ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանի համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է

24 Հոկտեմբեր 2023

Եթե Ադրբեջանը երեկ ստորագրել է հայտարարություն, որով ճանաչել է տարածքային ամբողջականության սկզբունքը, այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը արդեն դուրս բերեր Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Բայց Ադրբեջանը մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից պահելով իր օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքում, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «խաղաղության» համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն:

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն` դա ադրբեջանական նարատիվ է, մեզ մոտ կա ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել, որովհետև Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունը իր համար ընդունելի չէ, բացի Հայաստանի կապիտուլյացիայից: Եթե մենք դրան համաձայն չենք, պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք, որ ապահովենք մեր տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Բայց Հայաստանի իշխանությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում», – հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա` ամենալուրջ վտանգն այն է, որ Հայաստանը չդառնա Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի բախման թատերաբեմ:

«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվել է բախումների թատերաբեմի: Թե որտեղ են ընթանում բանակցությունները, դա երկրորդական հարց է, առաջին հարցն այն է, թե բանակցությունների սեղանին ինչ է դրված, եւ այն մարդը, որ Հայաստանն է ներկայացնում, արդյոք պաշտպանում է հայկական շահերը: Ցայժմ մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», – ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Երեք տարի ինչ ասել ենք՝ ճիշտ ենք ասել, Փաշինյանն ինչ ասել է, սխալ է ասել, որովհետեր 3-5 տարի մենք անընդհատ գլորվում ենք դեպի անդունդը նշեց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը ձախողվել է իշխանափոխության հարցում:

«Այո, պետք է փոխել իշխանությունը, բայց հիմա ընդդիմությանը խփելն արդյո՞ք օգնում է իշխանության փոխելուն: Չի օգնում: Վերջապես, հասարակության մեջ, քաղաքական ներկապնակի վրա կա-չկա, բայց միակ լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք, ԱԺ-ում հավաքվածներն է և անում ենք այն, ինչ որ ընդդիմությունը պետք է անի, քննադատում ենք իշխանությանը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հայտնեց, որ իրենք փորձում են մարդ մոբիլիզացնել փողոցում. «Այնքան չենք անում, որքան պետք է, բայց նայենք, թե այլընտրանքային ընդդիմությունը քանի մարդ է կարողանում մոբիլիզացնել: Նաեւ նայենք, թե փողոցում այս իշխանություններն ինչ աջակցություն ունեն: Երևանի քաղաքապետի ընտրությունները դրա ամենավառ վկայությունն են»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ինչքան շատ մարդ մոբիլիզացվի, այնքան շուտ կկարողանան այս իշխանություններից ազատվել, փոխել պետության քաղաքականության կուրսը:

Արթուր Խաչատրյանը անդրադառնալով դժգոհությանը, որ ընդդիմությունը վճռական գործողությունների չի գնում եւ չի կարողանում իշխանափոխություն իրականացնել, ասաց՝ գործողություն պահանջող եւ գործողության մասնակցող մարդիկ էապես իրարից տարբերվում են, որովհետեւ պահանջել գործողություն, ենթադրենք, կիրակի երեկոյան, բայց չգալ գործողության երկուշաբթի առավոտյան, դա նշանակում է՝ դու պահանջում ես «թամաշա»:

«Արդյոք այն քաղաքացին, որ պահանջում է գործողություն, բայց այդ գործողությանը չի մասնակցում, ինքն իր հետ անկեղծ է»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ինչքան էլ Փաշինյանի հայտարարի, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են… Եթե հայ-ռուսական հարաբերություններն լավ են՝ ինչո՞ւ են եթերում սփռվում հաղորդումներ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»:

Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է. ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմին նախորդել էին բանակցությունների ձախողումները ասաց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպմանը:

«Այս իշխանությունները ձախողել էին ամբողջ բանակցային գործընթացը, կորցրել էին բոլոր դաշնակիցներին, նոր դաշնակիցներ ձեռք չէին բերել: Որեւէ բանակցության չգնալուց առաջ պետք է հասկանալ, թե դրա այլընտրանքը որն է: Այնպես որ բանակցությունների գնալը ճիշտ բան է, բայց կարեւորը այն չէ, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, կարեւորն այն է, թե բանակցությունների սեղանին ինչ է դրված»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ գործող իշխանությունը բոյկոտում է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի հարթակները. «Իրենք խոսում են «հայկական խաչմերուկի» մասին: Ես դեռ նախորդ տարվա փետրվարին հարցում եմ ուղարկել, թե հաշվարկներ կա՞ն: ՏԿԵ նախարարությունը պատասխանել է, որ դրա մասին կարող ենք խոսել, երբ տեխնիկական տեսական ուսումնասիրությունն ավարտված լինի: Այսինքն առանց այդ ուսումնասիրության պնդումներ կատարելը անտրամաբանական է: Այն հաշվարկները, որոնք ես եմ արել, տնտեսական առումով որեւէ լավատեսություն չի ներշնչում: Թուրքական էքսպանսիան մի կողմից, մյուսը, եթե կա ավելի արդյունավետ ճնապարհ, օրինակ, Իջեւան- Ղազախ ճանապարհը, որն ավելի կարճ է, դա չեն գործարկում, գնում են միայն հարավային ճանապարհով: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի ճնշման ներքո են գնում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ֆրանսիայից զենք ձեռք բերելը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության վրա. նշեց Արթուր Խաչատրյանը:

«Հինգ տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից երեք ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Դա պետք էր շուտ անել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից կամ Հանրայինի եթերից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, ոնց որ ես գնամ տուն ու ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում: Տեսնում ես զենք չի տալիս, մեկ օր չի տալիս, երկու օր չի տալիս, երրորդ օրը բողոքելու փոխարեն պետք է փորձել այլ մատակարար գտնել: Եթե չես կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, մնայիր թերթի խմբագիր: Որովհետեւ մինչ այդ զենք մատակարարվում էր թե՛ հարավից, թե՛ հյուսիսից, թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից», – ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ երեք ռադիոլոկացիոն կայանների դեպքում աղմուկն ավելի շատ էր, քան կարող էր լինել:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company