ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

2025 թվականից բոլոր քաղաքացիները պետք է եկամտի հայտարարագիր ներկայացնեն. ի՞նչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ

20 Հոկտեմբեր 2023

Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը, ըստ որի բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն Aysor.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց գործընթացից. «2024 թվականի մայիսին 2023 թվականի համար պարտավոր են լինելու հայտարարագիր ներկայացնել.

ա) հանրային ծառայողները,
բ) այն անձինք, ովքեր բիզնեսով են զբաղվում՝ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, փոքր և միջին բիզնեսը դեռ չի մտնում,
գ) այն մարդիկ, ովքեր բանկում փոխառություններ ունեն, օրինակ հիփոթեքային վարկեր են վերցրել՝ 20 մլն դրամից ավելի։

Այդ երեք խումբն է 2024-ին 2023-ի համար հայտարարագիր ներկայացնելու»։

Պարսյանի տեղեկացմամբ՝ հաջորդ խմբում 2024 թվականի համար պետք է 2025-ին հայտարարագիր ներկայացնեն բոլոր աշխատողները, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները.

«Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ հայտարարագրի ներկայացման տեխնիկական մասն ապահովելու համար, համապատասխան ծրագրային ապահովումներն են մշակվում, ներկայումս նաև կա հեռախոսի քարտի միջոցով ստորագրելու հնարավորություն։ Այսինքն դուք պետք է մոտենաք ձեր բջջային օպերատորին ձեր քարտը ստորագրությունով դարձնելու համար, նոր քարտ են տալիս, որը ստորագրելու հնարավորություն է ընձեռում»։

Պարսյանն ասաց, որ հայտարարագրերի մի մասը պետք է ինքնաշխատ եղանակով իրականացվի, այսինքն, ավտոմատ եղանակով։

«Օրինակ, դուք մի քանի տեղ աշխատում եք, այդ եկամուտները միանգամից հայտարարգրում ցուցադրվելու են։ Դուք միայն հայտարարգրելու եք այն եկամուտը, որը չի երևում։ Դիցուք, քաղաքացին աշխատում է նախարարությունում, այդտեղից ստացված եկամուտն ավտոմատ ցուցադրվելու է հայտարարագրում, դա լրացնելու կարիք չի լինի, սակայն այդ նույն քաղաքացին, հնարավոր է, նաև աշխատանքին զուգահեռ զբաղվում է գյուղատնտեսությամբ, որից ստացված եկամուտը չի երևում։ Այդ քաղաքացին հենց իր ստացված բերքի եկամուտն է հայտարարագրելու։ Սա է պրոցեսը։ Դեռևս տեխնիկական մասը պատրաստ չէ, մշակման փուլում է», – ասաց մասնագետը։

Տնտեսագետը մտահոգիչ է համարում այն, որ բնակչության հետ իրազեկման աշխատանքներ բավարար մակարդակով չեն իրականացվում. «Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ այդ ամենից, այդ հավելվածները, ստորագրությունները հասանելի չեն ամբողջ ծավալով։ Մենք նախանշել էինք 2024 թվականի մայիս ժամկետը պետական աշխատողների, վարկեր վերցնողների համար, որոնց թիվը կարող է կազմել մոտավորապես 100-120 հազար մարդ։ Եվ այդ մարդկանց պետք է իրազեկել, սակայն աշխատանքները չեն արվում»։

Մասնագետը հստակեցրեց, որ անկախ այն հանգամանքից, մարդն աշխատող է, թե ոչ, նա պետք է այդ հայտարարագիրը 2025 թվականից ներկայացնի. «Լինի տնային տնտեսուհի, կամ չաշխատող ցանկացած ոք պետք է լրացնի այդ հայտարարագիրը։ Նա, եթե եկամուտ չի ունեցել, նշելու է, որ որևէ եկամուտ չունի»։

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններում աշխատողներին, Պարսյանը շեշտեց, որ նրանք առաջին փուլով չեն լինի, սակայն երկրորդ փուլով արդեն պետք է լրացնեն իրենց հայտարարագրերը.

«Տեսեք, այն անձինք, ովքեր ՀՀ-ում 180 օրից ավելի են մնում, համարվում են ռեզիդենտ և պարտավորվում են հայտարարագիր ներկայացնել։ Դա վերաբերում է նաև ռուսներին, եթե 180 օրից ավելի են մնում։ Կարող է դա խնդիրներ առաջացնել, սակայն, ըստ էության, իշխանություններն ասում են, որ իրենք աշխատանքներ են տանում, որ այդ խնդիրները նվազեցնեն։

Կառավարության նպատակն է, ինչպես իրենք են ասում, որ հասցեական սոցիալական քաղաքականություն իրականացնեն, ստվերը կրճատեն։ Այս համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերահոսկողական լծակներ ունենալ, հասկանալ, թե ինչքանով է իրատեսական այդ հայտարարգիր ներկայացնելը։ Կարծում եմ՝ սկզբնական շրջանում կառավարությունն այդքան մեծ ուշադրություն չի դարձնելու թվերին, ուղղակի փաստին է անդրադառնալու, այսինքն եկամուտը ներկայացվել է, թե՝ ոչ։ Հետագայում իրավիճակը կվերանայեն և կոնկրետ հասցեական մոտեցում կցուցաբերվի։ Օրինակ, նույն անկանխիկ գնումների մասով կառավարությունը մոտ մեկ տարի շատ խիստ չէր, սակայն արդեն այս տարվանից բավականին լուրջ ստուգումներ է անում ՓՄՁ-ներում և անկանխիկի մասով տուգանքներ կիրառում»։

Անդրադառնալով տրանսֆերտներին, Պարսյանը նշեց, որ մինչև 12 մլն դրամը քաղաքացիները կազատվեն հարկերից. «Դա մեկ անձի հաշվով է, եթե այդ թիվն անցավ, կարող է հարկ կիրառվել։ Այսպես ասեմ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է 12 մլն դրամ դրսից գումար ստանալ։ Կարող են այդ ձևով բաշխել, որպեսզի հարկման խնդրից ազատվեն»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company