագործման առաջմղիչ քայլ, Արամ Ա կաթողիկոսն այցելելով Ս. Էջմիածին, Գարեգին Բ կաթողիկոսի հետ ուս-ուսի «Անլռելի զանգերի ղօղանջի» ներքոյ համաժողովրդական ու համազգային փրկարար աղօթքի հրաւէր ուղղեն ինչպէս Հայրենի, այնպէս էլ՝ աշխարհասփիւռ հայութեանը, ի զօրակցութիւն ԱՐՑԱԽ-ի…։

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company