ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայոց Արեւելից կողմանց ամրոցի խորտակումէն ետք՝ զգաստանալու պահը

16 Հոկտեմբեր 2023

«Զօրք եւ ազգ, զօրք եւ պետութիւն, զօրք ու հայրենիք՝ պէտք է կազմեն մի ներդաշնակ ամբողջութին»
Միքայէլ Վարանդեան

1991 թուականի Սեպտեմբեր 2-ին հռչակուած Արցախի անկախութեան հռչակումէն 32 տարի ետք, այսօր խորտակուած է Հայոց Արեւելից կողմանց դարպասապահ ամրոցը՝ Արցախը։ Հայոց Ցեղասպանութենէն 108 տարի ետք, ականատեսներն ենք արցախահայութեան ցեղասպանական բռնագաղթին։ Արցախը դարերու ընթացքին անվկանդ դիմակայած է արաբական, մոնկոլական, սելճուքեան, պարսկական, թրքական թշնամական յարձակումները, եւ դարաւոր մաքառումներով, պատմական տարբեր ժամանակահատուածներու ընթացքին նուաճուած է թշնամիին կողմէ, սակայն ժողովուրդը կառչած մնացած է մայր հողին։ Այսօր, պատմական իր սաղմնաւորումէն հազարամեակներ ետք, Արցախը առաջին անգամ ըլլալով հայաթափուած է։

Արեւելեան ամրոցը խորտակուած է, մեր հայրենիքը վերածուած է միջնաբերդի, որուն անվտանգութիւնը այսօրուան դրութեամբ ճգնաժամային ու խոցելի է։ Հիմնովին խախտած է Հայաստանի արեւելեան սահմաններու ամրակուռ ասպարը՝ սահմանապահ Արցախը, այն սահմանը, որ կ՚երկարէր Վարդենիս-Արցախ սահմանախաչման կէտէն մինչեւ Արաքս, աւելի քան 300 քլմ. սահմանաշերտով։ Արցախեան յաղթական ազատամարտին շնորհիւ հայ-ատրպէյճանական այդ սահմանագիծը կը վերաձեւաւորուէր, ու հայկական բանակի Արցախեան լեռնազանգուածային պաշտպանական բնագծերուն վրայ տեղաբաշխումով՝ Հայաստանի արեւելեան սահմանի անվտանգութեան ռազմավարական վիթխարի ձեռքբերումը կ՚ իրագործուէր։ Այսօր սակայն, չկան այդ բարձունքները։

Վերադարձած ենք զերօ կէտին՝ 1988 թուականի Փետրուարեան ժողովրդային պահանջատիրութեան ու ազատագրման շարժման հանգրուանին, սակայն այս անգամ հայաթափուած Արցախով։ Հայութեան արդար դատի պայքարը ետ մղուած է երեք տասնամեակներով, կորուստով, հայրենազրկումով, բռնագաղթով։

Արցախը պարսպապատ էր։ Թէ ի՞նչ պատահեցաւ 2020 թուականի Արցախեան պատերազմին, պատմութիւնը տակաւին իր դատաստանը ունի։ ՔՊ-ական իշխանավարման ամբողջ ժամանակաշրջանը եղաւ աղէտաբեր կորուստներու գահավէժ գործընթաց մը։ 2020 թուականի նենգադաւ պատերազմէն ետք, ՔՊ-ն եւ իր առաջնորդը ճանչցան Արցախի Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան կազմէն ներս, լքեցին արցախահայութիւնը, ուրացան Արեւմտեան Հայաստանի պահանջատիրութիւնն ու Հայ Դատը՝ զայն հետապնդող Սփիւռքի Դաշնակցական յանձնախումբերը անուանելով ժամանակավրէպ։

Տարածաշրջանին մէջ ռազմաքաղաքական կանոններն ու կանխադրոյթները հիմնովին փոխուած են, եւ առ այդ՝ Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան աւանդական հայեցակարգը ինքնապաշտպանութեան տեսանկիւնէն՝ կիրառական նոր համակարգի կարիք ունի։ Որեւէ պետութեան անվտանգութեան հիմնական երաշխաւորը՝ բանակն է, իսկ բանակի ողնաշարը՝ ժողովուրդը։ Եթէ ազգը կազմող քաղաքացիական հասարակութիւնը զուրկ է ազգային գաղափարախօսութենէ, ուրեմն տուեալ պետութեան բանակի գաղափարական հիմքերը ամրապնդուած չեն կրնար ըլլալ։ Ինչպէս Դաշնակցական տեսաբան Արցախի զաւակ Միքայէլ Վարանդեան կը շեշտէ՝ «Զօրք եւ ազգ, զօրք եւ պետութիւն, զօրք ու հայրենիք՝ պէտք է կազմեն մի ներդաշնակ ամբողջութին», այսինքն՝ ազգային նոյն գաղափարախօսութեամբ տոգորուած ամրաձոյլ ու անքակտելի միասնութիւն։ Հայութեան համար ազգ–բանակի գաղափարը այլընտրանք չունի։

Աշխարհաքաղաքական մեր ներկայ կացութեամբ, երկու յարձակողապաշտ թշնամի պետութիւններու սպառնացող ռազմատենչութեան ներքոյ, այսօր, աւելի քան երբեք, հայոց պետականութեան անվտանգութեան ապահովման միակ երաշխիքները՝ բանակի մարտունակութիւնն ու ռազմարդիւնաբերական համալիրի զարգացումն են: Հայրենիքի սահմաններու անառիկութիւնն ու անխորտակելիութիւնը պայմանաւորուած է կազմակերպ ու զօրեղ զինեալ ուժերով։ 21-րդ դարուն, հակամարտ կողմերու միջեւ դասական պատերազմի էջը փակուած է, առ այդ՝ ռազմական գիտարուեստի զարգացման պետական նպատակային ծրագիրներու մշակման եւ գործադրման նոր արժեհամակարգի յառաջացումը էական առաջադրանք է։

Յուսաբեկումէն ետք, այժմ մաքառելու եւ պատնէշի վրայ կանգնելու պահն է։ Պատերազմներէ եւ արհաւիրքներէ ետք, բազում ազգեր խորտակուած են, բայց՝ վերականգնած։ Արցախը տակաւին կը մնայ եւ պէ՛տք է մնայ համազգային մեր քաղաքական օրակարգին վրայ որպէս առաջնահերթութիւն ու բռնագրաւուած Արցախը վերահայացնելը՝ որպէս վսեմագոյն պարտաւորութիւն։ Աւելի՛ն. պատերազմի սպառնալիքի տակ գտնուող մեր պետութեան համար դիմադրկան ոգին ու համազգային մեր ներուժը համախմբելու ու կենսագործելու ժամանակն է։ Իսկ ամենակարեւորը, ազգային այս մահաբեր թմբիրէն զգաստանալու միա՛կ դեղատոմսը՝ գործող ազգադաւ այսօրուան իշխանութիւններու անյապաղ հեռացումն է։

Հայրենիքի փրկութեան համար այս սերունդը պատասխանատու է, կա՛մ ազգովին կ՚որոշենք ինքնիշխան մեր պետութեան ապագան եւ կա՛մ կը կանգնեցնենք հայոց աշխարհի տապանաքարը եւ կը շրջենք մեր պատմութեան վերջին էջը։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company