ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

3+3 Ձեւաչափը հարցականի տակ

24 Հոկտեմբեր 2023

Սեղանի վրայ է կրկին 3+3 բանակցային ձևաչափը, որ ընդհանրապէս կը յայտնուի տարածաշրջանի դիւանագիտական խօսոյթին մէջ, երբ խօսակցութիւնները կ՚ըսկսին բախիլ անելի։

Ակնկալութիւնը այն է, որ Հայաստան-Ազրպէյճան-Վրաստան առաւել Ռուսաստան-Թուրքիա-Իրան զոյգ եռեակները այժմ միասնաբար վճռեն ճակատագիրը Հարաւային Կովկասի հաւասարակշռութեան ծնունդ տալով տարածաշրջանային նոր ճարտարապետութեան մը։ Բազմակողմ մէկ գործընթա՛ց՝ որ նախ պէտք է յաղթահարէ երկկողմ յարաբերութիւններու բարդ հիւսքին մէջ բռնուած փոխադարձ շահերու և հակամարտութեանց խնդիրները, որպէսզի կարողանայ ճամբայ հարթել դէպի ընդհանուր համաձայնութիւն։

Իրականութեան մէջ, սակայն, առաջարկուող ձևաչափին վեց կողմերը երբեք չեն մտածած, չեն գործած և չեն գործեր այս վեցերու մակարդակով միայն։ Վեցը ընդամէնը վերացական հասկացողութիւն մըն է այս խօսակցութեան մէջ։ Ան վերացական է և շինծո՛ւ։ Ան չի ներկայացներ ամբողջական աշխարհաքաղաքական պատկերը տարածաշրջանի ուժային փոխյարաբերութեանց։ Այդ վեցէն իւրաքանչիւրը սովոր է իր կողմնակի սակարկութիւնները ընելու իր անմիջական շահակիցներուն հետ, որոնց շրջանակը շատ աւելի լայն է և բազմակողմանի և ենթակայ՝ ամէնօրեայ վերիվայրումներու։

Չկայ ոչ ոք – ոչ իսկ Իրա՛նը – որ չգիտակցի, թէ տարածաշրջանի հանրահաշիւէն կարելի չէ դուրս պահել Արևմուտքը, որ այս պարագային կ՚ընդգրկէ ԱՄՆ-ը և Եւրոպան և անոնց կողքին՝ Իսրայէլը։ Այս առումով, 3+3-ի առաջնորդները կրնան նոյնիսկ ի մի բերել և բեմադրել 3+3-ի դիւանագիտական եռուզեռը միաժամանակ քաջ գիտնալով, որ իրականութենէն ոչինչ կրնայ փոխուիլ։ Իրենք ուզեն կամ ոչ՝ ձևաչափի ատենակարգին մէջ են ըլլալու «ոգի»ները իրենց ճշտած բացականերուն…Բան մըն ալ աւելի՛։ Նման բանակցային գործընթացի մը ընթացքը փաստացիօրէն ճշտողը աւելի շուտ և աւելի շատ բացականերն են ըլլալու քան ներկաները…

Պարզ է, որ Թուրքիա և Ազրպէյճան նման բանակցութիւններու բովին մէջ (ենթադրելով որ անոնք տեղի կ՚ունենան) պիտի խաղան իրենց երկսայրի խաղը Արևմուտքի և Մոսկուայի միջև տարածաշրջանային աւարէն առաւելագոյնը կորզելու դիտաւորութեամբ, իսկ Իրան պիտի ճգնի խուսանաւել «հաւկիթի կճեպներուն վրայ»էն զգուշօրէն քալելով և միշտ ջանալով օրը-օրին հասկնալ Մոսկուայի իրական դիտաւորութիւնները։ Մոսկուայի առաջնահերթ խնդիրը պիտի ըլլայ ԱՄՆ-ը դուրս պահել գործընթացէն միաժամանակ յուսալով, որ ինք կրնայ յայտնուիլ Թուրքիոյ և Ազրպէյճանի միջև և Սիւնիքի ճանապարհային սակարկութիւնները առնել իր հակակշռին տակ…Միւս կողմէ՝ Վրաստանը պիտի փորձէ իր փէշերը ազատ պահել տարածաշրջանի ճահիճէն միշտ առաւելութիւնը տալով թուրքևազրպէյճանական կողմին (այսինքն՝ իր անմիջակա՛ն շահերուն) ընդդէմ Հայաստանի շահերուն։ Եւ հետևաբար մեծ է հաւանականութիւնը, որ ձևաչափը ի վերջոյ մտնէ փակուղի վերադառնալով իր սկզբնակէտին և Հայաստանի համար աւելի խորացած կնճիռներով։ Սիմոն Վրացեանի յայտնի խօսքով՝ «լեռը ծնի մուկ»…

