ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչո՞ւ է ԱՄՆ կառավարությունն այդքան ուշադիր Իսրայելի նկատմամբ, բայց ոչ Հայաստանի

18 Հոկտեմբեր 2023

Այս օրերին հայության շրջանակում ամենատարածված հարցն է, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգների կառավարությունն այդքան վճռականորեն և արագորեն աջակցեց Իսրայելին, բայց ոչ Հայաստանին և Արցախին:

Հարցն ավելի արդիական դարձավ, երբ անցած շաբաթ Politico-ն հայտնեց, որ պետքարտուղար էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է՝ «Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարող է ներխուժել Հայաստան»:

Հոկտեմբերի 3-ին կոնգրեսականներ Նենսի Փելոսիի, Աննա Էշուի, Ֆրենկ Փալոնի և այլոց հետ հեռախոսազրույցի ժամանակ Բլինքենը, ըստ հաղորդագրության, ասել է նրանց. «Պետդեպարտամենտը փնտրում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղիներ և չի ծրագրում երկարաձգել վաղեմի պայմանագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Բաքվին»: Բլինքենը հավելել է. «Պետդեպարտամենտը հավանականություն է տեսնում, որ Ադրբեջանը կներխուժի հարավային Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում»: Politico-ն գրել է, որ երկու այլ անհայտ աղբյուրներ հաստատել են հեռախոսազրույցը։ Կոնգ. Փալոնը հոկտեմբերի 11-ին թվիթերում գրել էր, որ «Ալիևն առաջ է շարժվում իր նպատակին հասնելու համար՝ գրավելու Հայաստանի հարավը»: Հոկտեմբերի 15-ին «Արմենպրես»-ին տված գրավոր հաղորդագրության մեջ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ «Politico»-ի հոդվածը «սխալ է և ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ քարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»: Այնուամենայնիվ, Politico-ն հայտարարել է, որ հաստատակամ է իր զեկույցի վերաբերյալ։

Զարմանալիորեն, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին ասաց, որ «ռիսկը չափազանց ցածր է եղել», և որ սահմանի երկու կողմերում ռազմական կուտակումներ չեն եղել։ Այսպիսով, վարչապետը հակասել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, որը հոկտեմբերի 6-ին ասել էր՝ Ադրբեջանը ակտիվորեն նախապատրաստվում է առաջիկա շաբաթների ընթացքում ներխուժել Հայաստան։

Եվ ամենակարևորը, Բլինքենը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ բազմիցս ասել են, որ իրենք հավատարիմ են «Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Նրանք հայտարարել են, որ «խորապես մտահոգված են Ադրբեջանի ռազմական գործողություններով՝ հայտարարելով, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։

Այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը ոչ միայն անտեսեց Ադրբեջանին ուղղված սեփական նախազգուշացումները, այլև Արցախի, ինչպես նաև Հայաստանի որոշ հատվածների բռնագրավումը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, ըստ երևույթին, որոշել են, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի կարևոր են իրենց համար, քան Հայաստանը՝ անտեսելով Հայաստանի հետ Ռուսաստանի կնքած պայմանագրերը և հայերի հանդեպ արևմտյան երկրների ունեցած համակրանքը։ Նրանք հայերին ուղղակի կարեկցական խոսքեր են ասել՝ զրո գործողությամբ։ Նման խայտառակ պահվածքը քաջալերել է Բաքվի բռնակալին անպատիժ կերպով առաջ գնալ իր զավթողական ծրագրերով։ Այս խոշոր տերությունները նույնիսկ համարձակություն չունեցան ընդունելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կդատապարտեր Ադրբեջանին կամ պատժամիջոցներ կսահմաներ։

Հասկանալի է, որ հայերի մեծ մասը զայրացած է Իսրայելի կառավարության վրա, որ թույլ է տվել իր զենք արտադրողներին տրամադրել ադրբեջանական արդիական սպառազինությունների 60 տոկոսը, որով սպանել և վիրավորել են հազարավոր հայ զինվորների 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Հայաստանին: Կարճ պատասխանն է՝ հիմնականում Ամերիկայի հրեական համայնքի ակտիվության շնորհիվ: Կար ժամանակ, երբ հրեա ամերիկացիները ենթարկվում էին խտրականության բազմաթիվ առումներով: 1920-ականներից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան համալսարանները սահմանափակել էին ընդունվող հրեա ուսանողների թիվը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները նույնիսկ հրաժարվել էր ընդունել Հոլոքոստից փրկված հազարավոր հրեաների:

