ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յաջորդ տողերը ջնջել ընդփոյթ….ջնջել հիմա՛

30 Սեպտեմբեր 2023

Փոխ կ՚առնեմ Հանրահաւաքի այսօրուան հարթակէն հնչած յարգարժան Վազգէն Մանուկեանի շատ խօսուն կոչը ուղղուած հրապարակի ժողովուրդին։

Ազգային Կոմիտէի Մեծարգոյ Նախագահը իրաւամբ կը յայտարարէ, որ արդէն վաղուց գոյութիւն ունի հայ անկախ պետականութեան կազմաքանդման սադայէլական ծրագիր, որ կը բաղկանայ բազմաթիւ հանգրուաններէ։ Վազգէն Մանուկեանը զանոնք կ՚անուանէ «տողեր»։ Այդ տող-հանգրուանները ճշտուած են թշնամիին կողմէ (յենարան ունենալով Փաշինեանական համակարգը որպէս արբանեակ իշխանութիւն)։ Ամէն անգամ, որ այդ տողերէն մէկը յաջողապէս կ՚իրագործուի, թշնամին կը ջնջէ այդ տողը և կ՚անցնի յաջորդին։ Շաբաթ մը առաջ, թշնամին – անօրինակ արագութեամբ – կրցաւ իրականութեան վերածել Արցախեան հայրենիքի բնաջնջումն ու լուծարումը։ Ընդամէնը քանի մը դժոխային օրերու ընթացքին, և ահաւոր պայմաններ պարտադրելով մեր ժողովուրդին, ան կրցաւ լիովին հայաթափել Արցախը և ջախջախել հայ անկախ պետականութեան ողնայարը։ Ան կրցաւ իրագործել իր չարաշուք ծրագրի այս կէտը համաշխարհային հանրութեան, համաշխարհային հայութեան և նիկոլական իշխանութեան աչքերուն առջև առանց դոյզն հակադարձութեան։ Միակ հակադարձողը Պաշտպանութեան Բանակի հերոս զինուորներն էին։

Այսօր, թշնամին ջնջած է այս տողն ալ և կը պատրաստուի յաջորդ տողերը գործի վերածելու։ Եւ Վազգէն Մանուկեանի թախանձագին կոչն է բոլորին, որ յաջորդ տողերը ջնջողը ըլլանք մենք։ Այդ տողերը պէտք է ջնջուին ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ և ի նպաստ մեր հայրենիքի լինելիութեան։ Թոյլ չտա՛լ, որ անոնք ջնջուին թշնամիին և իր արբանեակներուն կողմէ պատմութեան բեմէն միանգամընդմիշտ ջնջելով հայ անկախ պետականութեան գոյութիւնը։

Այս առումով, թող ներուի մեզի ըսել, որ Ազգային Կոմիտէն – իր բոլոր համբուրելի գաղափարներով և գործողութիւններով հանդերձ — կը տառապի դանդաղկոտութենէ։ Դանդաղկոտութի՛ւն՝ որ կրնայ մեծապէս ճակատագրական ըլլալ մեր երկրին համար։ Կասկած չկայ, որ այսպիսի զօրաշարժերը հեշտ չեն։ Ի՜նչ խօսք՝ որ այս դիտարկումները չեն միտիր ստորագնահատելու կատարուած և կատարուող ծովածաւալ աշխատանքը ղեկավարութեան կողմէ։ Դժբախտաբար փաստը կը մնայ փաստ։ Այս կէտին վրայ, Կոմիտէի հարուածը համաչափ չէ մարտահրաւէրի պահանջներուն։ Պէտք է կասեցնել ծուռ դարձած և գահավէժի մէջ գտնուող անիւը, եթէ նոյնիսկ ան կ՚ենթադրէ «պառկիլ» անիւին առջև։

«Յաջորդ տող»ը սեղան պիտի բերուի հոկտեմբերի 5-ին Սպանիոյ Կրանատա քաղաքին մէջ։ Ալիև-Փաշինեան Գագաթաժողովը կոչուած է նուիրագործելու մեր պարտութեան յաջորդ ճակատագրական հանգրուանը։ Մեծագոյն հաւանականութեամբ ափսէի վրայ են Սիւնիքի, Սոթքի և «անկլաւ»ներու ապագան։ Ափսէի վրայ է ազերիներու վերաբնակեցումը Հայաստանի մէջ և դեռ շատ ուրիշ աղիտալի զիջումներ մեր գերիշխանութեան դիրքերէն։ Սեղանի վրայ է ամէն ինչ, որ ունինք, որպէս հայրենական ժառանգութիւն (patrimoine)։

Նկատի առնելով օրհասական պահը, Ազգային Կոմիտէն և մեր ժողովուրդը երբեք իրաւունք չունին տեղքայլի։ Բոլոր այն միջոցառումները, որոնց մասին այսօր խօսեցան Կոմիտէի ղեկավարները գործնականօրէն համազօր են տեղքայլի։ Ես չեմ մոռցած Վազգէն Մանուկեանի մեզի փոխանցած սրտառուչ պատգամը ներկայ հանրապետութեան առաջին օրերուն՝ ՄԵՆՔ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ ՈՍՏԻՒՆԻ ՈՐՊԷՍԶԻ ԵՐԱՇԽԱՒՈՐԵՆՔ ԱՊԱԳԱՆ…

Ապագան այժմ դրուած է նժարի վրայ ամենէն անսիրտ տուեալներով և եկած է հզօր ոստիւնի կենսական պահը։ Այս կէտին վրայ, գոյութիւն ունի միայն մէկ նպատակ։ Վար բերել Նիկոլը առանց այլևայլի։ Վար բերել զայն այսօր իսկ։ Զայն վար բերել ամէն գնով։ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ ԴԱՆԴԱՂԵԼՈՒ։ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ ԽՕՍԵԼՈՒ։ ԱՆ ԳԻՇԵՐ-ՑԵՐԵԿ ՊԻՏԻ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ ՎՐԱՅ ԵՒ ԱՌՆԷ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԸ, ՈՐՈՆՔ Կ՚ԱՊԱՀՈՎԵՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՎՃՌԱԿԱՆ ԼՈՒԾԱՐՔԸ։ ՆԻԿՈԼԸ ՊԷՏՔ ՉԷ ԵՐԹԱՅ ՍՊԱՆԻԱ։ ՆԻԿՈԼԸ ՊԷՏՔ ՉԷ ԵՐԹԱՅ ՍՊԱՆԻԱ։ ԱՆ ՊԱՐԶԱՊԷՍ ՊԷՏՔ Է ԵՐԹԱՅ…ԵՒ ՎԵ՛ՐՋ։

Կարօ Արմենեան
Սեպտեմբեր 30, 2023

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company