ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դեռ շա՜տ բան կբացահայտվի ապագա դատերի ժամանակ, այդ թվում՝ ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանը, որը չգործարկվեց

23 Հոկտեմբեր 2023

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորԳեղամ Մանուկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Տիգրան Ավինյանի՝ ցածր ձայնով, միատոն խոսող փափկասունության մեջ դիվային բան կա իրականում։ Ժամանակին 1.3 միլիոն բնակչություն ունեցող Երևանի մեդալով պարգևատրվում էին Երևանի համար էտալոն համարվող մարդիկ։ Հիմա հասել ենք այն վիճակին, որ այդ բարձունքից այնքան ենք իջել, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը Երևանի ոսկե մեդալով պարգևատրում է մարդ ծեծող կարմիր գլխարկ (կարմիր բերետավոր) Հայկազ Ջոմարդյանին։

-Սրանց իշխանության ժամանակ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը ստեղծվեց, որի ժամանակ մեծարում էին ոչ թե մտավորականներին, այլ փող աշխատող բիզնեսմեններին։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ այդ միջոցառմանը ներկա Արցախի նախագահ Բակո Սահակյանին անվանեցին Արցախի մարզպետ։
Իրականում ՀՀ-ում թշնամական մի ամբողջ բանակ է գործում, բանակ սեփական ժողովրդի դեմ։ Թշնամական ասելով՝ նկատի ունեմ տեղեկատվական այն տեռորը, որ կիրառվում է հայ ժողովրդի դեմ։ Հիմա նոր ենթաօպերացիա է իրականացվում՝ արցախցիների մեջ պառակտում մտցնելը։ Այդ բանակի ստրուկն է Հանրային հեռուստաընկերությունը։ Վստահ եմ՝ մի օր բոլոր այդ մարդիկ և դրանց սպասարկողները կանգնելու են դատարանի առաջ։ Պատգամավորներ, հասարակական գործիչներ, փորձագետներ․․․ Բոլորի հարցազրույցները վաղը դրվելու են մեղադրական եզրակացության հիմքում։

-Այս իշխանության ռազմավարության մեջ առանցքային է այն, որ պետք է ջնջել Արցախ բառը ու Արցախի հետ ասոցացվող ամեն ինչ։ Վերցնենք թեկուզ Արցախի պետական համալսարանի հարցը։ Ուզում են այն վերացնելով՝ վերացնել արցախյան զարթոնքի հիմնական հավաքատեղիներից մեկը։ Կոչս ուղղում եմ համալսարանի ղեկավարությանը՝ հարցը պետք է արթուն պահել, թույլ չտալ, որ այն փակվի։

-Տարիներ շարունակ ՀՀ բյուջեից Արցախին վարկային տեսքով որոշակի գումարներ են տվել, և միայն այս իշխանություններն են, որ րոպեն մեկ խոսում են այն մասին, թե որքան փող են տվել Արցախին։ Մարդկանց հայրենազրկել են, դարձրել գաղթող ու խոսում են փող տալու մասին։ Հիմա էլ թիրախավորում են, 4 տարի է՝ այդ թշնամանքն են սերմանում արցախցիների հանդեպ։ Եվ չեն խոսում այն մասին, թե հենց Արցախն ինչ է տվել Հայաստանին տասնամյակներ շարունակ:

-Մեր երկրի ազգային անվտանգության փլուզումը նաև տեղեկատվական անվտանգության տեսքով է։

-44-օրյա պատերազմի օրերին ստեղծված Հայաստան-2020 չաթը, որ ստեղծվել էր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ պատերազմի օրերին, խմբագիրների մասնակցությամբ, պահել եմ։ Վաղը հատ-հատ դատարանում ներկայացնելու եմ։ Լրատվամիջոցների ղեկավարներին իշխանության ներկայացուցիչների առաջին պահանջն էր՝ չհրապարակել հուղարկավորությունների կադրեր։ Յուրաքանչյուրս՝ որպես տեղեկատվական անվտանգության մաս, գիտակցելով դա, չէինք էլ հրապարակում, հետո հասկացանք՝ ինչի էին մեր առջև այդ պահանջը դնում:
Հիմա փորձ է արվում Արցախի՝ օրինական ընտրված տարբեր պետական ատյաններին մեկուսացնել, մոռացության տալ։ Երեկվանից տեղեկատվական հոսքեր են գալիս՝ ովքեր էին Արցախի ներկայացուցչության դեմ այդ ակցիաների կազմակերպիչները՝ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյան, ծագումով արցախցի, Սամվել Բաբայան, Հայկ Խանումյան…

-Ժողովուրդ, դուք մոռանո՞ւմ եք ՝ այս ամենի պատասխանատուն ով է։ Այս ամենի պատասխանատուն անուն ունի՝ Նիկոլ Փաշինյան։

-Օրերս, որպես ԱԺ պատգամավոր, բանտում հանդիպել եմ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ասաց՝ Շուշիի մեղավո՞ր եք ուզում, հեն է, բանտում նստած է։ Միքայել Արզումանյանին արդեն մեղավոր է նշանակել։

-Արցախը հանձնող Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, բայց այսօր այս նույն իշխանությունները մեղավոր են փորձում նշանակել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

