ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նիկոլական քարոզիչների ստորությունը

24 Սեպտեմբեր 2023

Էյնշտեյնն ասում էր, որ աշխարհում երկու անսահման բան կա՝ տիեզերքն ու մարդկային տխմարությունը։ Ես կավելացնեի երրորդը՝ նիկոլական իշխանությունների գեբելս-պրոպագանդիստների ստորությունը․․․․

1․ Վերջին օրերին գեբելսիկները փորձում են մարդկանց համոզել, որ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանի վերջին ագրեսիայի և դրան հետևած եվլախյան պայմանավորվածությունների պատասխանատուն Արցախի Հանրապետության նոր իշխանություններն են, իսկ նիկոլը, ինչպես միշտ, ոչ մի բանում մեղավոր չէ։ Ընդդիմադիրները կործանեցին Արցախի Հանրապետությունը, իսկ հիմա ուզում են կործանել Հայաստանի Հանրապետութունը։ Բացարձակ ու անսահման սուտ։ Կապիտուլյացիան նոյեմբերի 9-ին իր բունկերում գաղտագողի ստորագրեց նիկոլը։ Դա ռազմական կապիտուլյացիան էր, 3-րդ հանրապետության ամենամեծ պարտությունը։ Ռազմական կապիտուլյացիայի նիկոլական արդարացումը 30,000 (տարբեր ժամանակներ տարբեր թվեր է ասել՝ 20-35,000) զինվորի շրջապատումից փրկելն էր։ Այսինքն՝ 44 օրյա պատերազմի ժամանակ հզոր բանակ է եղել մարտական գործողությունների թատերաբեմում։ Սա կարևոր է ֆիքսելը, որովհետև մի քանի օր առաջ Արցախում ադրբեջանական տասնյակ հազարավոր ասկյարների դեմ կռվել են Արցախի պաշտպանության բանակի մի խումբ հյուծված զիվորներ, կռվել են առյուծի պես։ Հայաստանի բանակը, մի կողմ քաշված, հետևում էր այդ սպանդին։ Ի դեպ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ծագումով Արցախից է․․․․

2․ Նոյեմբերի 9-ով նիկոլը կանգ չառավ։ Արցախից դուրս բերվեցին հայկական ստորաբաժանումները։ Նման պահանջ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար։ Ադրբեջանին հանձնվեցին Քաշաթաղի շրջանի նաև այն դիրքերը, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական կողմի վերախսկողության տակ։ Նման պահանջ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նույնպես չկար։ Հանձնվեցին առանց մեկ կրակոցի, առանց որևէ փաստաթղթի պահանջի՝ ինչ որ բանավոր համաձայնության արդյունքում։ Թուրքը հասավ Գորիսի ու Կապանի մատույցերին։ Կրկնում եմ․ այդ տարածքները թուրքերը ստացան որպես բոնուս, դրանց հանձնման պարտավորություն Հայաստանը որևէ գրավոր փաստաթղթով չէր ստանձնել։

3․ Ռազմական կապիտուլյացիային հետևեց քաղաքական կապիտուլյացիան։ 2022 հոկտեմբերին խախտելով Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրությունը, նիկոլը միանձնյա ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սրանով նա ադրբեջանին հստակ ուղերձ հղեց, որ ձեռքերը լվանում է Արցախից, 120,000 արցախցիներին թողնում է ադրբեջանի դեմ միայնակ, նա ադրբեջանցիներին քսի տվեց Արցախի վրա։ Ադրբեջանցիք փակեցին Քաշաթաղի միջանցքը։ Այս տարի մայիսին նիկոլը դարձյալ հաստատեց, որ ընդունում է ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Շրջափակում դարձավ պաշարում, մարդիկ կանգնեցին սովամահության վտանգի առաջ։ Հայաստանի իշխանությունները, «պծիչկայի» համար ինչ որ կոչեր էին անում ու հանգիստ գնում տուն՝ քյաբաբ խժռելու։

4․ Առանց հարցնելու Արցախի ժողովրդի կարծիքը, չունենալով որևէ լիազորություն, քաղաքական, իրավունք, բարոյական իրավունք՝ նիկոլը որոշեց տնօրինել արցախցիների ճակատագիրը, Արցախը հանձնել ադրբեջանին։ Արցախցին ընդվզեց, պարտության սիմվոլներից մեկին տուն ուղարկեց, ընտրվեց նոր նախագահ։ Սա դուր չեկավ ալիևին ու․․․ նիկոլին։ Պաշտոնական լրահոսում որևէ խոսք չկա արդյոք նա զանգե՞լ ու շնորհավորել է Սամվել Շահրամանյանին։ Ասում է․ «շնորհավորելու շատ բան չկա»։ Շնորհավորելու շատ բան չես թողել, համաձայն եմ, բայց գոնե աջակցություն հայտնեիր։ Չէ, չարեց։ Արցախի նոր իշխանությունները, կրկնեմ, նիկոլի ու իլհամի սրտով չէին, քանզի կարող էին խափանել կառուցողական ընկերների ծրագրերը։ Ու ալիևը (նկատե՞լ եք, իշխանություններն էլ իլհամին իլյուշ չեն ասում) որոշեց պատերազմ սկսել։ նիկոլը հայտարարեց, որ չի միջամտի, թող ադրբեջանցի բորենիները հոշոտեն Արցախը։ Արցախը պաշտպանելու փոխարեն նա օգտվեց առիթից ու լքված, վիրավոր Արցախի իշխանություններին որոշեց մեղավոր կարգել ու իր վրայից պատասխանատվությունը ցրել․․․

5․ Իսկ հիմա ամենակարևորը։ Ի՞նչ ուղերձ է հղում նիկոլը։ «Արցախում Արայիկը փոխվեց, ադրբեջանցիք հարձակվեցին Արցախի վրա։ Եթե Հայաստանում ինքը չլինի, ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա»։ Փաստորեն, ինքը հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է միջամտել, եթե Հայաստանում ՔՊ-ական իշխանություններին վտանգ սպառնա։ Այսինքն՝ նիկոլը խոստովանում է, որ իր իշխանության երաշխավորն ․․․․ ադրբեջանն է։ Բա էլ ինչու՞ ենք զարմանում, որ Հայաստանը հասել է դժոխքի դռանը․․․

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company