ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանութեան բանակի ողբերգութիւնը

28 Սեպտեմբեր 2023

Մինչ ամենէն մղկտալի պայմաններու մէջ տեղի կ՚ունենայ մեր ժողովուրդի խուճապային ելքը Արցախէն, Ազրպէյճանի Առողջապահութեան Նախարարութիւնը հրապարակած է Ազրպէյճանի զինեալ ուժերու մարդկային կորուստներու պատկերը, ըստ որուն ազրպէյճանական կողմը ունեցած է 192 սպանեալ, 511 վիրաւոր։ Հաւանաբար շատ աւելի՛ն՝ զոր Բաքու կը նախընտրէ պահել Ազրպէյճանի և աշխարհի հանրութենէն։

Այլ խօսքով, նախայարձակ Գողիաթը, որ սպառազինուած էր անհամեմատօրէն աւելի ճոխ զինատեսակներով և ռազմակարողականութեամբ և իր կողքին ունէր Ռուսաստանի, Թուրքիոյ, Իսրայէլի, Ուկրայինայի, ԱՄՆ-ի և այլ երկիրներու զինամատակարարման համակարգերը, յանկարծ ինքզինք կը գտնէ դէմ յանդիման Արցախի մէջ իրեն սպասող Դաւիթին։ Վիճակագրական այս տուեալները ինքնին կը վկայեն, թէ ինչպիսի՜ խիզախութեամբ և ռազմագիտական քանքարով կռուած են Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Բանակի զինուորները։

Բնական պայմաններու մէջ, հայկական այս ուժը պէտք էր ուժեղ հակահարուած տուած ըլլար թշնամիին և ջարդուփշուր ընէր անոր յարձակողականը։ Այդ բանը անպայման տեղի պիտի ունենար ցարդ հաստատուած և բազմիցս փորձուած հայկական ռազմավարական կերպարին (model) շնորհիւ, որ կ՚ենթադրէր ՀՀ Զինեալ Ուժերու խորքային զօրակցութիւնը Արցախի ուժերուն՝ երկու հայկական բանակներու միջև վաղուց ձևաւորուած փոխներգործօն մարտավարութիւններով։ Եւ անշուշտ տեսնելով հայկական ուժի գերազանցութիւնը գետնի վրայ, Մոսկուան պիտի փութար միջամտելու և նոր զինադադար հռչակելու…ինչպէս անցեալին։

Այս բանը տեղի չունեցաւ։ Չէր կրնար տեղի ունենալ։ Երևանի մէջ նստած վիշիական թրքահաճոյ իշխանութիւնը Արցախը թողուց առանց յենարանի։ Ան Արցախը հռչակեց Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մաս։ ԱՆ ԽԶԵՑ ԿԱՊԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ։ Եւ երբ ազրպէյճանական ուժերը ներխուժեցին Արցախի մեր ամրոցէն ներս, ան մերժեց որևէ ռազմական օժանդակութիւն։ Ան Արցախին զլացաւ իր արդար յաղթանակը։ ՄԵ՛Ր ՅԱՂԹԱՆԱԿԸ։ ԱՐՑԱԽԻ , ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ , ՀԱՅՈՒԹԵԱՆ ՎԱՂՈՒԱՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐՈ՛Ւ ՅԱՂԹԱՆԱԿԸ։

Ան ոչ միայն զլացաւ այդ յաղթանակը Արցախին և հայ ժողովուրդին, այլ Արցախին պարտադրուած այս ահաւոր պարտութեամբ ան թշնամիին «նուիրեց» Արցախի հզօր ռազմոյժը։ Մանագէտներու վկայութեամբ՝ մօտ մէկ միլիառ տոլար արժողութեամբ բարձրորակ հրակարողականութի՛ւն (firepower)՝ որ յանձնուած է թշնամիին Պաշտպանութեան Բանակին հասցուած դաւադրական այս հարուածով։ Ան թշնամիին յանձնեց Արցախեան մեր հայրենիքը և անկէ բխող աշխարհաքաղաքական այն կենսական յենարանը առանց որուն հարցականի տակ է այսօր հայ պետականութեան լինելիութեան շէնքը և ի վերջոյ հայութեան հաւաքական գոյութի՛ւնը իր հայրենի հողին վրայ։

Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Բանակը ժամանակակից հայոց պատմութեան սխրալի իրագործումն էր։ Իր անվիճելի ռազմահեղինակութեամբ, ան մեր առաջնագիծը պահող անսասանելի ուժն էր։ Փանթուրքիզմի աղէտը իր բոյնին մէջ խեղդող մհերեան մագի՛լը և սարսափը թշնամիին։ Պաշտպանութեան Բանակի ողբերգութիւնը մեր ազգային ողբերգութիւնն է այսօր։ Անոր կազմաքանդումով կը խախտի հայոց հայրենիքի պաշտպանունակութեան բանալի գրաւականը։ Եւ անշուշտ՝ նոյն համեմատութեամբ կը հզօրանայ թուրքևազրպէյճանական (և իսրայէլեա՛ն) մեր թշնամիի լծակային ուժը Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի նկատմամբ։ Այսինքն բոլոր այն ուժե՛րը՝ որոնք բնական գործօններն են Կովկասի հաւասարակշռութեան և որոնց պէտք ունի հայ անկախ պետականութիւնը իր լինելիութիւնը կարենալ կերտելու համար։ Մինչդեռ Արցախի լուծարումով թուրքևազրպէյճանական թշնամի ուժը (Իսրայէլի հետ միասին) կը դառնայ գերիշխող և իր օրակարգը կը պարտադրէ տարածաշրջանի ռազմաբեմին։ Ամենէն ցանկալի, ամենէն գերիրական և նիրվանեան դիրքը որ Սուլթան Ապտիւլ Համիտ Բ., Թալէաթ, Էնվէր, Ճեմալ և Մուսթաֆա Քեմալ երբևէ երազած ըլլային Թուրքիոյ համար։

Կարօ Արմենեան
Սեպտեմբեր 27, 2023

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company