ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը

03 Հոկտեմբեր 2023

Այս իշխանությունների քաղաքական կրեդոն մեկն է՝ իրենք որեւէ բանում մեղավոր չեն եւ ժամանակի ու տարածության մեջ մեղավորներ փնտրելը. հոկտեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ասում են՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ դրա համար Ադրբեջանը հարձակվեց: Ոչ, Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որովհետեւ դեռեւս անցյալ տարի այս օրերին Փաշինյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ՝ չունենալով դրա որեւէ իրավունք: Դա թե Հայաստանի օրենսդրությունն է արգելում, իսկ Արցախի օրենսդրությունը նման լիազորությունը ՀՀ վարչապետին չի տալիս: Նա դա կրկնեց այս տարվա մայիսին Բրյուսելում: Հիշեցնեմ, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը շրջափակեց Արցախը, հետո դա վերածվեց պաշարման:

Դուք ՀՀ իշխանության վարքագիծը նայեք, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի դեմ: ՀՀ ՊՆ-ն ցինիկաբար հայտարարություն էր տարածում, թե մեր սահմաններին ամեն ինչ լավ է, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ այս փորձությունների միջով մենք անցնում ենք հանուն Հայաստանի: Հայաստանը Պիղատոսի նման իր ձեռքերը լվաց, փակեց դռներն ու պատուհանները, աչքերն ու ականջները, որպեսզի չտեսնի, թե ինչպես ադրբեջանցիներն ու թուրքերը կոտորում հայերին Արցախի Հանրապետությունում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին, թե ինչու Ադրբեջանի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց Արցախի նախագահի պաշտոնից, նա պատասխանեց. «Արայիկ Հարությունյանը բազմաթիվ անգամ ցանկանում էր հրաժարական տալ, ինքն արդեն որեւէ ղեկավարում չէր իրականացնում Արցախում: Նախագահը ճգնաժամի այդ պայմաններում գնում վրանում նստացույցի է մասնակցում: Արցախի նախագահը եւ ԱԺ նախգահը կամավոր հրաժարական տվեցին, եւ Արցախի ժողովուրդը, օգտվելով իր իրավունքներից, նոր իշխանություն ձեւավորեց: Ինչո՞ւմ է խնդիրը: ՔՊ-ականներն ուղղակի մարդկանց ենթագիտակցության վրա ազդում են, որ ցանկացած փոփոխություն Հայաստնում կբերի պատերազմի Ադրբեջանի հետ: Այսինքն նա ասում է՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի: Սրանով նա ասում է, որ պատրաստ է Հայաստանը դարձնել խամաճիկային երկիր, լինի մարիոնետային կառավարություն, որովհետեւ միայն այս պայմաններում Ադրբեջանը հարձակում չի սկսի: Ինչի՞ սկսի, եթե Հայաստանը բոլոր պահանջների առաջ ընկրկում է»:

Խոսելով ՔՊ-ի կողմից ԱԺ-ում Հռոմի ստատուտի վավերացման մասին, ասաց՝ Հայաստանի կողմից դա թշնամական քայլ է Ռուսաստանի դեմ:

«Դա թշնամական քայլ է։ Թշնամական է նաև Կիև գնալը (նկատի ունի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Կիեւում կանանց համաժողովի մասնակցելը և հանդիպելը Զելենկսու հետ- խմբ.), քաղաքական տարբեր հայտարարությունները… Ցավոք սրտի, դրա հետևանքը մենք ենք կրելու, ժողովուրդը։ Արդեն բողոքներ կան, որ սահմանին բեռնատարների տարանցման հետ կապված խնդիրներ կան»,– նշեց Խաչատրյանը։

Նա շեշտեց, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, քանի որ Հայաստանի իշխանություններն այդ հարցը որոշեցին օրակարգ բերել, երբ միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր ստորագրեց։

Արթուր խաչատրյանը նկատեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը:

Դիտարկմանը, որ ստատուտի վավերացումը Ադրբեջանի ռազմական գործողությունների դեմ պայքարելու գործիք է համարվում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դուք կարծում եք, որ այն դեպքում, երբ Փաշինյանն Ալիևին կառուցողական է համարում, Ադրբեջանի հետ էլ խաղաղության օրակարգ է փորձում ստեղծել, ՀՀ իշխանությունները ստատուտի վավերացումից հետո Ալիեւին դատի են տալո՞ւ: Կատա՞կ եք անում։ Ուղղակի ծիծաղելի է»։

Նա ընդգծեց` Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ուղղությամբ է շարժվում, և Ռուաստանից հակազդեցությունը սպասելի էր։

Հարցին, թե ի՞նչ քայլերի կարող է գնալ Ռուսաստանը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Մենյուն շատ մեծ է: նայեք, թե ինչ տեղի ունեցավ 2008 թվականին Վրաստանի հետ կապված: Ի դեպ, Վրաստանը 15 տարի անց հասկացավ, որ իրենց այդ քաղաքականությունն այդքան էլ արդյունավետ չէր»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հրաժարվել եմ որեւէ բացատրություն տալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հար

09 Դեկտեմբեր 2025
Վեհափառի այցը Մարսել և տեղի իշխանությա

Ֆրանսիան, որպես Սփյուռքի ամենամեծ գաղութներից մեկը, փաստացի Վեհափառի այցելությ

09 Դեկտեմբեր 2025
Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակ

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ուն

08 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Պանք Օթոմանէն Խանասոր, Սասնոյ ապստամբութիւններէն հայ-թաթարական կռիւներ, Սարդար

08 Դեկտեմբեր 2025
Գիւմրի. ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դե

Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դեմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանությունն

08 Դեկտեմբեր 2025
Դեկտեմբեր 7 – Երկրաշարժի օր չէ մ

Եւ այսօր Սփիւռք–Հայրենիք ապրեցանք՝ ոչ որովհետեւ մոռցանք աղէտը, այլ որովհետեւ ո

07 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Փաշինյանական պարտվողական «խաղաղություն

Հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և պատմության կրկն

05 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company