Այս ձևաչափի աւելի մտահոգիչ եզրը կը կայանայ այն բանին մէջ, որ ան էապէս կրնայ քնաբեր հանդիսանալ և իր ետին պահել շատ աւելի եղերական գործընթաց մը։ Նման բանակցութիւններու ետին, Թուրքիա և Ազրպէյճան կրնան պատրաստել իրենց մեծ նախայարձակումը (ագրեսիա) թիրախ ունենալով Սիւնիքը, Վայոց Ձորը և Գեղարքունիքի կարևոր մէկ հատուածը (Սևանի արևելեան ափերով)։ Նման գործողութիւն մը բնականաբար կ՚ենթադրէ Մոսկուայի և Արևմուտքի նոյնժամանակեայ համամտութիւնը (բնականաբար իւրաքանչիւրը այլ շահերէ խթանուած)։

Դժբախտաբար նման խաղի մը կարելիութիւնը երբեք անհաւանական չէ այսօր։ Այդ պահը կարելի է դիւրաւ ձևաւորել այսօրուան աշխարհակարգի անկայունութեան պայմաններուն մէջ։ Թուրքիան, Ազրպէյճանն ու Իսրայէլը ունի՛ն անհրաժեշտ գործիքները այդ «գերկատարեալ» (optimum optimorum) հանգրուանը ստեղծելու։

Հարց պէտք է տալ, թէ որո՞նք են Հայաստանի փոխընտրութիւնները 3+3 ձեւաչափով տարուելիք բանակցութիւններու գործընթացին մէջ։

Փաշինեան պատրաստակամութիւն յայտնած է Ազրպէյճանի և Նախիջևանի միջև ճանապարհային հաղորդակցութիւնը ապահովելու առանց տարածքը դուրս բերելու ՀՀ հողային ամբողջականութեան սահմաններէն։ Դժբախտաբար Փաշինեանով ղեկավարուող հայկական կողմը նման երաշխիքներ տալու կարելիութենէն բացարձակապէս զուրկ է այսօր։ Երբ Թուրքիա և Ազրպէյճան իրողապէս ոտք դնեն Սիւնիքի ճանապարհներուն վրայ, իրենք ինքնաբերաբար կ՚իշխե՛ն այդ ճանապարհներուն անհանգստութիւն պատճառելով Իրանին և Մոսկուայի։ Եւ հեռուէ-հեռու՝ Հնդկաստանի և Չինաստանի։ Եւ – ինչո՞ւ չէ – տեղ մըն ալ՝ Արևմուտքի…Ոչ ոք ռազմավարական «լուսանցք»ը ունի Հայաստանին վստահելու նման գերզգայուն վերահսկողական առաքելութիւն։ Ո՛չ իսկ Արևմուտքը։ Պարտութեան վարչակարգը նման վարկ չի վայելեր նոյնիսկ իր հովանաւորներէն։

Հետևաբար Փաշինեանի ափերուն մէջ գտնուող Հայաստանը ինքնիշխան մասնակից մը չի կրնար ըլլալ 3+3 ձևաչափով գործող բանակցութիւններուն մէջ։ Բանակցային այս գործընթացի անմիջական կռուախնձորը Սիւնիքի ճանապարհներն են, որոնք այսօր կը պատկանին միջազգային շահագրգռութիւններու տրամաբանութեան և իսկապէս հնարաւոր չէ այլևս սոսկ տարածաշրջանային մակարդակի վրայ հանգուցալուծել այս հարցը։

Սիւնիքի պատուարը ստեղծողները հայ պետականութեան ձեռքերուն մէջ դրին լինելիութեան հզօր զէնք մը, որուն տիրութիւն ընելու գաղափարական զինարանն է, որ ողբալիօրէն մսխուած է այսօր։ Ողբերգութի՛ւն է, որ Հայաստանը դրուած է մուրացիկի դիրքերուն վրայ փոխանակ օրակարգ թելադրողի հեղինակութեան։ Որո՞ւն պէտք է զէնքը, երբ զայն գործածելու կոչուած ձեռքն ու միտքը կը գործեն պարտուածի հոգեբանութեամբ։

Կարօ Արմենեան

Հոկտ. 23, 2023թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company