ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի կորստից հետո Փաշինյանը պետք է չեղյալ հայտարարի 2020 թվականի համաձայնագիրը

11 Հոկտեմբեր 2023

2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր ստորագրեցին Արցախյան պատերազմում հրադադարի մասին։

Հրադադարը սովորաբար նշանակում է, որ պատերազմող կողմերը դադարեցնում են մարտերը՝ կանգ առնելով իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Տարօրինակ է, բայց 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դեպքում Հայաստանը Ադրբեջանին հանձնեց մեծ հողատարածքներ, որտեղ ոչ մի ադրբեջանցի զինվոր ոտք չէր դրել, օրինակ՝ Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, բայց ոչ Միջանցքը։

Ուստի 2020 թվականի համաձայնագիրը ավելի շատ կապիտուլյացիա էր Հայաստանի համար, քան հրադադար։ Ահա դրա հետևանքով առաջացած խնդիրները.

1. Փաշինյանը Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագիրը կնքելու պատճառ չուներ, քանի որ պատերազմը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի և Արցախի միջև էր։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը պատերազմ չէին հայտարարել միմյանց դեմ։

2. Փաշինյանը լիազորություն չուներ Ադրբեջանին հանձնելու այն տարածքները, որոնք պատկանում էին ոչ թե Հայաստանին, այլ Արցախին։

3. 2020-ի համաձայնագրով ժամկետներ էին սահմանվել Հայաստանի, բայց ոչ Ադրբեջանի համար՝ իրականացնելու տարբեր պարտավորություններ, օրինակ՝ տարածքների տարհանում և ռազմագերիների փոխանակում։ Հայաստանի կառավարությունն անխոհեմաբար անմիջապես հանձնեց բոլոր ադրբեջանցի գերիներին, մինչդեռ Ադրբեջանն ազատ արձակեց միայն փոքրաթիվ հայ գերիների։ Երեք տարի անց տասնյակ հայ բանտարկյալներ շարունակում են տանջվել Բաքվի բանտերում։ Փաշինյանը ոչ միայն ջանք չի գործադրում այդ բանտարկյալներին վերադարձնելու համար, այլև նույնիսկ չի խոսում նրանց մասին։

4. 2020 թվականի համաձայնագրով Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին բռնի ուժով և անօրինական կերպով գրավվեց Ադրբեջանի կողմից, թեև այն պետք է վերահսկեին ռուս խաղաղապահները։

5. 2020 թվականի համաձայնագիրը պարտավորեցրել է, որ «պետք է ապաշրջափակվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»։ Սա նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կկարողանան անցնել միմյանց տարածքներով։ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց թույլ տալ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևելյան հատվածից անցնել դեպի Նախիջևան, բայց երբեք չնշեց, որ նման մոտեցումը լինելու է փոխադարձ։ Հակառակ 2020 թվականի համաձայնագրի՝ Ադրբեջանը պահանջում էր ոչ թե պարզապես անցում, այլ «միջանցք», ինչը նշանակում է, որ Հայաստանով անցնող ճանապարհը պատկանելու է Ադրբեջանին։ Ալիևը ոչ մի անգամ չի նշել, որ ինքն իր հերթին թույլ կտա հայերին հատել Ադրբեջանի սահմանը։ Իրավիճակն ավելի սրելով, Թուրքիան կեղծորեն պահանջում է, որ Հայաստանը ընդունի «Զանգեզուրի միջանցքը»՝ նախքան նա կհամաձայնի բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը։

6. Փաշինյանը բազմիցս խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր ծրագրի մասին։ Նման խաղաղության պայմանագիր կնքելու կարիք չկա, քանի որ Հայաստանը չէր պատերազմում Ադրբեջանի հետ։ Խաղաղության պայմանագրեր կնքվում են պատերազմող կողմերի միջև։ Ադրբեջանը պատերազմում էր ոչ թե Հայաստանի, այլ Արցախի հետ։

7. Հակառակ 2020 թվականի համաձայնագրի, որով ռուս խաղաղապահները Արցախում մնալու էին մինչև 2025 թվականը, Ադրբեջանը խախտեց այդ դրույթը՝ անցյալ ամիս ներխուժելով և բռնագրավելով Արցախի մնացած մասը՝ ստիպելով նրա 120 հազար բնակիչներին փախչել Հայաստան։

8. 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումն անիմաստ է դարձնում ռուս խաղաղապահների դերակատարությունըը, ինչը նշանակում է, որ ռուս զինվորները պետք է լքեն այն, որն այժմ ադրբեջանական տարածք է համարվում։

9. Թեև կան հիմնավոր պատճառներ՝ մեղադրելու Ռուսաստանին արցախահայության պաշտպանության հարցում իր անգործության համար, նույնքան հիմնավոր պատճառ կա՝ մեղադրելու Փաշինյանին նրա համար, որ նա Արցախն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Հասկանալի է, որ չնայած Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքին, հաշվի առնելով նրա մասնակցությունը ուկրաինական պատերազմին, նախագահ Պուտինը որոշել է, որ Թուրքիան (ՆԱՏՕ-ի միակ անդամը, որը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի նկատմամբ) և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը շատ ավելի կարևոր են Ռուսաստանի ազգային շահերի համար, քան Հայաստանը կամ Արցախը։ Մինչդեռ Արևմուտքն էլ Հայաստանին օգնություն չի ցուցաբերել՝ զուտ սատարող հայտարարություններ անելով և որևէ գործողություն չձեռնարկելով։

10. 2020 թվականի պատերազմից հետո, երբ ադրբեջանական բանակը մտավ և բռնագրավեց Հայաստանի արևելյան տարածքը, Փաշինյանը ոչ միայն ջանք չգործադրեց թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար, այլ նույնիսկ չի խոսում այնտեղ Ադրբեջանի անօրինական ներկայության մասին։

11. Փաշինյանի սխալների երկար ցուցակը ներառում է իր ընդունումը, որ Հայաստանի ներսում խորհրդային ժամանակաշրջանի ադրբեջանական բնակեցված անկլավները հանդիսանում են Ադրբեջանի մաս։ Որևէ պատճառ չկար, որ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեր այդ անկլավները, մանավանդ որ Ալիևը նման պահանջ չէր ներկայացրել։

12. Փաշինյանը միակողմանի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Ալիևի կողմից որևէ փոխադարձ ճանաչման։

Հաշվի առնելով վերոնշյալ 12 կարևորագույն հարցերում Փաշինյանի սխալ վերաբերմունքը, նրա մերժումը հրաժարական տալուց և իր աթոռը իրավասու ղեկավարի հանձնելուց, նրան միայն մնում է 2020 թվականի համաձայնագիրն անվավեր ճանաչել, քանի որ Ադրբեջանը խախտել է դրա դրույթների մեծ մասը։

Փաշինյանը պետք է հրաժարվի Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելուց, քանի դեռ նա չի ազատել բոլոր հայ ռազմագերիներին և դուրս չի բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։ Ալիևը նախ պետք է հարգի իր նախկին պարտավորությունները, նախքան հայերը վստահեն նրան, որ կկատարի ապագա պայմանավորվածությունները:

Բարեբախտաբար, 2020 թվականի համաձայնագիրը հեշտությամբ կարելի է չեղարկել, քանի որ այն չի վավերացվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանների կողմից որպես միջազգային դաշնագիր։ Այն պարզապես ստորագրել է Փաշինյանը՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Հայաստանի հաջորդ ղեկավարը պաշտոնավարման առաջին իսկ օրը պետք է չեղարկի 2020թ. համաձայնագիրը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company