Այնուամենայնիվ, հրեա ամերիկացիները հաղթահարեցին բազմաթիվ խոչընդոտներ՝ նշանակալից դեր խաղալով ամերիկյան կյանքի բոլոր ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը, գիտությունը, արվեստը, գրականությունը, երաժշտությունը, կինոն, թատրոնը, կատակերգությունը, լրատվամիջոցները, քաղաքացիական իրավունքները և քաղաքականությունը: 2023 թվականի հունվարի դրությամբ Կոնգրեսում կային 37 հրեա ամերիկացիներ՝ 10 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 27 անդամ։ Սենատոր Չակ Շումերը Սենատի մեծամասնության առաջնորդն է: ԱՄՆ կառավարությունը 53.6 միլիոն դոլար է հատկացրել Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան կառուցելու համար՝ նվիրաբերված դաշնային հողի վրա:

Տարիների ընթացքում տասնյակ ամերիկացի հրեաներ ծառայել են ԱՄՆ Գերագույն դատարանում: Շելլի Գրինսպենը հրեաների հետ կապերի Սպիտակ տան ներկայացուցիչն էր: Պետքարտուղարությունում Էլեն Ժերմենը Հոլոքոստի հարցերով հատուկ բանագնացն է, իսկ դեսպան Դեբորա Լիփշտադը՝ հակասեմականության վերահսկման և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը: Փոխնախագահ Կամալա Հարիսի ամուսին Դուգլաս Էմհոֆը ծագումով հրեա ամերիկացի է: Կան մի քանի հրեաներ կառավարական բարձր պաշտոններում, ինչպիսիք են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, ֆինանսների նախարար Ջանեթ Յելինը, գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը, ներքին անվտանգության քարտուղար Ալեխանդրո Մայորկասը, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, ԿՀՎ (CIA) փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը, Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի նախագահ Գարի Գենսլերը, Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության տնօրեն Էրիկ Լանդերը, Առողջապահության փոխնախարար Ռեյչել Լևինը և Ազգային անվտանգության գործակալության կիբերանվտանգության տնօրեն Անն Նոյբերգերը:

80 տարի առաջ, երբ 400 ռաբբիներ խնդրել էին հանդիպել նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ, նրանց մերժել էին:

Սակայն անցյալ շաբաթ մի խումբ հրեա ամերիկացիներ հանդիպեցին նախագահ Ջո Բայդենին Սպիտակ տանը, որը լուսավորված էր Իսրայելի դրոշի գույներով։ Նրանք երկար ճանապարհ են անցել։

Վիքիպեդիան, «Միացյալ Նահանգներում իսրայելական լոբբի» կատեգորիայում, նշում է «Հանուն Իսրայելի միավորված քրիստոնյաներ»-ը՝ ավելի քան յոթ միլիոն անդամով, Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն (AIPAC), որն ունի երեք միլիոն անդամ և 100 միլիոն դոլար տարեկան բյուջե, և «J Street»-ը՝ տարեկան 2 մլն դոլար բյուջեով։ Մյուս կողմից, ամերիկահայերն ունեն երկու նեցուկ կանգնող խումբ՝ Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ սահմանափակ բյուջեներով: Հայերը պետք է վարձեն ամերիկյան հզոր լոբբիստական ընկերություններ՝ հակազդելու Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստական ընկերություններին:

Հայերը պետք է բազմապատկեն իրենց ներգրավվածությունը քաղաքական քարոզարշավներում և առաջադրվեն որպես թեկնածու ընտրովի պաշտոններում: Ուսումնական հաստատությունների ուսանողները պետք է մասնագիտանան քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների մեջ: Հայերը պետք է ավելացնեն իրենց շփումները Միացյալ Նահանգների լրատվամիջոցների հետ, գրեն նամակներ խմբագրերին և մեկնաբանություններ՝ տեղական ու պետական թերթերում:

Համայնքը պետք է ֆինանսապես աջակցի հայկական լոբբիստական խմբերին և նպաստի քաղաքական թեկնածուների դրամահավաքի քարոզարշավներին: Ամերիկայի կյանքում կարևոր դերակատարում ունենալով` հայերը կկարողանան ազդել Միացյալ Նահանգների ներքին և արտաքին քաղաքականության վրա և աջակցել Հայաստանին ու Հայ դատին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company