-Մոռանում են Արցախի նախագահի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերը՝ Գերմանիա, Իրան, Ֆրանսիա… Բոլոր պաշտոնական այդ հաղորդագրությունների վերջին տողն էր կարևոր՝ պատրաստ եմ օր առաջ Ալիևի հետ նստել մեկ ընդհանուր սեղանի շուրջ: Մոռանում են, որ սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Մոռանում են, որ սեպտեմբերի 10-ին Էրդողանն ասում էր, որ կարող է վաղը Նիկոլի հետ խոսել: Մոռանում են, որ նույն օրերին հեռախոսազանգերից հետո Նյու Յորքում, «Թուրքական տանը» թուրք գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է՝ «Արցախում ադրբեջանական ուժերը հարձակվել են, և դա պայմանավորված էր նախագահական ընտրություններով»: Արցախի նախագահի ընտրություններով անհանգիստ էր և՛ Ադրբեջանը, և ՛ Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, սեպտեմբերի 19-ի ագրեսիայի առաջին իսկ օրն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի իշխանություններն ասացին՝ մենք գործ չունենք: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես պատրաստվել եմ տեղահանված արցախցիներին տեղավորելուն:

-Էլի շատ բաներ են մոռանում։ Ապագայի դատավարությունների ժամանակ լինելու են նաև փաստական տվյալներ, այդ թվում՝ ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանը՝ հաստատված ՀՀ Գլխավոր շտաբի պետի կողմից՝ ինչպիսին պետք է լինեին Զինված ուժերի գործողությունները: Այդ փաստաթղթի դեպքում շատ-շատ մարդիկ դեռ պատասխան են տալու, որ անպաշտպան թողեցին Արցախը, արցախահայությանը, Արցախի պաշտպանության բանակին:

-Այն, ինչ քննադատվում է հիմա՝ Սամվել Շահրամանյանի հրամանագիր, այլ գործողություններ, որոշումներ, մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը ամբողջովին տեղյակ է եղել դրանցից։
Սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինյանը կարող էր որդուն ուղարկել Արցախ՝ ծառայելու, Արցախի հետ ուղղաթիռային կապն անհեթեթ պատճառաբանությամբ դարձնել երթուղային տաքսի, հետո ասել՝ ես ի՞նչ կապ ունեմ Արցախի հետ, որ Արցախի անունից բանակցեմ։ Նա քիթը մտցրել է ամեն ինչի մեջ:

-Սրանք սրբություն չունեն։ Մեղքն իրենց վրայից թոթափելու համար ոչ միայն Սամվել Շահրամանյանին կձերբակալեն, այլև Հիսուս Քրիստոսի նկատմամբ հետախուզում կհայտարարեն։
Տիգրան Ավինյանի երդման արարողության ժամանակ ամենաահավորը երկրորդ թե երրորդ շարքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ծնունդով հադրութցի, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին տեսնելն էր։

-Երկու զուգահեռ իրականություն կա։ Մի տեղ Ադրբեջանը զինվում, պատրաստվում է պատերազմի, մի այլ տեղում Նիկոլ Փաշինյանը ճղճղան ձայնով «ժողովրդավարություն» է գոռում ու մանիպուլացնում սեփական ժողովրդին։ Ինչպես մարդուն թմրանյութի վրա են նստեցնում, նույն կերպ Հայաստանի ժողովրդին կտրում են իրականությունից։ Դուրս գաս փողոց, ժողովրդի մեծ մասը գիտի՝ իբր Հայաստան լիքը զենքեր, տանկեր են եկել… Քարոզչական ստերով կերակրում են մարդկանց, բթացնում: Մսաղացի նման մեր երկիրը մաշեցնում են։

-Փաշինյանն այստեղ էլ է խաբում, երբ ասում է՝ բոլոր ճանապարհները բացվելու են։ Իրականում բացվելու են այն ճանապարհները, որոնք ասելու է Ադրբեջանը։ Մեզ համար ավելի ձեռնտու ճանապարհներն Ալիևը թույլ չի տալու բացել։

-Իրանը շատ հստակ տարբեր մակարդակներում հայտարարել է իր կարմիր գծերի մասին։ Փոխանակ Իրանի կոշտ դիրքորոշմանն ի պատասխան՝ Հայաստանը գործնական հարաբերություններ հաստատեր Իրանի հետ, բացի մեկ-երկու պրոտոկոլային հայտարարություններից, այլ բան չենք տեսնում։

-ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններից առաջ փորձ է արել լայն ճակատով, միասնական թեկնածուով ներկայանալ։ Ցավոք սրտի, չստացվեց։ Որևէ մեկը չի ասել, որ Անդրանիկ Թևանյանը միասնական թեկնածու է եղել կամ հետագա բողոքի գործողությունների ժամանակ՝ լիդեր։

-Հարթակից խոսել առաջարկվել է մոտ 30 հոգու․ հրաժարվել են։

-Պետք է անկեղծ ասել․ վերջին հանրահավաքներում հրապարակում այդ օրերին կանգնած մեր հայրենակիցների մեծ մասի պահանջը Հակարիի կամրջի բացումն էր։
2021թ․ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին ձայն տվողները ձայն էին տալիս ապագայի կառավարությանը։

-Ամեն մեկը պիտի համարի, որ ընդդիմությունն ինքն է, որովհետև սա մի հոգու կամ մի կառույցի խնդիր չէ։ Այսօրվա ընդդիմության պայքարը նախորդ 30 տարիների ընդդիմության պայքարը չէ։ Իրավիճակը տարբեր է։ Պետք է վայրկյան առաջ ազատվել այս իշխանությունից։

-Ենթադրենք՝ իմփիչմենթի գործընթացը հաջողությամբ ավարտվեց, և պայմանական մեկը դարձավ վարչապետ։ Ի՞նչ է անելու նա, օրինակ, արտաքին ճակատում Վահան Կոստանյան ԱԳ փոխնախարարով, բանակից փախած մի մարդ, ում առաջին աշխատանքը 2018-ից հետո ՀՀ փոխվարչապետի օգնական լինելն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company