ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Անհրաժեշտ է, որ ժամ առաջ Փաշինյանը ներկայացնի իր հրաժարականը

25 Սեպտեմբեր 2023

«Սփյուռքում դիմադրական մտայնություն կա: Սփյուռքը 100 տոկոսով Արցախի ու արցախահայության հետ է, և ամենուր աշխատանքի մեջ է՝ ցույցերով, քաղաքական շփումներով: Լինի ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ֆրանսիա, Միջին Արևելք՝ մեր բոլոր լծակները գործածում ենք, որպեսզի միջազգային ընտանիքը գիտակցի՝ Ցեղասպանություն է պատրաստվում արցախցիների դեմ, և պետք է ժամ առաջ իրենց պատասխանատվությունը ստանձնեն,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ տեղեկացնելով նաև, որ հոկտեմբերի 1-ին Բրյուսելում նախատեսվում է հանուն Արցախի համաեվրոպական ցույց,- Մենք շարունակում ենք աշխատանքը: Գիտեմ, որ դժվար է, որ մենակ ենք, բայց պետք է շարունակենք՝ ուրիշ ճար չունենք»:

Դիտարկմանը, որ այս ընթացքում Արցախից արդեն տարհանվում են մեր հայրենակիցները, որ տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցներ Հայաստանում պահանջում են իշխանափոխություն՝ արցախահայությանն ու Հայաստանը փրկելու համար, սփյուռքահայ գործիչը արձագանքեց՝ վստահեցմամբ, որ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականով հնարավոր կլինի իրավիճակը փրկել:

«Ինքը եկավ՝ պատերազմ տեղի ունեցավ, ինքը եկավ՝ Արցախը պարտվեց, ինքը եթե մնա, Հայաստանը պիտի պարտվի, որովհետև Արցախն առաջին հանգրվանն է. պանթուրքական ուժերը աչքը դրել են Հայաստանի վրա: Ու քանի դեռ ունենք այսպիսի թույլ կառավարություն, արտաքին ճակատում սխալ գործող կառավարություն, Հայաստանը վտանգի տակ կմնա: Ուրեմն անհրաժեշտ է՝ ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի իր հրաժարականը, եթե ուզում է փրկել Հայաստանը»,- շեշտեց նա:

Խոսելով Էմանուել Մակրոնի վերջին ուղերձի մասին, որով Ֆրանսիայի նախագահը մտահոգություն էր հայտնում Արցախի ու Հայաստանի ճակատագրով, Մուրադ Փափազյանը նկատեց.

«Ես ուղղակի կապի մեջ եմ Էմանուել Մակրոնի հետ. ճիշտ է, որ Էմանուել Մակրոնը բավական մտահոգված է թե՛ Արցախով, թե՛ Հայաստանի անվտանգության հարցով, և նաև փորձում է իր հետ մոբիլիզացնել եվրոպական երկրներին, ինչը բավական դժվար է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան լուրջ-լուրջ լոբբինգ են իրականացնում:

Պրոբլեմն այն է, որ այսօր ՀՀ դիրքորոշումն անորոշ է, այսինքն` չենք լսել, որ պարոն Փաշինյանը Զելենսկու նման մամլո ասուլիսներ տա և ամբողջ աշխարհին կոչ անի՝ գալ-փրկել Հայաստանն ու Արցախը: Ո՛չ, ընդհակառակը՝ բավական լուռ է. ինքն իր աշխատանքը չի տանում, և Էմանուել Մակրոնը գիտակից է, որ Փաշինյանն իր աշխատանքը չի տանում: Մակրոնը դիտվում է պրոհայկական նախագահ, և երեկ մեզ հաստատեց, որ պետք է շարունակի աշխատանքն ու դիմադրությունը»:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղական հեռուստաալիքների հետ զրույցում ասել է, որ անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր կա Ռուսաստան, որը Ադրբեջանի հանցակիցն է, և Թուրքիա, որը միշտ աջակցել է այդ ձգտումները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնն անընդունելի է համարել Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company