ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Լիբանանահայութիւնը Ընդդէմ Ազրպէյճանին` Հինգշաբթի Ժամը 5:00-ին

27 Սեպտեմբեր 2023

Լիբանանահայութիւնը հինգշաբթի Ազրպէյճանի դեսպանատան առջեւ բուռն կերպով պիտի բողոքէ Ազրպէյճանի կիրարկած ցեղասպանական քաղաքականութեան դէմ:

Թուրքեւազրպէյճանական դաշինքը իրերայաջորդ գործողութիւններու դիմած եւ գրաւած է Արցախը, կազմալուծած` Արցախի պաշտպանութեան բանակը, տեղահանած բնակչութիւնը, բռնագաղթ պարտադրած ամբողջ ժողովուրդին, հրթիռակոծած քաղաքացիական հաստատութիւնները, սպաննած անզէն մարդիկը: Այս բոլորը կը համալրեն ցեղասպանական արարքի բոլոր տուեալները: 21-րդ դարուն, ամբողջ աշխարհին առջեւ Պաքուն կ՛իրականացնէ ցեղասպանութիւն` ամբողջովին հայաթափելով Արցախը եւ ջնջելով մշակութային եւ քաղաքակրթական ամբողջ ժառանգութիւն մը:

Արցախի Հանրապետութեան կայացման մէջ սփիւռքի բոլոր համայնքներէն առաջ լիբանանահայութիւնը կանգնած է առաջին հորիզոնականին վրայ: Չափազանցութիւն չ՛ըլլար հաստատելը, որ Արցախի պետականութեան հիմնադրութեան ակունքներուն ամրագրուած է լիբանանահայութեան աւանդը` քաղաքական եւ ռազմական ոլորտներուն մէջ: Ազատամարտի տարբեր փուլերուն, Արցախի տարածքներուն համախառնուած է նաեւ լիբանանահայութեան արիւնը:

Մեր բողոքը եւս պիտի ըլլայ եզակի, իր տարողութեամբ, ուժգնութեամբ եւ զանգուածայնութեամբ: Այս բողոքի տարողունակութենէն կախեալ է մեր պայքարի վերանորոգման հաւաքական կամքի կայացումը: Այս բողոքի ուժգնութեան հետ անմիջականօրէն կապուած է մեր վերանորոգ պայքարի յաջողութեան գրաւականը:

Լիբանանահայութիւնը Արցախի Հանրապետութեան հիմնադրութեան ակունքներուն ներդրում ունենալէն ետք, մասնակցած է ենթակառոյցներու հաստատման, կրթօճախներու վերանորոգման, ջրամատակարարման տարբեր ծրագիրներու առարկայացման, գիւղերու հիմնումին, մայրուղիներու հարթումին, գիւղատնտեսութեան զարգացման: Ունեցած է վիրաւորներ, նահատակներ, ռազմագերի: Մասնակցած է Շուշիի ազատագրութեան եւ ամբողջ ազատամարտին:

Հիմա, ոչ միայն պիտի մասնակցի ամբողջ աշխարհի տարածքին ծայր առած ցոյցերուն, բողոքի գործողութիւններուն, այլ նաեւ իր օրինակով պիտի համոզէ բոլորին, որ հայութիւնը չի հրաժարիր իր իրաւունքներէն:

Նախ` թուրքեւազրպէյճանական դաշինքին, որ կը պատրաստուի այս անգամ Սիւնիքի ուղղութեամբ իր ծրագիրները իրականացնելու: Թուրքեւազրպէյճանական դաշինքը իր դիմաց պիտի գտնէ ո՛չ Արցախի պարտութեան հետ հաշտուող եւ ո՛չ ալ Զանգեզուրի միջանցքի գաղափարը կուլ տուող հայութիւն:

Հայրենի ժողովուրդը լիբանանահայութեան մէջ պիտի տեսնէ զիջողական քաղաքականութիւնը մերժող, Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ նկատող միտքին հակադրուող, եւ ոչ արժանապատիւ խաղաղութեան ծրագիրները տապալելու յանձնառութիւն ստանձնող լիբանանահայութիւն:

Միջազգային ընտանիքին անտեղիտալի պահանջներով ներկայացող լիբանանահայութիւն, որ կը պահանջէ իրերը կոչել իրենց անուններով եւ ցեղասպանական պետութիւն նկատել Ազրպէյճանը:

Այն Ազրպէյճանը, որ Արցախի ուղղութեամբ դիմեց շրջափակումի, սովամահութեան, մարդասիրական աղէտի, պատերազմի, մշակութային ժառանգութեան ոչնչացման, ցեղային զտումով ամբողջովին հայաթափելու համար Արցախը:

Արցախը կը վերականգնի անպայման: Եթէ հաւատացած ենք անոր հայապատկանելիութեան, անոր Ազրպէյճանի կազմէն դուրս գտնուելուն, անոր ինքնիշխանութեան ու անկախութեան: Որուն կայացման, զարգացման ու արարման համար լիբանանահայութիւնը տուաւ իր առաւելագոյնը:

Նոր պայքարի ճանապարհի մեկնարկը որոշակիօրէն կախեալ է լիբանանահայութեան պայքարի վճռականութենէն: Այդ վճռականութեան փաստը` հինգշաբթի ժամը 5:00-ին, Ազրպէյճանի դեսպանատան առջեւ կ՛արձանագրուի:

Բոլորս Արցախ ենք:

Բոլորս վճռած ենք վերականգնել հայկակա՛ն Արցախը:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company