ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համաժողովրդական ցասումը վարկաբեկելու ազգադաւների հնարքը…

27 Սեպտեմբեր 2023

Նիկոլ Փաշինեանի իշխանութեան անվտանգային համակարգի աղբիւրներն յայտնել են այն մասին, թէ իբր կանխել են իրենց իշխանութեան դէմ կազմակերպւած յեղաշրջման փորձը…

Տրագիկոմեդիական ժանրի այսպիսի յայտարարութիւնները, ցաւօք, հաւատացողներ էլ ունեն։ Աւելին՝ նմանատիպ քարոզչական հնարքները դեռեւս 2018 թւականից առաջ են մոլորեցրել, խաբել ու հաւատացրել միամիտ խաւերին։

Արդէն փաստ է ու հազարաւոր օրինակներով ապացուցւած, որ 21-րդ դարի ամենաազդեցիկ միջոցն ու, եթէ լինի այսպէս ասել՝ զէնքը, ամբոխ-ժողովուրդներին ուղղորդել-շեղել ու ապակողմնորոշելու համար, դա իշխանութիւնների քարոզչամեքենաներն են, ինչպէս ստանդարտ լրատւամիջոցներով, այնպէս էլ տասնապատիկ օգտագործւող ցանցային տարատեսակ համակարգերը։

Նիկոլական խունտայի հերթական ու ճարահատեալ սուտը՝ յեղաշրջումը կանխելու մասին, ապացոյցն է սեփական հոգեվարքի անխուսափելիութեանը, պայմանաւորւած՝ ժողովրդական ցասման ու արթնացման օրէցօր ծաւալմանը…

Արեւմտա-եւրոպական (հիմա արդէն նաեւ ռուսական) մի շարք ուժային-անվտանգային կառոյցների եւ նոյնինքն թուրք-ադրբեջանական նիկոլամէտ քարոզչամեքենայի առկայութեան դէպքում, ահա, բնական է եւ սպասելի, որպէսզի մէջտեղ հանւի այսպէս ասած՝ յեղաշրջման ապատեղեկատւութիւնը։ Եւ միթէ չէ, որ օրնիբուն Ալիեւն ու Էրդողանը զառանցում են հայկական ռեւանշիստների մասին, որոնք ընդդիմանում են Նիկոլի հայրենակործան քաղաքականութեանը։

Իսկ փաստ է արդէն, որ նոյն գլոբալ հակահայ ու հակաՀայաստան քաղաքականութեան իրագործման ճամբին, ցայժմ լաւագոյնս է աշխատում նոյն ցանցային դաւադիր քարոզչութիւն-պրոպագանդան…, որն արտայայտւում է՝

1- Հիտլերի թիւ մէկ խորհրդական Գոբելզեան ոճի ՄԵԾ ՍՈՒՏ-երով, որոնց հաւատալն աւելի դիւրին է,

2- Նոյն սուտերը (անցեալի, ներկայի, Արցախեան բանակցութիւնների, Հայոց յաղթանակած բանակի եւ նրա տրամադրութեան տակ եղած զէնքերի ու դեռ…հազար ու մի խնդրի մասին) Հայաստանում ու Սփիւռքում դեգերող իրենց համացանցային վարձկաններով ողջ Հայաշխարհում տարածելով…։

Նպատակը՝ իրենց հայրենակործան «պարտականութիւնը» արդարացնելն ու կարեւորը՝ չարաբաստիկ իշխանութիւնը պահպանելն է…։ Դրա համար էլ անընդհատ ժողովրդական ցասումն ու պահանջատիրութիւնը վարկաբեկելու համար, դա որակում են որպէս իշխանափոխութիւն կամ յեղաշրջում՝ նախկինների կողմից։ Այս հնարքները, սակայն, գնալով ժամանակավրէպ ու անազդեցիկ են դառնում։

Այսօր, ողջ Հայաշխարհի համար պատմական դառնագոյն իրողութիւնը, դա՝ հայկական Արցախի ու այդ ճամբին հազարաւոր հայորդիների կորուստն է, որն կարող են արդարացնել-ընդունել լոկ ազգադաւները…

Սրանք, սակայն, տայ Աստւած՝ օր առաջ, վտարւելու են հայոց գիտակից ու հայրենապաշտ խաւերի շարքերից, իսկ ուշ կամ շուտ նաեւ ու մանաւանդ թող վստահ լինեն, որ երբեւէ չեն ճողոպրելու հայի վրիժառու բազկի արդար, արժանի եւ բոլոր առումներով օրինաչափ հատուցում-պատժից…։

Դերենիկ Մելիքեան
alikonline.ir

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company