ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ելքը մեկն է՝ ազատվել հայրենադավ իշխանությունից

24 Սեպտեմբեր 2023

Գող, սիրտը՝ դող:

Մի քանի օրյա վախվորած լռությունից հետո իշխանական ճամբարը «զարթնել» է. ֆեյքերի գրասենյակներում թխված կեղծ թեզերով զինվելով՝ մեկը մյուսի ետևից սկսել են ինքնապաշտպանական կամ ավելի ճիշտ ինքնապահպանության, իշխանության խարխլված հիմքերը փրկելու նշաններ ցույց տալ։ Իսկ դա անում են, ինչպես միշտ, կեղտոտ, հակահայկական, ատելության ու կեղծիք տարածելու օգնությամբ.

Սրանց թեզերով, թշնամին, ագրեսորը ոչ թե Բաքուն է, որ Արցախում ցեղասպանություն է իրականացնում, այլ մեղավոր են Արցախի իշխանությունները, հայաստանյան ընդդիմությանը, թե ընդունեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը և գնացին նոր նախագահական ընտրությունների։ Սրան ի սկզբանե պատրաստվել էին. Ստեփանակերտում իրենց հլու հնազանդ, այդպես էլ հրապարակայնորեն Փաշինյանին երբեք չքննդատած Հարությունյանի հրաժարականը հետեւողական ներկայացնում էին իբրև ճնշումների, անգամ՝ պալատական հեղաշրջման արդյունք։ Այնինչ Արցախում որոշում կայացնելու ունակությամբ ղեկավարի կարիք կար, այլեւս անտանելի էր դարձել դռների ետեւում Նիկոլից բողոքելը, բայց հրապարակային աջակցելը, ցանկացած հարցում որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելը, պետական համակարգը հազար ու մի տեր ունեցող արկածախնդիրներով լցնելը։

Հիմա իշխանությունը չարախնդում ու քննադատում է արցախցիներին Եվլախում բանակցությունների սեղանի շուրջ նստելը, թե նախկինում դրան չէին համաձայնվում։

Սկսել են կեղծ թեզերը առաջ քաշել, որ իրենց իսկ մեղքերի թելը կորցնեն, որ նորից ու նորից կուրացնեն մարդկանց ու ատելության նոր ալիք տարածեն: Չեն ասի, թե այդ ինչպես Հայաստանի իշխանությունը հետևողական հանձնեց Արցախը թշնամուն, թե ինչպես սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական ագրեսայի առաջին իսկ ժամից սրանք ձեռքերը լվացին կատարվածից. մեկ Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, թե գործ չունենք, ու թե մեր քույր-եղբայրների պաշտպանությունը Հայաստանին կներքաշի պատերազմի մեջ։ Բաքվին ասաց՝ ազատ են գործողությունների մեջ։ Սրան հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարության կարճ հաղորդագրությունը, որով հստակ հայտարարեց, թե Արցախում մարտնչող զինվորն ու սպան, վաշտի հրամանատարն ու գեներալը իր հետ կապ չունեն, օտար են:

Կատարվեց ահավորը. մինչ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրինական ստորաբաժաանումները, կամավորական խմբերը կենաց մահու կռիվ էի ն տալիս սահմանի ողջ երկայնքով, նաեւ, արդեն եղած տեղեկությունների համաձայն, ծանր կոուստներ հասցնում թշնամուն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հաղորդագրությամբ հայտարարեց, թե Հայաստանի սահմաններում հանդարտ է։ (Մի օր սա ռազմական տրիբունալի քննվելիք նյութ է դառնալու ԳՇ որոշ սպաների համար)։

Իշխանական քարոզչամեքենան հիմա արդեն թիրախավորում է Արցախի Պաշտպանության բանակին, իշխանություններին, արցախցուն։ Այդ մեղադրանքը մարդկանց հասցնելու համար մի բառ անգամ չեն ասում, թե ինչպիսի գերմարդակային հերոսական դիմադրություն են ցուցաբերել Արցախում սեպտեմբեր 19-ից 21-ը, լռում են թշնամական կորուստների, արցախցի նահատակների մասին։

Օգտվում են Արցախի պարկեշտությունից ու արժանապատվությունից, երբ չբարձրաձայնեցին, թե ինչպես Ալիևի պահանջով, նիկոլի ու ծնունդով արցախցի ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ձեռամբ այս իշխանությունն Արցախի պաշտպանության բանակում ծառայությունն իրենց կամքով հերոսաբար շարունակելու պատրաստակամություն հայտնած հարյուրավոր տղերքի ցուցադրաբար մի քանի օրում հեռացրեց Արցախից՝ դատարկելով առաջնագիծը։

ՈՒ վերջում. հուշաթերթիկով ստատուս գրող ՔՊ-ականներին մի կարեւոր հարցի մասին չեն կարողացել նյութ տալ։

Այստեղ պապանձվել են. Ինչպե՞ս եղավ, որ իրենց մեկ այլ կուսակից ընկեր, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խայտառակվեց (ցավոք, նաեւ հայկական դիվանագիտությունը) ՄԱԿ ԱԽ նիստում, երբ արդբեջանցի գործընկերը նրան ստախոս հռչակեց՝ ոչ ավել ոչ պակաս հիմնվելով նիկոլի մի քանի ժամ առաջ հայտարարության վրա, թե Արցախում խաղաղ բնակիչները չեն թիրախավորվում, նրանց էլ վտանգ չի սպառնում։ Այ այդպես նիկոլը շտապեց թշնամուն ձեռքերին ազատություն տալ, այ այդպես հստակ քայլերով, հենց միայն քպ-ական իշխանության հստակ մշակված ծրագրով հանձնվեց Արցախը:

Որքան էլ սրանք հիմա վերջին շնչով փորձեն իրականությունը կեղծել, Հայաստանում և Արցախում, աշխարհի բոլոր ծայրերում հայը կանգուն է: Հայը պայքարի, վրեժի զենքը սրտում՝ կուղղի իր մեջքը:

Ելքը մեկն է՝ ազատվել հայրենադավ իշխանությունից, զինվել ու համախմբվել մեկ գաղափարի ու նպատակի շուրջ՝ հանուն հայոց պետականության, հայրենիքի, ամեն մի հայի կյանքի… Ամեն օր ու ժամ, սկսած այս պահից:

Գեղամ Մանուկյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company